Mitsubishi Pajero
Mitsubishi Pajero, լիաչափ ճապոնական ջիպ, որը Mitsubishi ընկերության առաջատար մոդելն է։ 2007 թվականին այն 12–րդ անգամ դարձավ «Դաքարի» մրցավազքի չեմպիոն։ Մինչ օրս դեռևս արտադրվել է մեքենաների չորրորդ սերունդը[1]։ Առաջին անգամ Pajero–ն ներկայացվել է 1976 թվականին Տոկիոյի ավտոսալոնում որպես «լողափ–մեքենա(ապագա մեքենայի նախատիպ)» և ստեղծվել է Mitsubishi Jeep-ի հիման վրա։ Pajero մոդելը (pəˈhɛroʊ, pɑˈxɛroʊ, пахе́ро)[2](անգլ.) սկզբում անվանվել է Leopardus pajeros (փոքրիկ կատվազգի Պատագոնիայի և Արգենտինայի պամպասյան շրջաններից)[3]։ Սակայն, քանի որ (пахе́ро) բառը ունի իսպաներեն լեզվով «օնանիստական» ծագման իմաստ, որոշ արտասահմանյան երկրներում մեքենային որոշվել է տալ այլ անվանում[4]։ Օրինակ, Իսպանիայում, Հնդկաստանում և Ամերիկայում (բացի Բրազիլիայից) անվանվում է Mitsubishi Montero (նշանակում է «լեռնագնաց»), իսկ Մեծ Բրիտանիայում `Mitsubishi Shogun: Ճապոնիայում Pajero բառը արտասանվում է «padzéro», Ռուսերենում արտասանվում է «падже́ро», որից ստեղծվել է բազմաթիվ տարբեր անուններ։
Mitsubishi Pajero | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենաների մոդելային շարք |
Արտադրող | Mitsubishi Motors |
Երկիր | Ճապոնիա |
Ուրիշ անուն(ներ) | Mitsubishi Montero Mitsubishi Shogun |
Արտադրության տարիներ | 1982–2019 |
Գործարաններ | Mitsubishi Motors |
Դաս | Գործնական սպորտային ավտոմեքենա |
Կայք | mitsubishi-motors.co.uk/cars/shogun-sport |
Mitsubishi Pajero Վիքիպահեստում |
Առաջին արտադրանք
խմբագրելMitsubishi Pajero | |
---|---|
| |
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենաների մոդելային շարք |
Արտադրող | Mitsubishi Motors? |
Երկիր | Ճապոնիա |
Դաս | Գործնական սպորտային ավտոմեքենա |
Կայք | mitsubishi-motors.co.uk/cars/shogun-sport |
Mitsubishi Pajero Վիքիպահեստում |
Առաջին սերնդի Mitsubishi Pajero–ն իր նորամուտը նշել է Տոկիոյի ավտոսալոնում 1981 թվականի հոկտեմբերին, իսկ 1982 թվականի մայիսին առաջինը վաճառքի է հանվել բենզինային (4G63 — 2.0 լ[5]) և դիզելային (4d55 — 2.3 լ) տարբերակները։ 1983 թվականի հունվարին, արտադրության սկսվելուց ընդամենը մեկ տարի անց, Pajero–ն մուտք գործեց ավտոսպորտի աշխարհ։
1983 թվականի փետրվարին թողարկվեց երկար անվահեծերով և հինգ դռներով մոդիֆիկացիա՝ երկու տարբեր շարժիչներից բաղկացած՝ 2.0 լիտրանոց 4g63t բենզինային տուրբո ("2.0 Turbo"), և 2,3 լիտրանոց տուրբո 4d55t դիզելային ("2,3 TD")։
1984 թվականի հունիսին Pajero-ն վերամշակվել է։ Տուրբո դիզելային շարժիչներն ավելի հզոր են դարձել, երկար անիվային մոդելները ստացել են բոլոր անիվների սկավառակային արգելակները, որպես ստանդարտ սարքավորումներ։ 1985 թվականին Փարիզ-Դաքար ավտոարշավի ժամանակ Mitsubishi–ի թիմը մարաթոնի A դասի առաջին տեղն Է զբաղեցրել, ինչից հետո անցել է B խմբի։ 1987 թվականի սկզբին ներկայացվել է Pajero-ի նոր առաջատար մոդելը՝ երկգույն ներկով, 15-դյույմանոց անվահեծերով, տաքացվող առջևի նստատեղերով։ 1987 թվականին Pajero–Montero տարբերակը ԱՄՆ-ում սկսեց վաճառվել որպես "Dodge Raider"։ 1986 թվականից սկսել է ստեղծվել նոր դիզելային շարժիչ (4D56T — 2.5 լ)՝ տուրբինով, 1988-ից՝ ինտերկուլերով։ 1990 թվականից ի վեր սկսել է ստեղծվել նոր բենզինային V - աձև շարժիչ (6G72 — 3.0 լ), ներկայումս այդ շարժիչը փոքր փոփոխություններով օգտագործվում է ճապոնական շուկայի և արաբական երկրների համար։
