Kan (իրական անունը` Պատվական Առաքելյան, հուլիսի 10, 1992(1992-07-10), Հայաստան), հայկական ծագում ունեցող ռուս երգիչ։

Kan
Ծնվել էհուլիսի 10, 1992(1992-07-10) (31 տարեկան)
Հայաստան
Ժանրերպարային/էլեկտրոնային, ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, փոփ
Մասնագիտություներգիչ
Գործունեություն2013-
ԼեյբլBlack Star Inc. (2014-2018)

Կենսագրություն խմբագրել

Պատվական Առաքելյանը ծնվել է 1992 թվականի հուլիսի 10-ին Հայաստանում՝ սովորական հայ ընտանիքում։ Պատվականի հայրը եղել է նախկին թմբկահար և ավտոներկարար[1]։

7 տարեկանից սկսել է սովորել երաժշտական դպրոցում դաշնամուրի և վոկալի դասարանում։ Սակայն ավելի ուշ ամեն ինչ թողեց և սկսեց մասնակցել Rasta Style Music ռեփ-բաթլին, որտեղ 14 տարեկանում գրավեց առաջին տեղը։ 18 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ դարձել է Vklube.TV նախագծի ռեզիդենտ և դիջեյ։ 2014 թվականին պայմանագիր է կնքել «Black Star» լեյբլի հետ և դարձել դիջեյ։ Նույն թվականին թողարկել է իր առաջին երգը՝ «Fantasy» անվանումով, որի վրա նկարահանվել է տեսահոլովակ[2]։ 2014 թվականի հուլիսի 1-ին երգիչ Natan-ի հետ համատեղ թողարկել է «Часть меня» երգը, որի վրա նույնպես նկարահանվել է տեսահոլովակ։ 2015 թվականի հուլիսի 20-ին թողարկվում է «Fallen in Love» երկրորդ երգը, ինչպես նաև դրա տեսահոլովակը՝ Cedric SYF երգչի հետ համատեղ։

2015 թվականի դեկտեմբերի 25-ին Միշա Մարվինի և Տիմատիի հետ համատեղ ձայնագրում է «Ну что за дела» երգը (IVI Music; Top-50 տեսահոլովակներ` 2-րդ տեղ), որի վրա նկարահանվել է տեսահոլովակ Օլգա Բուզովայի մասնակցությամբ[3][4][5]։ 2016 թվականի ապրիլի 28-ին Միշա Մարվինի հետ համատեղ թողարկել է «Стерва» երգը, որի վրա նկարահանվել է տեսահոլովակ (iVi Music; Top-50 տեսահոլովակներ՝ 11-րդ տեղ)[6][7][8]։ Սեպտեմբերի 29-ին թողարկվում է «Танцуй со мной» երգը, որի տեսահոլովակը նկարահանվել է Հոլիվուդում։

2017 թվականի հունվարի 17-ին լույս է տեսնում «Sex» երգը, իսկ ավելի ուշ նկարահանվում է նաև տեսահոլովակ։ Հունիսի 22-ին թողարկել է «Раздета» երգը։ Ավելի ուշ թողարկվում են այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Ангел»-ը Պատվոկանը ցանկացել է 80-ականների ոճով տեսահոլովակ նկարահանել, քանի որ նա ուներ սիրելի համակարգչային խաղ՝ «Grand Theft Auto: Vice City»։ «Всё для тебя», իսկ ավելի ուշ նկարահանվում է նաև տեսահոլովակ։ Սեպտեմբերի 23-ին թողարկվում է «Ты моя Нирвана» երգը։

2018 թվականի հունվարի 31-ին թողարկվում է «AfterParty» երգը։ Ավելի ուշ «Tatu»-ն նաև տեսահոլովակ է նկարահանվում այդ երգի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Биография - Kan». muz1tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  2. «Холостяк недели KAN: Я женюсь на невинной девушке». peopletalk.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  3. «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  4. «Тимати, Dj Kan и Миша Марвин выпустили клип «Ну что за дела»». starnote.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  5. «Что за дела? Ольга Бузова снялась в новом клипе Тимати». cosmo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  6. «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  7. «Миша Марвин И DJ Kan выпустили клип «Стерва»». muz-tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  8. «#СуперНова этой недели клип Dj Kan feat. Миша Марвин на трек «Стерва»». muz1tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել