Let L-410-ի ավիավթար Բանդունդուում

Let L-410-ի վթարը Բանդունդուում, ավիավթար, որը տեղի է ունեցել Let L-410 Turbolet ինքնաթիռում 2010 թվականի օգոստոսի 25-ին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Բանդունդու պրովինցիայում։

Let L-410-ի ավիավթար Բանդունդուում
Let L-410
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականօգոստոսի 25, 2010
ԲնութագրումԸնկել է տանիքի վրա
ՊատճառԿոկորդիլոսի արձակում
ՎայրԲանդունդու, ,  ԿԴՀ
Թռիչքի վայրԲանդունդու
Վերջնական կետBandundu Airport?
Զոհվածներ20
Վիրավորներ1
Aviation Safety Network ID20100825-0
Օդանավ
ՄոդելЕ-190
Ավիաընկերություն«Filair»
Ուղևորներ20
Անձնակազմ1
Կենդանի մնացած1
 2010 Filair Let L-410 crash Վիքիպահեստում

Իրադարձություններ խմբագրել

Ինքնաթիռը, որը պատկանում է տեղական «Filair ավիաընկերությանը, Կենտրոնական Կոնգո պրովինցիայից մեկնում էր Բանդունդու քաղաք[1]։ Բանդունդուից հետո այն պետք էր մեկներ հանրապետության մայրաքաղաք՝ Կինշասա։ Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամով 12:00-ի կողմերը Բանդունդու պրովինցիայում։ Վթարի արդյունքում մահացել է 20 մարդ, ողջ է մնացել մի մարդ[2][3]։

Վթարի պատճառները խմբագրել

2010 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ վթարի պատճառները։ Միակ ողջ մնացած մարդը ցուցմունք է տվել, ըստ որի հաջողվել է վերականգնել կատարվածի պատկերը։ Ուղևորներից մեկը ինքնաթիռ էր տարել կոկորդիլոս, որը վայրէջքի պահին դուրս է եկել պայուսակից, ինչից հետո սկսվել է իրարանցում. ուղևորները նետվում են օդաչուի խցիկը։ Ինքնաթիռի քթի մասի գերբեռնման պատճառով այն կորցրել է հավասարակշռությունը և ընկել է թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռու գտնվող մի դատարկ տան տանիքին։ Ինքը՝ կոկորդիլոսը, կենդանի է մնացել, բայց զոհվել է փրկարարների կողմից փրկարարական աշխատանքների ժամանակ[4][5][6]։

Ուղևորներ և անձնակազմ խմբագրել

Ինքնաթիռում կար 18 ուղևոր և ավիաընկերության անձնակազմից երեք անձ։ Ողջ է մնացել միայն մեկ ուղևոր՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի։

Քաղաքացիություն Ուղևորների
քանակ
Անձնակազմի
քանակ
Ընդհանուր
  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 18 1 19
  Բելգիա 0 1 1
  Միացյալ Թագավորություն 0 1 1
Ընդհանուր 18 3 21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пассажирский самолет разбился на западе Демократической Республики Конго
  2. На западе Конго упал самолёт. Погибли 19 человек
  3. В Конго разбился пассажирский самолёт
  4. «Разбившийся в Конго самолёт упал из-за крокодила». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  5. Рейсовый самолёт рухнул из-за сбежавшего крокодила
  6. О крокодиле(չաշխատող հղում)