Marche mondiale des Femmes, (հայերեն՝ Կանանց՝ համաշխարհային քայլերթ), միջազգային ֆեմինիստական շարժում է, որը պաշտպանում է գենդերային հավասարությունը և նպատակ ունի կանանց նկատմամբ խտրականության դեմ միջոցներ ձեռնարկել և նվազեցնել նրանց նկատմամբ բռնությունը[1]։

Քայլերթ, 2010, Ռիմուսկի, Կանադա

Պատմություն

խմբագրել

Marche mondiale des Femmes-ը մեկնարկել է 2000 թվականին ֆեմինիստական կազմակերպության՝ Fédération des femmes du Québec-ի կողմից որը հիմնված է Կանադայի Քվեբեկ քաղաքում[2]։ Գաղափարը ծագել է նախորդ իրադարձությունից՝ «Կանանց պայքարը աղքատության դեմ», որը տեղի է ունեցել 1995 թվականին Քվեբեկում։ Մասնակցում էին մոտ 2.500 կանայք՝ բաժանված երեք խմբերի։ 10 օր երթ էր ընթանում ՝ նախքան տնտեսական արդարադատությանը վերաբերող ինը պահանջները կներկայացվեին իշխանություններին[1]։

Marche mondiale des Femmes-ի պլանավորումը սկսվեց 1997 թ.-ին, իսկ 1998-ի հոկտեմբերին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեց 65 երկիր ներկայացնող 140 կին։ Նրանք պայմանավորվեցին երթի երկու հիմնական թեմաների շուրջ՝ համաշխարհային աղքատության վերացում և կանանց նկատմամբ բռնության դադարեցում[1]։

Քայլերթ

խմբագրել

Քայլերթը սկսվեց 2000 թվականի մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, և ավարտվեց հոկտեմբերի 17-ին։ Քայլերեր տեղի ունեցան մի շարք երկրներում, ինչպես նաև Բոմբեյում և Բրյուսելում։ Նյու Յորքում խնդրագիր հանձնվեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին` ներկայացնելով առաջարկություններ, որոնք կօգնեն վերացնել համաշխարհային աղքատության և ընտանեկան բռնության խնդիրները։ Աշխարհի շատ քաղաքներում երթն ամենամյա միջոցառում է դարձել[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Goals of the World March of Women». World March of Women. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Fédération des femmes du Québec: Historiques: Nos actions». Fédération des femmes du Québec. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. Alessandra Ceregatti, Brigitte Verdière, Célia Alldridge, Miriam Nobre, Nathalia Capellini (2008). La Marche mondiale des femmes, 1998 - 2008, Une décennie de lutte internationale féministe. CDEACF. ISBN 978-85-86548-18-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)