Neopalpa donaldtrumpi
Neopalpa donaldtrumpi
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս միջատներ
Կարգ Թիթեռներ
Ընտանիք Փորվածքաթևավոր ցեցեր
Ցեղ Neopalpa
Տեսակ N. donaldtrumpi
Լատիներեն անվանում
Neopalpa donaldtrumpi
Արեալ
պատկեր

Neopalpa donaldtrumpi, թիթեռ փորվածքաթևավոր ցեցերի ընտանիքից (Gelechiidae)։ Անվանումը ստացել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։

Հայտնաբերում և անվան ստուգաբանություն

խմբագրել

Տեսակը նկարագրել է կանադացի միջատաբան Վազրիկ Նազարին 2017 թվականի հունվարին[1] այն բանից հետո, երբ Բոգարտի միջատաբանական թանգարանի հավաքածուն ուսումնասիրելիս հայտնաբերեց նախկինում անհայտ թիթեռների տեսակ։ Neopalpa ցեղը ներառում է նաև Neopalpa neonata տեսակը, որն առաջին անգամ նկարագրել է Դալիբոր Պովոլնին 1998 թվականին։

Նոր տեսակն իր անունն ստացավ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, քանի որ թիթեռի գլխին դեղնասպիտակավուն թեփուկներ կան, որոնք, ըստ հայտնաբերողի, հիշեցնում են նախագահի սանրվածքը[1][2]։

Վազրիկ Նազարին կարծում է, որ Կալիֆորնիայի խիտ բնակեցված և լավ ուսումնասիրված հարավային մասում գոյատևող թիթեռի այս նոր տեսակի հայտնաբերումն ընդգծում է վայրի կենդանիների բնակության վայրի պահպանման կարևորությունը, իսկ իր կողմից առաջարկվող անունը հնարավորություն կտա հասարակության ուշադրությունը հրավիրել միջատների հազվագյուտ ցեղատեսակների վրա[3]։

Նկարագրություն

խմբագրել
 
Դոնալդ Թրամփն իր տարբերվող սանրվածքով։

Արուների առջևի թևի երկարությունը 3-4.6 մմ է, էգերինը՝ 4.3 մմ։ Բեղիկների երկարությունը կազմում է առջևի թևի մոտ 2/3-ը։ Ստորին շրթունքի շոշափուկները երկար են, մանգաղաձև, հազվադեպ՝ ուղիղ։ Առջևի թևերը սուր են, երկարավուն, նշտարաձև։ Հետևի թևերը լայն են։ Թևերի վերին կողմը մուգ շագանակագույն է՝ առանձին բաց դեղնավուն կետերով։ Թևերի ստորին հատվածը դեղին գույն է, թևերի ծայրի ներսի կողմի գույնը փոփոխվում է մինչև դեղնակարմիր-շագանակագույն։ Հետևի թևերը սպիտակավուն են։ Գլխիկը ծածկված է դեղնավուն կամ սպիտակավուն թեփուկներով և մազմզուկներով[1]։

Ամենամոտ տեսակից՝ Neopalpa neonata-ից տարբերվում է գլխի թեփուկների զարգացած փնջով։ Երկու տեսակների ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք տարբերվում են միմյանցից 4.9-5.1 %-ով[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տեսակը տարածված է Ստորին Կալիֆորնիայի հյուսիսային հատվածը, Ռիվերսայդը և Իմպերիալ շրջանը։ Հարավային Կալիֆորնիայում թիթեռները բնակվում են չոր ավազոտ շրջաններում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Vazrick Nazari: Review of Neopalpa Povolný, 1998 with description of a new species from California and Baja California, Mexico (Lepidoptera, Gelechiidae). In: ZooKeys. Band 646, 2017, S. 79-94, DOI:10.3897/zookeys.646.11411.
  2. Neopalpa donaldtrumpi Motte trägt nun Namen von Donald Trump. Spiegel Online, 18. Januar 2017 (գերմ.)
  3. Meet 'Neopalpa donaldtrumpi' — the threatened moth named after Donald Trump

Արտաքին հղումներ

խմբագրել