New Look (անգլ. թարգմանաբար՝ «նոր տեսք»[1]), հագուստի էլեգանտ, կանացի, ռոմանտիկ ոճ, որն առաջարկել է Քրիստիան Դիորը 1947 թվականին։

1947 թվականի «Bar suit» Դիորից Մոսկվայի ցուցահանդեսում, 2011

Ներկայացնում է «իդեալական կնոջ» կերպարը՝ բարակ իրանով, փխրուն ուսերով, նրբագեղ ազդրերով։ «New Look»-ին բնորոշ են մոդելների ձևի կոնկրետությունը (երեք առաջատար ուրվագիծ՝ «լայն կախված», «օվալաձև», «ուղիղ»), աքսեսուարների մանրակրկիտ ընտրությունը։

Ստեղծման պատճառներ խմբագրել

 
Կրինոլին «New Look»

1920-30-ական թվականներին ձևավորվել է արմատապես նոր տիպի կին՝ ակտիվ, վճռական մարզիկ, որը տղամարդկանց չափ աշխատում էր, իսկ երեկոները՝ առանց հանգստանալու պարում ժամանակակից պարեր։ Նորաձև էր արևայրուքը, նրբագեղ մարմինը և կարճ սանրվածքը։ 1940-ական թվականներին այս պատկերը դարձել է ավելի «խիստ», քանի որ եվրոպական և ամերիկյան երկրների կանայք զգացին պատերազմի դժվարությունները։ Ինչպես սովորաբար լինում է նորաձևության պատմության մեջ, ճգնավորության ժամանակաշրջանին հաջորդել է շռայլ շքեղության դարաշրջանը՝ Քրիստիան Դիորի առաջարկած ոճը նախորդ շրջանի խստության ու չափավորության արձագանքն էր[2]։

Քրիստիան Դիորի առաջարկ խմբագրել

Նորաձևության դիզայները չի կատարել ոչ մի հեղափոխություն․ նրա «New Look»-ը միայն մոռացված նրբագեղությունն ու առեղծվածայինը վերադարձնելու փորձ էր։ Նորաձև դարձան կորսետները՝ գոտկատեղը ձգելով մինչև 50 սմ, վերածնվել է կրինոլնի (բարակ օղակապերով լայն շրշազգեստ) և նեղ, ձգող կրծքալի կիրառությունը։ Մեկ հագուստ կարելու համար Դիորն օգտագործում էր 9-72 մետր կտոր, որոնք կշռում էին մինչև 30 կիլոգրամ։

«New Look»-ը քննադատել են այն մարդիկ, որոնք այն համարել են չափազանց շռայլ՝ սկսած տնային տնտեսուհիներից մինչև Դիորի գործընկերները՝ Բալենսիագան և Կոկո Շանելը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հավաքածուի ցուցադրությունը բացառիկ հաջողության էր արժանանում, քանի որ ոճն ստեղծել է կնոջ բոլորովին նոր կերպար, որը հոգնել էր պատերազմի դժվարություններից և, ի վերջո, հնարավորություն էր ստացել լինել կանացի, էլեգանտ և թույլ։

Դիորն ասել է[3]

  Մենք հետևում թողեցինք պատերազմի, համազգեստի և աշխատանքային պարհակի դարաշրջանը բռնցքամարտիկի լայն ուսերով կանանց համար։ Ես նկարել եմ կանանց, որոնք հիշեցնում են ծաղիկների, ունեն նուրբ և ուռուցիկ ուսեր, կլորացված կրծքավանդակի գիծ, բարեկազմ իրան, և լայն, ներքևում ծաղիկների բաժակների նման առանձնացող շրջազգեստներ։  

«New Look»-ը հայտնի էր նույնիսկ ԽՍՀՄ-ում, թեպետ «կեղծ-բուրժուական» տեսքով, սակայն այն չի կարողացել դառնալ առաջատար խորհրդային նորաձևության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. new look — Den Danske Ordbog
  2. Paquita Paquin (2012). «Défilé Christian Dior Printemps-Eté 2013 - Prêt-à-porter Femme - Paris». puretrend.com. Fashion Week. Վերցված է 25 octobre 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |jour= ignored (օգնություն); Unknown parameter |lien auteur= ignored (օգնություն)
  3. Christian Dior: A Look At French Fashion's Biggest Icon

Գրականություն խմբագրել

  • Л. Кибалова, О. Гербенова, М. Ламарова. Иллюстрированная энциклопедия моды. — Прага, 1987.