JenTower

երկնաքեր Գերմանիայի Ենա քաղաքում

JenTower (Են աշտարակ), երկնաքեր Գերմանիայի Ենա քաղաքում։

Են աշտարակ
JenTower
Տեղագրություն
Կառուցման ժամանակ 1915 թվականին
Բարձրություն
Ծայրաձող 127 մետր
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Հերման Հենզելման

Անվանում խմբագրել

Աշտարակը հայտնի է բազմաթիվ անուններով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական։ 1992 թվականից մինչև 2005 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում աշտարակը կոչվել է Ինտերշոփ աշտարակ՝ հիմնական վարձակալ Ինտերշոփ կոմունիքեյշն AG-ի անվանումով։ 2004 թվականի նոյեմբերի 30-ին շենքը վերանվանվել է JenTower: Մինչև 1995 թվական շենքը օգտագործվել է Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի կողմից, ուստի դեռևս հայտնի է որպես համալսարանի աշտարակ։

Լրացուցիչ ոչ պաշտոնական անուններն են՝ Phallus Jenensis, Keksrolle (Կեքս ռուլետ) կամ Henselmann աշտարակ՝ ճարտարապետ Հերման Հենզելմանի անունով։ Հաճախ այն պարզապես կոչվում է աշտարակ։

Շրջակայքի շինություններ խմբագրել

JenTower-ը գտնվում է հենց այսպես կոչված 15-րդ շենքի դիմաց, որն առաջին գերմանական բարձրահարկ շենքն էր։ Շենք 15-ը կառուցվել է 1915 թվականին՝ 43 մետր բարձրությամբ ճարտարապետ Ֆրիդրիխ Պյուտցերի (1871-1922) նախագծով։ Հարևանությամբ են գտնվում այլ շենքեր՝ Հենզելմանի կողմից նախագծված Շենք 36-ը (այսօր Ջենոպիկի նստավայրը) և Շենք 59-ը (Carl Zeiss Ենայի հետազոտական շենքը)։

Կառուցում խմբագրել

Աշտարակի ճարտարապետը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ամենահայտնի ճարտարապետներից մեկն է՝ Հերման Հենզելմանը։ Մոնոլիտ աշտարակի գաղափարը՝ որպես «քաղաքային թագ», մշակվել է 1920-ական թթ. Մագդեբուրգ քաղաքի ճարտարապետ Բրունո Տաուտի կողմից։

Շինարարությունը սկսվել է 1969 թվականի հունիսին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից պահպանված բնակելի և բիզնես շրջանում։ Հիմնաքարը դրվել է 1970 թվականի ապրիլի 30-ին։ Շինարարությունն իրականացվել է սահող կաղապար մեթոդով և ավարտվել է 1972 թվականի հոկտեմբերի 2-ին՝ 127 մետր բարձրությամբ։ Շրջանաձև աշտարակը երկաթբետոնե կառույց է, երկու ներքնահարկով, 3.20 մետր հաստությամբ հիմքով և 33 մետր տրամագծով։ 1972-1973 թվականներին շենքը եղել է Գերմանիայի ամենաբարձր կառույցը։

1999 թվականին շենքը վաճառվել է։ Ներդրողը մոդերնիզացիան ավարտել է 2001 թվականին։ Ավելացվել են երկու լրացուցիչ հարկեր և UMTS ալեհավաք, իսկ 28-րդ և 29-րդ հարկերը վերածվել են ռեստորանի։ Ալեհավաքի հետ միասին աշտարակի բարձրությունը հասնում է 159 մետրի[1]։ Շենքն ամենաբարձրն է Արևելյան Գերմանիայում, իսկ Գերմանիայում 21-րդ ամենաբարձր կառույցն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jentower (ehem. / former Intershop Tower, Forschungshochhaus, Universitätsturm), Jena». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել