Marvel Television
Marvel Television, Marvel Entertainment-ի և Walt Disney Company-ի դուստր կազմակերպություն։ Արտադրանքի մեծ մասը վերաբերում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքին և ապահովում է ֆիլմերի հաջորդականությունը։
Marvel Television | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձառնարկության բաժին և լեյբլ |
Հիմնադրված է | 2010 |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Ջեֆ Լոեբ |
Արդյունաբերություն | Հեռուստատեսային կենտրոն |
Մայր ընկերություն | Marvel Studios |
Սեփականատեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Կայք | marvel.com/tv(անգլ.) |
ՊատմությունԽմբագրել
2010 թվականի հունիսի 28-ին Marvel Entertainment-ը հայտարարեց հեռուստատեսության ստեղծման մասին, որի գործադիր փոխտնօրեն նշանակվեց Ջեֆ Լոեբը[1]։ 2010 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Marvel Television-ի առաջին՝ ABC-ի համար նախատեսված հեռուստասերիալը կլինի Հալքի մասին[2]։ 2010 թվականի դեկտեմբերին պարզ դարձավ, որ Մելիսսա Ռոզենբերգը ABC-ի համար մշակել է «Ջեսսիկա Ջոնս» հեռուստասերիալը, որը հիմնված է Alias կոմիքսներրի շարքի վրա։ Հեռուստասերիալը պետք է լույս տեսներ 2011 թվականին։
2011 թվականին Սան-Դիեգոյում կայացած «Սան Դիեգո կոմիկ կոն»-ում Լոեբը հայտարարեց, որ «Ջեսսիկա Ջոնս»-ից և Հալքից բացի մշակվում են նաև «Cloak and Dagger» и «Mockingbird» հեռուստասերիալները, որոնք նույնպես կլինեն ABC-ից[3]։ 2011 թվականի հոկտեմբերին ABC studios-ը Պատժիչի սցենարը փոխանցեց Fox-ին։ 2012 թվականի ապրիլին Marvel Television-ը պայմանագիր ստորագրեց Creative Artists գործակալության հետ[4]։ 2012 թվականի մայիսին հայտարարվեց, որ Հալքը պատրաստ չի լինի 2012-2013 թվականների եթերաշրջանի համար և կարող է ցուցադրվել 2013-2014 –ի եթերաշրջանում։ Հայտարարվեց նաև, որ ABC-ն կհեռարձակի Ջեսսիկա Ջոնս հեռուստասերիալը։
2012 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Marvel-ը կրկի բանակցում է ABC-ի հետ Մարվել կինեմատոգրաֆիկ տիեզերքի շրջանակներում շոու ստեղծելու համար[5], իսկ 2012 թվականին ABC-ն սցենարիստ և ռեժիսոր Ջոս ՈՒիդոնին հանձնարարում է Ջեդ Ուիդոնոմի և Մորիսոյ Թանչերոենի հետ համատեղ գրված սցենարով պիլոտային էպիզոդ նկարահանել[6]։ Այսպես ստեղծվեց նաև «Agents of S.H.I.E.L.D. » հեռուստասերիալը, որը ցուցադրվեց 2013 թվականի մայիսի 10-ին։ Մինչև 2013 թվականի սեպտեմբեր Marvel-ը, ոգեշնչված Marvel One-Shot-ի Փեգգի Քարտերի մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմով, մշակում է Գործակալ Քարթեր սերիալը[7]։
ՀեռուստասերիալներԽմբագրել
Նշված բոլոր սերիալները հանդիսանում են Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքինի մաս[8]։
Անվանումը | Անվանումն օրիգինալում | Հեռարձակվել է |
---|---|---|
Ավարտված | ||
Գործակալ Քարթեր | Agent Carter | 2015-2016 |
Լյուկ Քեյջ | Luck Cage | 2016-2018 |
«Վ.Ա.Հ.Ա.Ն.»-ի գործակալներ | Agents of S.H.I.E.L.D.: Slingshot | 2016 |
Երկաթե բռունցք | Iron Fist | 2017-2018 |
Պաշտպանները | The Defenders | 2017 |
Ոչ-մարդիկ | Inhumans | 2017 |
Հեռարձակվող | ||
ՎԱՀԱՆ գործակալներ | Agents of S.H.I.E.L.D. | 2013- այսօր |
Խիզախորդ | Daredevil | 2015- այսօր |
Ջեսսիկա Ջոնս | Jessica Jones | 2015- այսօր |
Լեգիոն | Legion | 2017- այսօր |
The Gifted | 2017- այսօր | |
Պատժողը | The Punisher | 2017- այսօր |
Փախստականներ | Runaways | 2017- այսօր |
Թիկնոց և դաշույն | Clock & Dagger | 2018- այսօր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Jeph Loeb Talks Marvel TV | CBR»։ www.cbr.com (en-US)։ Վերցված է 2018-11-05
- ↑ Andreeva Nellie (2010-10-15)։ «ABC Developing 'Incredible Hulk' Series»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-11-05
- ↑ «Comic-Con: Marvel TV Announces Development Slate; Includes Live-Action AKA JESSICA JONES (ALIAS), THE HULK, CLOAK AND DAGGER, MOCKINGBIRD, Animated HULK AND THE AGENTS OF S.M.A.S.H, More»։ Collider (en-US)։ 2011-07-23։ Վերցված է 2018-11-05
- ↑ Andreeva Nellie (2012-04-12)։ «CAA Signs Marvel Television»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-11-05
- ↑ Andreeva Nellie (2012-07-28)։ «ABC And Marvel Eying ‘Avengers’-Themed TV Series»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-11-05
- ↑ Andreeva Nellie (2012-08-29)։ «ABC Greenlights 'S.H.I.E.L.D' Marvel Pilot, Joss Whedon To Co-Write & Possibly Direct»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-11-05
- ↑ Andreeva Nellie (2013-09-19)։ «Marvel Developing ‘Agent Carter’ TV Series»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-11-05
- ↑ «The Official Site for Marvel Movies, Characters, Comics, TV, & More»։ Marvel Entertainment։ Վերցված է 2018-11-08