Կարտինգ, քարթինգ (անգլ.՝ karting), մրցարշավ առանց կախոցների փոքր ավտոմոբիլներով՝ կարտերով։ Կարտինգի երթուղիներն աչքի են ընկնում տարբեր շառավիղների մեծ թվով աջ և ձախ ոլորապտույտներով։ Երթուղու երկարությունը պետք է լինի 600—1200 մ, լայնությունը՝ 8—10 մ, ուղիղ հատվածների երկարությունը՝ 100 մ։

Հայաստանում կարտինգ մարզաձևով զբաղվում են 1963-ից, հանրապետական առաջին առաջնությունը անցկացվել է 1964-ին, Երևանում։ Հայ մարզիկներից հայտնի են ԽՍՀՄ չեմպիոններ, ԽՍՀՄ սպորտի վարպետներ է. Սրապիոնյանը, Ս. Բայբուրթյանը, Ա. Խաչատրյանը։

Kart racing խաղեր խմբագրել

Kart racing խաղերը, որը հայտնի է նաև, որպես cart racing խաղեր կամ go-kart racing խաղեր, մրցույթային վիդեո֊խաղերի ենթաժանր է։Kart racing խաղերը հեշտացնում են ղեկավարելու մեխանիկաները, մինչդեռ պարունակում են յուրահատուկ և անսովոր ուղիների դիզայն, խոչընդոտներ և ավտոմոբիլային մարտական գործողություններ:Չնայած այս ժանրը առաջացել է 1970֊1980 ական թվականներին, 1992 թվականի Սուպեր Մարիո kart֊ը դիտվում է այս ժանրի պիոները, և Մարիո kart սերիաները համարվում են այս արտոնության սկիզբ։Հայտնի արտոնությունները նույնպես սկսեցին ստեղծել այդ տեսակի խաղեր, որոնք պարունակում են իրենց թալիսմաները։

Մեխանիկա և հատկություններ խմբագրել

Kart racing խաղերը հայտնի են իրենց պարզեցված ղեկավարելու մեխանիկաներով, մինչդեռ ավելացնում է խոչընդոտներ, յուրահատուկ ուղիների դիզայն և տարբեր գործողության էլեմենտներ[1]։ Այս ժանրը հայտնի է նաև իր բազմազան հերոսներով,որոնք հայտնի են պլատֆորմային խաղերից կամ հեռուսատացույցով ցույցադրվող մուլտֆիլմներից, որպես ավտոմեքենայի վարորդ՝անսովոր ավտոմեքենայի դիզայներով[2]։ Այս ժանրի խաղերում խաղացողին իրավունք է տրվում նետել ռումբեր այլ խաղացողների վրա, հավաքել առարկաներ առավելություն ստանալու համար,կամ կատարել յուրահատուկ տեխնիկաներ արագություն ստանալու համար[2][3]։

Պատմություն խմբագրել

Սուպեր Մարիո Kart-ը համարվում է kart ժանրի առաջին խաղը, իրականացնելով մարտական գործողությունները մրցույթների մեջ[4]։ Այն ավելի դանդաղ էր, քան մյուս մրցույթները, այդ ժամանակվա համակարգի սահմանափակումների պատճառով։Այդ խաղ֊մշակողներին հուշեց ստեղծել kart խաղերի թեման։ Այդ ժամանակից աշխարհ լույս են տեսել 50 kart խաղեր[5]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտինգ» հոդվածին։
  1. Schwab, Brian (2009). AI Game Engine Programming. Cengage Learning. էջ 192. ISBN 1584506288. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 Gregory, Jason (2009 թ․ հունիսի 9). Game Engine Architecture. CRC Press. էջ 19. ISBN 1439879184. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Adedeji, Shola (2012 թ․ հունիսի 14). «The Kart Racing Genre». Gamelitist. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Masser, Jeff (2012). «A Brief History Of Kart Racing Games». Modojo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. Ryan, Jeff (2011 թ․ օգոստոսի 4). Super Mario: How Nintendo Conquered America. Penguin. ISBN 1101517638. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.