Je Suis Malade (հայերեն՝ Ես հիվանդ եմ), երգը ստեղծվել է 1973 թվականին։ Խոսքերի հեղինակն է Սերժ Լաման, երաշտությանը՝ Ալիս Դոնան։

«Ես հիվանդ եմ»
Je Suis Malade
Դալիդայի երգը «Julien» ալբոմից
Թողարկված1973
Ձայնագրված1973
ԺանրՇանսոն
Տևողություն4:14
ԼեյբլPhilips Records
ՀեղինակՍերժ Լամա
Ալիս Դոնա
ԿոմպոզիտորAlice Dona?
ISWCT-004.248.702-4
Քավեր-տարբերակներ
Լառա Ֆաբիան

Երգի պատմությունը խմբագրել

1973 թվականին ֆրանսիական երգիչ Սերժ Լաման գրում է երգի խոսքերը իր սիրելի աղջկա հիշատակին, որը մահացել էր։ Ալիս Դոնան խոսքերի համար գրում է երաժշտություն[1][2]։

Երգն առաջին անգամ կատարում է լեգենդար Դալիդան և ունենում է մեծ հաջողություն։ Երգը կատարել են նաև հեղինակները՝ Սերժ Լաման և Ալիս Դոնան։ Հետագայում երգը կատարում է նաև ֆրանսիացի երգչուհի Լառա Ֆաբիանը։

Կատարողներ խմբագրել

Երգի առաջին կատարողն է իտալական ծագմամբ հայտնի ֆրանսիական երգչուհի Դալիդան։ Կարելի է ասել, որ Je Suis Malade-ն նրա ամենահայտնի երգն է։ Դալիդան բեմում այս երգը միշտ կատարում էր մեծ ցավով, քանի որ նրա հետ կատարվել էր հենց այն, ինչ նկարագրված է երգում։ 1987 թվականին Փարիզի հռչակավոր Օլիմպիա համերգասրահում իր համերգի ժամանակ Դալիդան չկարողացավ զսպել իրեն և ուղղակի ողբալով կատարեց երգը։

Դալիդայի կյանքում մեծ նշանակություն ուներ այս երգը։ Նրա ծանոթները պատմում են, որ 1987 թվականի ինքնասպանությունից առաջ, տևական ժամանակ Դալիդայի մտքում անընդհատ միայն այս երգն էր։

1995 թվականին Սերժ Լամայի մեծ աջակցությամբ երգը կատարում է նաև Լառա Ֆաբիանը։ Նրա շնորհիվ երգը դարձավ հայտնի ամբողջ աշխարհում։ Դրա պատճառով հաճախ նրան շփոթում են օրիգինալ կատարողի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. France 2, La Parenthèse inattendue
  2. «L'écriture de Je suis malade». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.