Mercedes-Benz CLS-դաս, չորս դռնանի, միջին չափսի, լյուքս, կուպե մեքենա է ստեղծված E-դասի հիման վրա։ Արտադրվում է Մերսեդես Բենցի կողմից 2004 թվականից, երկրորդ սերնդի CLS-ը՝ 2011 թվականից։

Mercedes-Benz CLS-դաս
Ընդհանուր տվյալներ
Տեսակautomobile model series?
ԱրտադրողՄերսեդես Բենց և Daimler
ԵրկիրՍինդելֆինգեն, Գերմանիա
Արտադրության տարիներ2004
Դասդաս E
Անիվային բազա2875 միլիմետր
Կայքwww5.mercedes-benz.com/en/vehicles/passenger-cars/cls-class/
 Mercedes-Benz CLS-Class Վիքիպահեստում

Դիզայն խմբագրել

Այս ավտոմեքենայի սուր և անկրկնելի դիզայնը համատեղում է դասականն ու սպորտայինը։

Էքստերիեր խմբագրել

 
CLS 350

Անսահման երկար թվացող շարժիչի ծածկը զարդարում է ավանդական եռաթև աստղը։

Նորամուծությամբ է բնորոշվում նաև լուսարձակների յուրահատուկ դիզայնը։ Գիշերային խավարը ճեղքում են աննախադեպ տեսքի C-ձև դիոդային գաբարիտային լույսերը։ Թափքի սլացիկ գծերն իրենց կատարելությանն են հասնում միանալով հետին կանգ-լույսերին, որոնք յուրահատուկ զգացմունքայնություն են հաղորդում այս ավտոմեքենային։

CLS 500 BlueEFFICIENCY և CLS 500 4MATIC BlueEFFICIENCY մոդելներն աչքի են ընկնում առավել սպորտային և սուր դիմագծերով։ Այս մոդելների բազային տարբերակների համար առաջարկվում է սպորտային AMG փաթեթը, որն աչքի է ընկնում առջևի և հետևի բամպերների, ինչպես նաև անվահեծերի յուրահատուկ դիզայնով։ 8-գլանանոց շարժիչներով կահավորված այս մոդելների համար բազային է նաև լուսային LED համակարգը։

Ինտերիեր խմբագրել

Մակերևույթների արծաթափայլ-քրոմապատ էքսկլյուզիվ ձևավորումը, փայտյա դեկորատիվ տարրերը, փայտյա տարրերի լաքապատ մշակումը, ինչպես նաև մեծ գունավոր TFT-մոնիտորն ու անալոգային ժամացույցը հաղորդում են սրահին ավանդական դասական տեսք, որը համահունչ համատեղվում է սպորտային ոճի տարրերի հետ։ Առանձնացված նստելատեղերը սրահի ետնամասում պարգևում են ուղևորներին առավելագույն հարմարավետություն։

Բոլոր տվիչ-ցուցիչ սարքերը կրում են մեծ քանակությամբ ինֆորմացիա, իսկ բազմաֆունկցիոնալ TFT-մոնիտորին շատ պարզ ու ճշգրիտ արտացոլվում է ավտոմեքենայի մենյուն։

Բենզինային շարժիչ խմբագրել

Մոդել Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը Շարժիչի ծավալը (խսմ) Շարժիչի հզորությունը (ԿՎտ) Առավելագույն արագությունը (կմ/ժ) Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)
CLS 350 BlueEFFICIENCY V6 3498 225/6500 250 7.0-6.8 164-159
CLS 500 BlueEFFICIENCY V8 4663 300/5000–5750 250 9.0 209
CLS 500 4MATIC BlueEFFICIENCY V8 4663 300/5000–5750 250 9.7-9.6 226-224
CLS 63 AMG V8 5461 386/5250–5750 250 8.8 231

Կիրառվող 6 և 8-գլանանոց BlueDIRECT շարժիչները նոր CLS-դասի ավտոմեքենայի համար ապահովում են վառելիքային խնայողության բարձր ցուցանիշ։ Շնորհիվ այնպիսի նոր տեխնոլոգիական լուծման, ինչպիսին է գազաօդային խառնուրդի անմիջական ներսրսկումը, հնարավոր է դարձել նվազեցնել վառելիքի ծախսը և թունավոր արտանետումների մակարդակը՝ նախորդ մոդելի հետ համեմատ։

4MATIC համակարգ խմբագրել

 
CLS 2

4MATIC լիաքարշ համակարգը թույլ է տալիս իրականացնել գերազանց թափառք նույնիսկ ճանապարհային վատ ծածկի և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում։

  • Բարձր արդյունավատություն ունեցող 4MATIC համակարգի շնորհիվ այլևս կարիք չկա օգտագործելու ավանդական արգելափակվող դիֆֆերենցիալների տարբերակը, քանի որ ավտոմատ արգելակային ազդակները բարելավում են ավտոլոբիլի թափառքը սահուն ճանապարհածածկի վրա, և բարձրացնում են ավտոմոբիլի կայունությունը բարդ մանևրների կատարման ընթացքում։
  • Շնորհիվ օգտագործվող թեթևաքաշ նյութերի, կոմպակտ կառուցվածքի և օգտագործվող նյութերի ճշգրիտ ընտրության, ավտոմոբիլն իր քաշով գրեթե չի տարբերվում ոչ լիաքարշակ տարբերակից։
  • 4MATIC լիաքարշակ համակարգի օժանդակ համակարգերն են կայունացման էլեկտրոնային ESP® համակարգը և քարշիչ ուժի բաշխման 4ETS համակարգը։ Տեղապտույտ կատարող անիվները արգելակվում են, իսկ ոլորող մոմենտը ավտոմատ կերպով փոխանցվում է ճանապահածածկի հետ ավելի մեծ կցման գործակից ունեցող անիվներին։
  • 4MATIC լիաքարշակ համակարգը կիրառվում է CLS 500 BlueEFFICIENCY մոդելի համար։

Տես նաև խմբագրել

 
CLS
 
CLS Shooting-Brake
 
CLS 63 AMG

Աղբյուրներ խմբագրել