Քրիստինա Սի

(Վերահղված է Kristina Siից)

Քրիստինա Էլխանի Սարգսյան (մարտի 9, 1991(1991-03-09), Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է Kristina Si բեմական կեղծանունով, ռուս երգչուհի R&B և Soul ոճերում։ 2013 թվականից Black Star Inc. լեյբլի արտիստ։

Kristina Si
Kristina Si на Europa Plus TV. Hit Non Stop в Витебске 2016 (cropped).jpg
Ի ծնե անունՔրիստինա Էլխանի Սարգսյան
Նաև հայտնի է որպեսKristina Si
Ծնվել էմարտի 9, 1991(1991-03-09) (30 տարեկան)
Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտություներգչուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2011-այժմ
ԼեյբլBlack Star Inc.
Kristina Si Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Քրիստինա Էլխանովնա Սարկիսյանը ծնվել է Տուլայում կրկեսային արտիստների ընտանիքում։

1997 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Տուլա մշտապես այդտեղ ապրելու նպատակով։ Այդ ժամանակ Քրիստինան, ով դեռ վեց տարեկան էր, սկսեց դպրոցում զբաղվել երաժշտությամբ։ Մոտավորապես երեք տարում նա զբաղվեց դաշնամուր նվագելով, ինչից հետո նա անցավ էստրադա-ջազային վոկալին։

2008 թվականին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Ժամանակակից Մշակույթի Ինստիտուտ սովորելու էստրադնա-ջազային ամբիոնում։

2011 թվականին տեղի ունեցավ նրա և կոմպոզիտոր Պավլո Մորաշովի հանդիպումը, ում շնորհիվ ստացվեց Քրիստինայի առաջին կոպոզիցյան «Я улетаю» վերնագրով։

2011 թվականի ամռանը Քրիստինան թողարկեց իր նոր սինգլը, ինչպես նաև տեսահոլովակ «Начинаю Забывать» կոմպոզիցիայում։

2013 թվականի սկզբին Քրիստինան թողարկեց «Зима» սինգլը։

2013 թվականի մարտին Քրիստինան դարձավ Black Star լեյբլի միակ աղջիկ արտիստը։

Black Star լեյբլում Քրիստիանյի առաջին սինգլը՝ «Ну ну да»-ն, համարվում է ավազակային։ Երաժշտությունը գրել է Baueer-ը, ով հայտնի է իր Harlem Shake ստեղծագործությամբ։ Baueer-ը տեսնելով Քրիստինայի տեսահոլովակը թվիթթերում և թույլտվություն խնդրեց օգտագործել այդ թրեքը իր սեթերում։

2015 թվականի հունիսին եղել է ժյուրի A-One ռուսական հեռուսատաալիքի «Just Dance» պարային մրցույթում[1][2]։

ՄրցանակներԽմբագրել

Տարի Մրցանակ Նոմինացված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2014 OOPS! CHOICE AWARDS Krisina Si «R&B/Hip-hop - проект»[3] Առաջադրված
Krisina Si «Լավագույն պարող աստղ»[4] Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել