Love Hard, սպասվող ամերիկյան ռոմանտիկ դրամա ֆիլմ, որի ռեժիսորը Հերնան Խիմենեսն է, սցենարիստը Դաննի Մաքքին և Ռեբեկա Էվինգը։ Ֆիլմում գլխավոր դերասաններն են Նինա Դոբրևը, Ջիմմի Օ'Յանգը և Դարեն Բարնեթը։ Ֆիլմը երիտասարդ կնոջ մասին է, որն ուղևորվում է իր օնլայն սիրեցյալի տուն Սուրբ ծնունդը նշելու, բայց հանկարծ բացահայտում է, որ նա կեղծ մարդ է։

Love Hard
անգլ.՝ Love Hard
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
Թվական2021
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորԷռնան Խիմենես
ՊրոդյուսերՄակջի
ԴերակատարներՆինա Դոբրև, Ջիմմի Օույան, Դարեն Բարնեթ, Հարրի Շամ կրտսեր, Ջեյմս Սաիտո, Միքայելա Հուվեր, Լոխլին Մանրո, Ռեբեկա Ստաբ, Տակայո Ֆիշեր և Heather McMahan?[1]
ՕպերատորՇեյն Հարլբաթ
ԵրաժշտությունՄարկ Օրթոն
ՄոնտաժՓրիսցիլա Նեդ Ֆրենդլի
ԿինոընկերությունWonderland Sound and Vision
Տևողություն104 րոպե[1]

Պրոդյուսերավորումը կատարել է Wonderland Sound and Vision-ը, իսկ նկարահանումներն անցկացվել են Վանկուվերում 2020 թվականի օգոստոսից սկսած։ Ֆիլմը հեռարձակվելու է Նեթֆլիքս հարթակով 2021 թվականի նոյեմբերի 5-ին։

Սյուժե խմբագրել

Լոս Անջելեսից մի երիտասարդ կին սիրահարվում է մի տղամարդու ծանոթության հավելվածով և ուղևորվում է Իսթ Քոսթի նրա տուն՝ Սուրբ ծննդյան կապակցությամբ անակնկալ մատուցելու, բայց բացահայտում է, որ այդ մարդը կեղծ տվյալներով է ներկայացել։ Նրա սիրեցյալն իրականում ապրում է նույն քաղաքում և նրան խաբած տղամարդը առաջարկում է միավորել նրանց, եթե խնջույքի ժամանակ աղջիկը համաձայնվի ներկայանալ որպես նրա ընկերուհի[2]։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2019 թվականի օգոտոսին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը ստացել է Դենի Մաքքիի և Ռեբեկա Յուինգի ռոմանտիկ կատակերգության սցենարը, որը գրված է եղել որպես «Երբ Հարրին հանդիպեց Սալիին և Ռոքսանային»։ Մաքքին և Մերի Վիոլան պրոդյուսերավորել են ֆիլմը իրենց Wonderland Sound and Vision ընկերությամբ[3]։

2020 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Հերնան Խիմենեսը լինելու է ֆիլմի ռեժիսոր, իսկ գլխավոր դերակատրներն են Նինա Դոբրևը, Ջիմմի Օ'Յանգը և Չարլզ Մելթոնը[2]։ 2020 թվականի հոկտեմբերին, հայտարարվել է, որ Մելթոնի «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի նկարահանումների օրակարգի հետ առաջացած խնդրի պատճառով՝ նրան փոխարինել է Դարեն Բարնեթը։ Հարրի Շամ Կրտսերը, Ջեյմս Սայտոն, Միքաելա Հուվերը և Հեզեր ՄաքՄահանը նույնպես միացել են դերասանական կազմին[4]։

Նկարահանումներն անցկացվել են Կանադայի Վանկուվեր քաղաքում[5], 2020 թվականի հոկտեմբերի 5-ին նոյեմբերի 24-ն ընկած ժամանակհատվածում[6]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը թողարկվելու է Նեթֆլիքս հարթակով 2021 թվականի նոյեմբերի 5-ին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Kroll, Justin (2020 թ․ օգոստոսի 14). «Nina Dobrev, Jimmy O. Yang and 'Riverdale's Charles Melton To Star In Netflix Romantic Comedy 'Love Hard'». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  3. Fleming, Mike Jr. (2019 թ․ օգոստոսի 1). «Netflix Buys Spec 'Love Hard' By Danny Mackey & Ex-Lit Agent Rebecca Ewing; Wonderland Producing». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  4. Kroll, Justin (2020 թ․ հոկտեմբերի 15). «Darren Barnet, Harry Shum Jr., James Saito, Mikaela Hoover and Heather McMahan Join 'Love Hard'». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  5. Banse, Tom (2020 թ․ նոյեմբերի 16). «Lights, camera, action! 'Hollywood North' revved up despite COVID-19 — and because of it». Oregon Public Broadcasting. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  6. «DGC BC Production List» (PDF). Directors Guild of Canada. 2020 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  7. Fleming, Mike Jr. (2021 թ․ օգոստոսի 23). «Netflix Dates Fall Movies: A Whopping 42 Movies Coming At You». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել