LTV7, Լատվիայի ազգային հեռուստատեսության երկրորդ հեռուստաալիք։ Հեռարձակումը սկսել է 1991 թվականի օգոստոսին LTV2 անվանումով։ 2002 թ. անցկացված ռեբրենդինգից ստացել է նոր եթերային ձևավորում, և 2003 թ. հունվարի 1-ից վարանվանվել LTV7-ի։ Հասանելի է Լատվիայի ողջ տարածքում։ 2010 թվականից եթերային հեռարձակումը իրականացվում է միայն թվային ֆորմատով։

LTV7
«Latvijas Televīzija-7»
Երկիր{{{2}}} Լատվիա Ռիգա
Հեռարձակման գոտի{{{2}}} Լատվիա
Հեռարձակման սկսման թվական1991
ՍեփականատերLatvijas Televīzija
🌐ltv7.lv

Հեռուստաալիքի հաղորդումների հիմնական մասը բաղկացած է երիտասարդական և մանկական հաղորդումներից, լրատվական թողարկումներից և հասարակական և լուսավորական բնույթի հաղորդումներից։ Եթերաժամի զգալի մասը հատկացված է մարզական հանդիպումների ցուցադրությանը։ Հեռուստաալիքի կազմում ստեղծվել է մարզական խմբագրություն՝ «LTV-Sports»:

Ի տարբերություն LTV1-ի, որտեղ հեռարձակումը իրականացվում է բացառապես լատվիերեն լեզվով, LTV7-ի հաղորդումների մոտ 25 %-ը պատրաստվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով, մեծ մասամբ՝ ռուսերենով։

Արտաքին հղումներ խմբագրել