L’emozione non ha voce, իտալացի երգիչ և կինոդերասան Ադրիանո Չելենտանոյի երգը իր «Io non so parlar d’amore» երեսունհինգերորդ ստուդիական ալբոմից։

«L’emozione non ha voce»
Ադրիանո Չելենտանոյի սինգլը
«Io non so parlar d’amore» ալբոմից
Թողարկված1999
Ֆորմատսինգլ
Ձայնագրված1999
Ժանրփոփ
Տևողություն4:12
ԼեյբլClan Celentano
Ադրիանո Չելենտանոյի սինգլների ժամանակագրություն
«Gelosia»
(1999)
«L’emozione non ha voce»
(1999)
«L'uomo di cartone»
(1999)

Նկարագրություն խմբագրել

1999 թվականին երգը թողարկվել է որպես «Io non so parlar d’amore» ալբոմի երկրորդ սինգլ։ Ալբոմի անվանումը տող է տվյալ երգի տեքստից։ Կոմպոզիցիայի հեղինակներն են կոմպոզիտոր Ջաննի Բելլան և երգահան Մոգոլը, որոնք նաև ալբոմի երգերի մեծ մասի հեղինակներն են։ Երգի հիման վրա նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ[1]։

Ստեղծագործությունը հրատարակվել է նաև Չելենտանոյի հետագա ալբոմներում՝ «Il cuore, la voce» (2001), «Le volte che Celentano è stato 1» (2003), «Unicamente Celentano» (2006) և «L’animale» (2008)։ «Il cuore, la voce» ալբոմում հրապարակված տարբերակում Չելենտանոն երգը կատարում է երգիչ Բյաջո Անտոնաչիի հետ միասին։

Երգը կատարվել է նաև Չելենտանոյի կենդանի կատարմամբ որոշ հեռուստատեսային ծրագրերում, օրինակ՝ 2002 թվականին «Uno di noi» հաղորդման ժամանակ երգիչը կատարել է այդ երգը Ջաննի Մորանդիի հետ[2], իսկ 2006 թվականին՝ Ֆաբիո Ֆացիոյի «Che tempo che fa» շոուում։ Երգը երգվել է նաև Չելենտանոյի կողմից 2012 թվականին «Rock Economy» մենահամերգի ժամանակ։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «L’emozione non ha voce»  Մոգոլ, Ջաննի Բելլա 4:12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adriano Celentano — L’emozione non ha voce ՅուԹյուբում
  2. Vitali A. (2002 թ․ դեկտեմբերի 15). «Con il gigante Celentano Morandi batte Canale 5». La Repubblica (իտալերեն). repubblica.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել