Jumpsuit, ամերիկյան երաժշտական դուետ Twenty One Pilots-ի գրած և ձայնագրած երգ։ Այն թողարկվել է, որպես իրենց հինգերորդ ստուդիական՝ Trench ալբոմի առաջին սինգլ 2018 թվականի հուլիսի 11-ին, Nico and the Niners-ի հետ միասին։ Սա առջին երգն է, որը թողարկվել է խմբի կողմից մեկ տարի հանրային դադարից հետո։ Երգը ներկայացվել է Գրեմմիի ամենամյա մրցանակաբաշխությանը, որպես լավագույն ռոք երգ։

«Jumpsuit»
Jumpsuit
Twenty One Pilotsի երգը «Trench» ալբոմից
Թողարկված2018 թվականի հուլիսի 11
ԺանրՀարդ ռոք[1][2]
Տևողություն3:58
ԼեյբլFueled by Ramen
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
ԿոմպոզիտորԹայլըր Ժոսէֆ

Նախապատմություն և թողարկում խմբագրել

Խումբը սկսել է աշխատել երգի վրա Emotional Roadshow համաշխարհային շրջագայության ժամանակ։ Խմբի ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆը, ստեղծեց բաս ռիֆ, որը նվագում էր համերգներից առաջ՝ փորձերի ժամանակ[3]։ Շրջագայությունից հետո խումբը հեռացավ հանրային կյանքից, որպեսզի ձայնագրի Trench ալբոմը[4]։Ջոզեֆը NME-ին տված հարցազրույցում ասաց, որ ալբոմը պետք է լիներ ավելի թեթև հնչողությամբ և ավելի փափուկ ձայնագրութամբ, բայց հետո նա ստեղծեց Jumpsuit երգը և այն քանդեց ամեն ինչ[5]։ 2018 թվականի հուլիսի 6-ին խումբը երկրպագուների էլեկտրոնային փոստերին ուղարկել է առեղծվածային նյութ՝ փոքր-ինչ բացված աչքի GIF: Որից հետո խումբը վերադարձավ սոցիալական կայքեր ավելի բացված աչքի տեսանյութով։ Այնուհետև խումբը տեղադրել է ևս մեկ տեսանյութ նախորդից ավելի բացված աչքով և «Jumpsuit» երգի խլացված տարբերակով։ Հուլիսի 11-ին երգը թողարկվեց տեսահոլովակի հետ միասին[6]։

Հորինում խմբագրել

Jumpsuit-ն ստեղծված սի մինորի տոնայնությամբ և ունի 127 bpm(beats per minute), իսկ Թայլեր Ջոզեֆի վոկալի շրջանակը ընդգրկում է մեկ օկտավա և երեք նոտա (D4-ից մինչև G5): Երգը նկարագրվել է Rolling Stone-ի կողմից որպես «խեղաթյուրված բաս կիթառ, հստակ թմբուկային պայքար և սինթեզատորի մութ ալիքներ, ֆրոնտմեն Թայլեր Ջոզոֆի վոկալով, որը սկսում է շշուկով և վերջանում ամբողջ կոկորդով գոռալով»

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Jumpsuit-ի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 11-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը Էնդրյու Դոնոհոն էր, որը նախկինում եղել է Heathens և Heavydirtysoul երգերի երաժշտական տեսահոլովակի ռեժիսորը[7]։ Տեսահոլովակը նրարահանվել է Թորսմարքում, Իսլանդիա, այն YouTube-ում, մեկ օրում ավելի շատ դիտում է հավաքել քան Heathens-ը՝ 5,2 միլիոն դիտում։ Այժմ այն ունի ավելի քան 70 միլիոն դիտում[8]։

Տեսանյութը սկսվում է նրանից, որ մեքենան "Heavydirtysoul" տեսանյութից դեռևս հալվում է, նախքան հանկարծակի բռնկվելը։ Վոկալիստ Թայլեր Ջոզեֆը ցատկում է մեքենայից, ասելով, որ նրանք ամբողջ ժամանակ այստեղ էին, նրանք քնած էին և ժամանակն է արթնանալ[9]։ Այնուհետև տեսարանը փոխվում է դեպի անհարթ հովիտ, որտեղ թայլերը անգտակից վիճակում պառկած էր։ Նա արթնանում է և հետևելով հովիտի ժայռերին կանգնած խորհրդավոր մարդկանց առաջ է շարժվում։ Նա նկատում է սպիտակ ձիու վրա նստած կարմիր շորերով և գլխարկով մարդու, ով հասնելով Թայլերին նրա վրա սև ներկա քսում։ Դրանից հետո նա հետևում է կարմիր շարերով եպիսկոպոսին։ Ժայռերի վրա կանգնած մարդիկ դեղին տերևներ են թափում Թայլերի վրա։ Այնուհետև թայլերը շրջվում է և սկսում է փախչել եպիսկոպոսից, սակայն նա ընկնում է գետի մեջ և վերջինս հասնում է Թայլերին։ Տեսահոլովակը ավարտվում է այն մեքենայի մոտ, որի մոտ սկսվել էր՝ Թայլերը բացում է մեքենայի հետևի հատվածը, վերցնում բաճկոնը և հագնում[10]։

Տեսահոլովակը ճանաչվել է 2018 թվականի լավագույն 12 երաժշտական տեսահոլովակներից մեկը Բրիտանական Kerrang ռոք-երաժշտական ամսագրի կողմից։

Հիթշքերթներ խմբագրել

Շաբաթական հիթշքերթ խմբագրել

Հիթշքերթ (2018) Դիրք
Australia (ARIA)[11] 76
  Ö3 Austria Top 75[12] 66
  Ultratip Flanders[13] 22
  Ultratip Wallonia[14] 12
  Canadian Hot 100[15] 61
  Singles Digitál Top 100[16] 2
  SNEP[17] 125
Greece International Digital Singles (IFPI)[18] 36
  Single Top 10[19] 6
  Stream Top 40[20] 27
Ireland (IRMA)[21] 41
New Zealand Hot Singles (RMNZ)[22] 5
  (AFP)[23]
  Scottish Singles Top 40[24] 29
  Singles Digitál Top 100[25] 8
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[26] 10
  UK Singles Chart[27] 50
  Billboard Hot 100[28] 50
  Hot Rock Songs (Billboard)[29] 6
  Alternative Songs (Billboard)[30] 1
  Mainstream Rock (Billboard)[31] 16
  Rock Airplay (Billboard)[32] 1
  Digital Songs (Billboard)[33] 6

Տարեկան հիթշքերթներ խմբագրել

Հիթշքերթ (2018) Դիրք
US Hot Rock Songs (Billboard)[34] 15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Billboard What They Know So Far (2018 թ․ սեպտեմբերի 3), «What We Know About: Twenty One Pilot' New Album», Billboard, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին
  2. «The 40 Best Hard Rock Songs of 2018». Loudwire. 2018 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Bacon Pilots (2018 թ․ հուլիսի 12), Josh Dun interview with BBC Radio 1 - 12 July 2018, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին
  4. «Josh Dun talks 'Trench' writing process, fans and Twenty One Pilots hiatus». Alternative Press (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. Ryan, Gary (2019 թ․ մարտի 4). «Twenty One Pilots reveal details of next album: "There's definitely an end-game"». NME. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  6. «Twenty One Pilots Storm Back with 'Jumpsuit' and 'Nico and the Niners': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Joseph, Tyler. «Twenty One Pilots 'Jumpsuit' Sheet Music in B Minor - Download & Print». Musicnotes.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Twenty One Pilots Return With "Jumpsuit" & "Nico & The Niners"». 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  9. «Twenty One Pilots Release Two New Songs, Announce Album and Tour». 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  10. Trapp, Philip (2018 թ․ հուլիսի 12). «Twenty One Pilots already broke a record with "Jumpsuit"». Alternative Press. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  11. «ARIA Chart Watch #482». auspOp. 2018 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  12. Twenty One Pilots — Jumpsuit Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է July 26, 2018.
  13. Ultratop.be — Twenty One Pilots — Jumpsuit (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 17, 2018.
  14. Ultratop.be — Twenty One Pilots — Jumpsuit (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 17, 2018.
  15. Twenty One Pilots Album & Song Chart History Canadian Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է July 26, 2018.
  16. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201829 into search. Ստուգվել է July 23, 2018.
  17. Lescharts.com — Twenty One Pilots — Jumpsuit (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 20, 2018.
  18. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 28/2018». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  19. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է July 21, 2018.
  20. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено July 30, 2018.
  21. «George Ezra tops Official Irish Singles Chart, Ariana is highest new entry». Official Charts Company. 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  22. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  23. "Portuguesecharts.com – Twenty One Pilots – Jumpsuit". AFP Top 100 Singles. Retrieved August 7, 2018.
  24. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 13, 2018.
  25. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201829 into search. Ստուգվել է July 24, 2018.
  26. «Veckolista Heatseeker – Vecka 29, 20 juli 2018». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  27. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է July 21, 2018.
  28. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է July 24, 2018.
  29. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Twenty One Pilots. Ստուգվել է July 17, 2018.
  30. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Alternative Songs for Twenty One Pilots. Ստուգվել է August 12, 2018.
  31. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Mainstream Rock for Twenty One Pilots. Ստուգվել է August 12, 2018.
  32. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Rock Airplay for Twenty One Pilots. Ստուգվել է August 12, 2018.
  33. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Digital Songs for Twenty One Pilots. Ստուգվել է August 12, 2018.
  34. «Hot Rock Songs: Year End 2018». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.