Live CD («կենդանի» սկավառակ), օպերացիոն համակարգ, որը ներբեռնված է փոխարինելի կրիչի վրա, և չի պահանջում ֆունկցիոնալ տեղադրում կոշտ սկավառակի վրա։

Live CD թույլ է տալիս արագ սկսել համակարգչով աշխատանքը, խուսափելով ՕՀ-ի տեղադրումից հիմնական հիշողության վրա։ Live CD-ի մեկնարկը զբաղեցնում է միջինում մի քանի րոպե, այն ինչ ավանդական ՕՀ-ի առաջին մեկնարկը տևում է մինչև մի քանի ժամ։

Live CD-ին մեծ հաշվով օգտագործվում է Linux ՕՀ-ի համար, ինչպես նաև կա Live CD—ի այլ տարբերակներ․ Microsoft Windwos, macOS, FreeBSD, OpenSolari:

Պատմություն խմբագրել

Լայն տարածում ունի սկավառակների օգտագործումը որպես կրիչ, հիմնականում դրանք պարունակում են փոքր ծավալով օպերացիոն համակարգ և սահմանափակված ծրագրերի խմբաքանակ։ Ծրագրավորողները համալրել են սկավառակները մեծածավալ ինֆորմացիաի պահպանման և տարածման համար։ Հետագայում, օպերացիոն հիշողության մեծացման հետ մեկտեղ սկսեցին բացել օպերացիոն համակարգը մի անգամից սկավառակից օպերատիվ հիշողության հաշվին։

Առաջին կրիչները շատ դանդաղ էին աշխատում, որը խանգարում էր օպերացիոն համակարգի սահուն աշխատանքին։ Հաճախ այդ համակարգիչների վրա ուղղակի բացակայում էր սկավառակ օգտագործելու հնարավորությունը։ Երբ օպերացիոն համակարգերը սկսվեցին տարածվել սկավառակների միջոցով, սկսեցին օգտագործել սկավառակներ ամեն տեղ, սակայն միայն ՕՀ-ին կոշտ սկավառակի վրա տեղադրման համար։ Առաջին Live CD-ին՝ FM Towns OS-ը, որը թողարկվել է 1989 թվականին։

Live CD-ի ստեղծումը Linux-ի հիմա վրա խմբագրել

Առաջինը Linux օգտագործող ծրագրավորողները և օգտատերերը կարողացան օգտվել սկավառակների առավելություներից սակայն նրանք դա օգտագործում էին միայն ծրագրային փաթեթները կոշտ սկավառակի վրա տեղադրելու համար։ Այդ ժամանակ ազատ օպերացիոն համակարգերը համակարգիչների վրա տեղադրելը խանգարում էր ռիսկը, որը կապված էր երկրորդական օպերացիոն համակարգ օգտագործելու հետ։

«Live CD»-ի տերմինը առաջացավ այն ժամանակ, երբ տնային համակարգիչների օպերատիվ հիշողության ծավալը և սկավառակների ընթերցման արագությունը աճեց այնքան, որ ավելի նպատակահարմար դարձավ օպերացիոն համակարգը բացել օպերատիվ հիշողության վրա։

Linux-ի հիմա վրա ստեղծված առաջին «Live CD»-ին եղավ «Yeggdrasil Linux», բետա-տարբերակը թողարկվեց 1992-1993 թվականներին։ Նրա հետագա զարգացմանը խանգարեց կրիչների դանդաղ աշխատանքը։ 1998 թվականին թողարկված DemoLinux-ը դարձավ առաջին դիստրիբուտը, որը կարելի էր օգտագործել կենդանի ռեժիմով։ Linuxcare-ը, որը ուներ բանկային քարտի տեսք, դարձավ առաջին Live CD-ին ադմինիստրատորների համար։ 2010 թվականին ամենահին և մինչև հիմա զարգացող Live CD-ին Finnx-ն էր (առաջին թողարկումը տեղի է ունեցել՝ 2000 թվականին)։ Knoppix, լայն տարածում գտած այս Live CD-ին, որը ստեղծված է Debian-ի հիման վրա, թողարկվել է 2003 թվականին և նա ճանաչում ձեռք բերեց, ինչպես «փրկող սկավառակ»։

2003 թվականից ի վեր կենդանի սկավառակները ճանաչումը աճեց Linux Live սկրիպտի և remastersys ծրագրի շնորհիվ, որոնք թույլ են տալիս արագ և հեշտ ստեղծել սեփական Live CD: Ներկայիս Linux-ի դիստրիբուտների մեծ մասը համարվում են նաև տեղադրման համար նախատեսված սկավառակներ։

Գործածություն խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

Ամենից հաճախ Live CD-ին օգտագործվում է օպերացիոն համակարգերի հնարավորություններին ծանոթանալու համար։ Շատ Live CD-ին նաև թույլ են տալիս օպերացիոն համակարգը տեղադրել կոշտ սկավառակի վրա։ Այս ճանապարհով կարելի է արագ բացել և փորձարկել այս կամ այն օպերացիոն համակարգը, և եթե համակարգը դուր գա կարելի է այն տեղադրել։

Վերականգնումը ձախողումից հետո խմբագրել

Live CD-ին ունի նաև այլ գործածություն, որը թույլ է տալիս վերականգնել և բերել աշխատանքային դիրքի հիմնական օպերացիոն համակարգը։ Live CD-ին թույլ է տալիս աշխատել համակարգչով այն դեպքերում, երբ հիմնական համակարգում կա սխալ և այն չի աշխատում։

Մի քանի համակարգիչներով աշխատանքը խմբագրել

Մեկ այլ ուրիշ առավելությունն այն է, որ հարմար է տեղափոխան համար։ Օրինակ, օտար համակարգչի վրա աշխատանքի համար անհրաժեշտ է օգտագործել ձեր Live CD-ին, որը թույլ է տալիս արագ հասանելիություն ստանալ մեզ համար հարմար օպերացիոն համակարգին և առանց այն վախի, որ կարող ենք վնասել այլ օպերացիոն համակարգը և օտար տվյալները մեր աշխատանքի ժամանակ։

Առանց սկավառակի համակարգիչներ և համակարգիչներ փոքր սկավառակով խմբագրել

Live CD կարող է օգտագործվել այն համակարգիչների վրա որոնք չունեն կոշտ սկավառակ և այն համակարգիչների վրա որոնք ունեն շատ քիչ ազատ տարածք կոշտ սկավառակի վրա։

Ամբողջական բեռնումը հիշողության մեջ խմբագրել

Որոշ Live CD-ներ ունեն շատ օգտակար հնարավորություն՝ սկավառակի պարունակության ամբողջական բեռնում համակարգչի օպերատիվ հիշողության վրա։ Այսիսի օգտագործման ժամանակ ՕՀ-ի արագությունը ավելանում է, սակայն այսպիսի հնարավորությունը աշխատում է միայն այլ ժամանակ երբ համակարգի ծավալը մեծ չէ կամ մեծ է օպերատիվ հիշողությունը։

Live CD-ի թերությունները խմբագրել

Արագություն խմբագրել

Չնայած նրան, որ Live CD-ին հնարավորություն է տալիս խնայել ժամանակ համակարգի առաջին մեկնարկի ժամանակ, հետագա մեկնարկները ավելի արագ է տեղի ունենում։ Դա կապված է CD-ROM-ի աշխատանքի արագության և օպերացիոն համակարգի ծախսի մեծացման հետ։

Կարգավորումների և տվյալների կարգավորումը խմբագրել

Քանի, որ CD սկավառակների վրա նորից ձայնագրել հնարավոր չէ, օգտատերերը շատ հաճախ առնչվում են այն խնդրի հետ, որ չեն կարողանում պահպանել իրենց տվյլաները։ Դրա համար անհրաժեշտություն է առաջանում օգտագործել տարատեսակ հավելյալ կրիչներ, օրինակ կոշտ կրիչներ։ Շատ Live CD-իներ ունեն հատուկ ծրագրեր կազմակերպությունների համար որոնք թույլ են տալիս լուծել նմանատիպ խնդիրներ։

CD թերություններ խմբագրել

Սկավառակները հեշտ է վնասել՝ նախ և առաջ քերծվացքներ, ինչպես նաև ճաքեր։ CD-ի որակը կապված է թե ինչպես է այն պատրաստված։

Մի քանի Live CD ցանկ խմբագրել

Լինուքս
OpenSolaris
FreeBSD
Այլ

Արտաքին հղումներ խմբագրել

  • FrozenTech’s Live CD List
  • < 200MB Slackware based Live CD
  • Mayank Sharma (2007 թ․ փետրվարի 28). «Build a Fedora Live CD: A step-by-step guide to creating custom Live CDs based on Fedora Linux». developerWorks (անգլերեն). IBM Corporation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 30 сентября 2007-ին.
  • Live CD — Frenzy-ի հիման վրա (FreeBSD).(ռուս.)
  • Ստեղծել սեփական LiveCD CentOS-ի հիման վրա(ռուս.)
  • FreeBSD Արխիվացված 2009-01-31 Wayback Machine
  • Live CD ստեղծում Windows XP SP2-ի հիման վրա
  • [1](չաշխատող հղում)(ռուս.)
  • Live Medium@DistroWatch
  • Debian Live