1990 թվականին թողարկվել է երկարատև "Mitsubishi Pajero Elite" շարքը, որը տարբերվում էր ընկուզենու փայտից սարքերի և դռների երեսպատման բազային տարբերակից, տանիքի դռնակով, կապույտ կամ մոխրագույն գույնի ներկով։ 1990 թվականին Mitsubishi-ն առաջին տեղն Է զբաղեցրել Թունիսում կայացած հանրահավաքի T3 խմբում, իսկ 1991 թվականին Փարիզ-Դաքար հանրահավաքի ընդհանուր հաշվարկում գրավել է 2–րդ տեղը։
Hyundai Precision Products ընկերությանը 1991 թվականին վաճառել է Pajero-ի արտադրության լիցենզիան,այն արտադրվել է 1991-2003թթ. Hyundai Galloper-ի նման։
Երկրորդ արտադրանք
խմբագրելՄինչև ռեստայլինգ
խմբագրելMitsubishi Pajero | |
---|---|
| |
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենաների մոդելային շարք |
Արտադրող | Mitsubishi Motors? |
Երկիր | Ճապոնիա |
Դաս | Գործնական սպորտային ավտոմեքենա |
Կայք | mitsubishi-motors.co.uk/cars/shogun-sport |
Mitsubishi Pajero Վիքիպահեստում |
1991 թվականին սկսվեց Pajero-ի երկրորդ սերնդի արտադրությունը, որի վրա առաջին անգամ հայտնվեց Super Select 4WD Քարշակը, որը թույլ է տալիս ամբողջ քարշակի վրա չոր ծածկույթով տեղաշարժվել դիֆերենցիալ ունենալու հաշվին։ Ստեղծվել է շարժիչային երկու տարբերակով՝ բենզինային (6G72-3.0 լ) և դիզելային (4d56-2.5 լ)։ 5-դռնանի տարբերակում հայտնվել է նստատեղերի երրորդ շարքը։ Երկրորդ սերնդի Pajero-ում առկա էր A/M սրահի, ամորտիզատորների, առջևում՝ լամպերի, ետևում՝ բեռնախցիկի, ինչպես նաև հիդրոսիստեմի փոփոխություններ։
Հարմարավետ Pajero–ի հետ մեկտեղ արտադրվել է նաև կոմերցիոն տարբերակ՝ առաջին սերնդի 4g54 բենզինային և 4d56 դիզելային շարժիչներո, հետևի անիվների արագընթացությամբ և հարմարավետ սրահով։
1993 թվականին ի հայտ եկան երկու նոր Բենզինով (6G74 — 3.5 լ) և դիզելային (4M40-2.8 լ) շարժիչներ։ Նույն թվականին տեղի է ունեցել 6g72 բենզինային շարժիչի արդիականացումը, որը բաղկացած էր 4 մխոցներից։
1996 թվականին սկսեց տեղադրվել դռների կողպեքի կենտրոնացված կառավարման համակարգ, Երկրորդ շարքի առանձին նստատեղ (երկարապազային մոդելների վրա) և, որպես լրացուցիչ տարբերակներ, նրանց վրա դրվեցին նաև էլեկտրական կառավարվող տանիքի պատուհան։
Կատարման տարբերակներ
խմբագրելՀամար | Անվային բազա և քարշակ | Շարժիչի մոդելը | Փոխանցման տուփ | Կատարում |
---|---|---|---|---|
V11 | ետևի քարշակ, կարճ բազա | 4G64 (2351 см3) | V5M21 (5мкпп) | Van, Wagon |
V12 | ետևի քարշակ, կարճ բազա | 4G54 (2555см3) | V5M21 (5мкпп) | Van, Wagon, Canvas Top |
V13 | ետևի քարշակ, կարճ բազա | 6G72 (2972см3) | V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Van |
V14 | ետևի քարշակ, կարճ բազա | 4D56 (2477см3) | V5M21 (5мкпп) или V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Van, Wagon, Canvas Top |
V21 | ետևի քարշակ, կարճ բազա | 4G64 (2351 см3) | V5M21 (5мкпп) | Wagon, Canvas Top |
V23 | ետևի քարշակ, կարճ բազա | 6G72 (2972см3) | V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Wagon, Canvas Top |
V24 | ետևի քարշակ, կարճ բազա | 4D56 (2477см3) | V5M21 (5мкпп) или V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Van, Wagon, Canvas Top |
V25 | ետևի քարշակ, կարճ բազա | 6G74 (3497см3) | V5M31 (5МКПП) или V4AW3 (4МКПП) | Wagon, Canvas Top |
V26 | ետևի քարշակ, կարճ բազա | 4M40 (2835см3) | V5M31 (5МКПП) или V4AW3 (4МКПП) | Wagon, Canvas Top |
V31 | ետևի քարշակ, երկար բազա | 4G64 (2351 см3) | V5M21 (5мкпп) | Van, Wagon |
V32 | ետևի քարշակ, երկար բազա | 4G54 (2555см3) | V5M21 (5мкпп) | Van, Wagon |
V33 | ետևի քարշակ, երկար բազա | 6G72 (2972см3) | V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Wagon |
V34 | ետևի քարշակ, երկար բազա | 4D56 (2477см3) | V5M21 (5мкпп) или V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Van, Wagon |
V36 | ետևի քարշակ, երկար բազա | 4M40 (2835см3) | V5M21 (5МКПП, только на V36V), V5M31 (5МКПП) или V4AW3 (4МКПП) | Van, Wagon |
V41 | ետևի քարշակ, երկար բազա | 4G64 (2351 см3) | V5M21 (5мкпп) | Wagon |
V43 | ետևի քարշակ, երկար բազա | 6G72 (2972см3) | V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Wagon |
V44 | ետևի քարշակ, երկար բազա | 4D56 (2477см3) | V5M21 (5мкпп) или V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Wagon |
V45 | ետևի քարշակ, երկար բազա | 6G74 (3497см3) | V5M31 (5МКПП) или V4AW3 (4АКПП) | Wagon |
V46 | ետևի քարշակ, երկար բազա | 4M40 (2835см3) | V5M31 (5МКПП) или V4AW3 (4АКПП) | Wagon |
V47 | ետևի քարշակ, երկար բազա | 4D56 (2477см3) | V5MT1 (5МКПП) или V4AW2 (4АКПП) | Wagon |
V55 | Pajero Evolution | 6G74 (3497см3) | V5M31 (5МКПП) или V4AW3 (4АКПП) | Wagon |
Արտադրություն և վաճառք
խմբագրելՏարի | Արտադրություն | Ներքին վաճառք | Արտահանում |
---|---|---|---|
1982 | 16,930 | 8,059 | 7,023 |
1983 | 33,605 | 8,076 | 25,886 |
1984 | 41,422 | 9,176 | 32,341 |
1985 | 59,770 | 11,770 | 49,249 |
1986 | 87,252 | 16,636 | 70,594 |
1987 | 89,456 | 22,170 | 67,021 |
1988 | 107,157 | 25,225 | 79,699 |
1989 | 116,883 | 36,483 | 82,176 |
1990 | 108,730 | 36,072 | 71,206 |
1991 | 144,988 | 64,381 | 80,882 |
1992 | 174,708 | 83,685 | 89,835 |
1993 | 158,922 | 67,899 | 88,788 |
1994 | 161,238 | 54,329 | 106,570 |
1995 | 152,102 | 44,933 | 110,365 |
1996 | 128,593 | 28,851 | 99,200 |
1997 | 136,941 | 26,181 | 111,144 |
1998 | 95,675 | 9,412 | 90,416 |
1999 | 90,524 | 20,189 | 65,212 |
2000 | 138,315 | 12,701 | 129,198 |
2001 | 91,700 | 6,725 | 85,324 |
2002 | 112,161 | 5,681 | 106,376 |
2003 | 90,929 | 6,035 | 85,863 |
2004 | 79,152 | 4,196 | 74,347 |
2005 | 69,142 | 2,781 | 66,773 |
2006 | 75,933 | 6,025 | 68,563 |
2007 | 112,103 | 3,818 | 108,982 |
(Источники: 20-летняя история Pajero 4WD (Japanese) Արխիվացված 2010-09-01 Wayback Machine, Facts & Figures 2005, Facts & Figures 2008, веб-сайт Mitsubishi Motors)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Further information on the Mitsubishi Pajero SUV Արխիվացված 2007-07-29 Wayback Machine, p.2, Chameleon Translations
- ↑ Fact & Figures 2005 Արխիվացված 2007-03-05 Wayback Machine, p.33, Mitsubishi Motors website
- ↑ Further information on the Mitsubishi Pajero SUV Արխիվացված 2005-08-30 Wayback Machine, p.1, Chameleon Translations
- ↑ «фото брошюры Pajero 1982».