Lifan X60, կոմպակտ քրոսովեր, արտադրության գործարկված Չինաստանում 2011 թվականին։ Մեքենան համալրվում է բենզինային 1,8 լիտր ծավալով շարժիչով, 5-աստիճան փոխանցումատուփով և առջևի տանող անիվներով։ Մշակման համար հիմք է վերցվել Toyota RAV4 ավտոմեքենան։

Lifan X60
Նկարագրություն
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողLifan
Այլ անվանում(ներ)Lifan SUV
Արտ. տարիներ2011-2018
Գործարան(ներ)Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ռուսաստան Չերկեսկ (Derwaysռուս.)
Ադրբեջան Նախիջևան (NAZ)
Իրան Քերման (Kerman Khodro)
Ուրուգվայ Սան Խոսե դե Մայո
Մյանմա Յանգոն (MGM)
Թափք և շասսի
Դասկոմպակտ քրոսովեր (SUV)
ՍեգմենտJ սեգմենտ
Թափքի տիպ(եր)5-դռն. ունիվերսալ
Հորինվածքշարժիչը առջևում, առջևի քարշակ
Ուժային ագրեգատներ
Շարժիչ1.8L LFB479Q I4
Փոխհաղորդակ5-աստ. մեխանիկական
անաստիճան փոխանցում
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր
Անիվային բազա2600 մմ
Երկարություն4325-4405 մմ
Լայնություն1790 մմ
Բարձրություն1690 մմ
Կլիրենս179 մմ
Զանգված1330-1425 կգ
 Lifan X60 Վիքիպահեստում

Lifan X60 դիտման է ներկայացվել «Զա ռուլյոմ» ամսագրին։ Որպես դրական կողմ լրագրողները նշել են՝ լավ դիզայնը, ընդարձակ ձևափոխվող սրահը, հարդարման բավականին որակյալ նյութերը, հարուստ համալրմամբ մատչելի գինը։ Բացասական կողմերը՝ վատ նվագարկիչը, կառավարելիությունը և արգելակները[1]։

Lifan X60 ստացել է խիստ բացասական գնահատականներ մեկնաբանների կողմից, որոնք ուշադրություն են դարձրել հավաքման և նյութերի ցածր որակինշ, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից վիճահարույց ինժեներական լուծումներ[2]։ Chinese New Car Assessment Program (C-NCAP) քրաշ-թեատերի արդյունքներով մոդելը ստացել է չորս աստղ[3]։

Արտադրություն խմբագրել

Lifan X60-ը հավաքում են Չերկեսի Դերվայս գործարանում։ Հավաքումը սկսվել է 2012 թվականի հոկտեմբերին։ Չինական շուկայում քրոսովերը վաճառքի է հանվել ավելի վաղ՝ 2011 թվականի ամռանը։ X60 հավաքվում է Չինաստանից մատակարարվող դետալներից։ «Դերվայս» գործարանը իրականացնում է թափքի ներկումը, եռակցումը և հավաքումը։

Առաջին ձևափոխություն խմբագրել

Առաջին ձևափոխությունը կատարվել է 2015 թվականին։ Lifan X60-ը ձեռք է բերել ավտոմատ փոխանցումատուփ։

Ձևփոխության ընթացքում փոփոխվել են.

  • Հովացման ճաղավանդակը
  • Հետևի օպտիկան
  • Անիվների շրջակալների պլաստմասային վրադիրները

Հիմնական բնութագրերը

Շարժիչ հզորություն Առավելագույն պտտման մոմենտ վառելիքի ծախսը
1.8 լիտր 128 Ձ. Ու. 162 Ն·Մ 8,2 լ/100 կմ

Դինամիկ բնութագրերը

Շարժիչի ծավալը ընդունիչ Առավելագույն արագություն 0-100 կմ/ժ արագացումը հզորություն Փոխանցումատուփ
1.8 լիտր 4X2 170 կմ/ժ 14,5 վրկ 128 ձ.ու մեխանիկական 5 աստիճան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. За рулем: Lifan X60 первый тест
  2. Lifan X60 // Авторевю. — 2013. — № 24. Архивировано из первоисточника 14 Օգոստոսի 2014.
  3. Lifan X-60 Safety collision test results