«Move» (ոճավորված է որպես M0VE), շվեդական The Mamas երաժշտական խմբի գոսպել փոփ երգ։ Այս երգով խումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Melodifestivalen 2020-ում, որտեղ այն միանգամից անցել է եզրափակիչ փուլ[1]։ Այն հաղթել է Melodifestivalen-ը 137 միավորներով և ներկայացնելու է Շվեդիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում, որը տեղի է ունենալու Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում[2]։

«Move»
«Move» սինգլի շապիկը (The Mamas, 2020)
The Mamasսինգլը
Թողարկված2020 թվականի փետրվարի 22
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ժանրսոուլ, գոսպել փոփ
ԵրգահանՄելանի Վեբ, Փաթրիկ Ջին, Հերման Գարդարֆվե
Տևողություն2:48
ԼեյբլUniversal
The Mamas-ի սինգլների ժամանակագրություն
«Too Late For Love»
(2019)
«Move»
(2020)

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

Այս երգով խումբը ներկայացնելու է Շվեդիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում[2]։ The Mamas-ն ընտրվել է Melodifestivalen 2020-ի արդյունքում՝ երաժշտական մրցույթի, որի արդյունքում ընտրվում է Շվեդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ երգի մրցույթի համար։ 2020 թվականի հունվարի 28-ին կայացել է հատուկ վիճակահանություն, որի արդյունքում ընտրվել է որ երկիր կիսաեզրափակչի որ մասում է երգելու։ Դրա արդյուքնում պարզվել է, որ Շվեդիան ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի առաջին մասում, որը տեղի է ունենալու 2020 թվականի մայիսի 12-ին։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2020) Բարձրագույն

հորիզոնական

Sweden (Sverigetopplistan)[3] 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Allt om finalen: Artisterna och låtarna Expressen Retrieved 27 February 2020
  2. 2,0 2,1 «Sweden: The Mamas win Melodifestivalen 2020 with "Move"». wiwibloggs. 2020 թ․ մարտի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  3. «Veckolista Singlar, vecka 10». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
Նախորդող՝
Ջոն Լունդվիկ և The Mamas
«Too Late For Love» երգով
Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում
2020
Հաջորդող՝
-