Irrational Games, ընկերություն, որը մասնագիտակված է համակարգչային խաղերի մշակման մեջ, իր գործունեությունը սկսել է 1997 թվականին։ Ընկերության հիմնադիրներ դարձան Looking Glass Studios-ի երեք նախկին աշխատակիցներ՝ Քեն Լեվինը, Ջոնաթան Չեյը և Ռոբերտ Ֆերմենը։ 2006 թվականի հունվարի 9-ին ընկերությունը ձեռք բերվեց Take-Two Interactive կողմից և դարձավ 2K Games-ի դուստր ընկերությունը։

Irrational Games
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1997
ՀիմնադիրKen Levine?
ՎայրԲոստոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունTake-Two Interactive
ՍեփականատերTake-Two Interactive
Կայքghoststorygames.com

Ընկերությունը ուներ արտադրական գրասենյակ Քվինսի քաղաքում, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգում։ Երկրորդ գրասենյակը, որը նախկինում պատկանել է Irrational Games-ին և, որը գտնվում է Ավստրալիայի Կանբերրա քաղաքում, միավորեց 2K Marin-ի հետ[1][2][3]։

Պատմություն

խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին Բոստոնում, Looking Glass Studios-ի նախկին երեք աշխատողների կողմից՝ Քեն Լեվինի, Ջոնաթան Չեյի և Ռոբերտ Ֆերմեի։ Առաջին խաղը դարձավ Looking Glass Studios-ի հետ համատեղ մշակված System Shock 2 (1999) խաղը, որը աշխատում էր Dark Engine շարժիչով։ Երկրորդ նախագիծը նույնպես մշակված էր Dark Engine շարժիչի հիման վրա՝ Deep Cover-ը, որը իրենից ներկայացնում էր հրաձգություն, սակայն նախագիծը չեղյալ համարվեց ֆինանսական խնդիրների պատճառով։

2000 թվականին բացվեց ավստրալիական մասնաճյուղը Կանբերրայում, որի տնօրենը դարձավ Ջոնաթան Չեյը։ Հաջորդ նախագիծը պետք է դառնար Fxlabs Studios ստուդիաի հետ համատեղ մշակված խաղը, որը իր մեջ պարունակում էր Կորուսյալները հեռուստասերիալի մոտիվները, սակայն Crave Entertainmentճի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ստուդիան կորցրեց ֆրանշիզի իրավունքը։ Ավելի ուշ Fxlabs Studios-ը ավարտեց խաղի մշակումը և թողարկեց այն Agni: Queen of Darkness անունով։

2005 թվականին ստուդիան տեղափոխվեց Քվինսի սակայն, շարունակեց պահպանել իր անունը։ 2006 թվականին ընկերությունը գնվեց Take-Two Interactive կողմից և մտավ 2K Games հոլդինգի շարքերը[4]։ 2007 թվականին ստուդիան բաժանվեց 2K Boston-ի և 2K Australia-ի, «Irrational Games» այլևս չի օգտագործվել[5]։

Նույն տարում թողարկվեց BioShock-ը, որը լավ ընդունվեց քննադատների և խաղացողների կողմից։ Մշակումից հետո պարզ դարձավ, որ 2K Boston-ի 5 աշխատակիցները տեղափոխվել են նոր 2K Marin ստուդիան, որը գտնվում էր Նավատո քաղաքում[6][7]։

2010 թվականին 2K Boston վերադարձնում է իր հին անունը՝ «Irrational Games»[8], իսկ 2K Australia դարձավ 2K Marin-ի մասը[1][2][3]։

2013 թվականին Irrational Games թողարկեց իր հերթական խաղը՝ BioShock Infinite։ Խաղի հաճող թողարկումից և քննադատների կողմից բարձր գնահատականներ ստանալուց հետո, Irrational Games-ը լքում է հիմնադիր տնօրեն՝ Քեն Լեվինը, ով հայտարարեց, որ ցանկանում է «ամենինչ սկսել նոր էջից»։ Ստուդիաի աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին 2K Games-ի այլ ստուդիաներ։ Լեվինը իր 15 աշխատակիցների հետ միասին հիմնեց նոր ստուդիա՝ Ghost Story Games։ Պաշտոնապես Irrational Games դադարեցրեց իր գոյությունը 2015 թվականին[9]։

Խաղային շարժիչներ

խմբագրել

Ինչպես նաև ընկերությունը ստեղծել է Vengeance Engine խաղային շարժիչը, որը հիմնված էր Unreal Engine 2.5-ի հիման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «New X-COM In Development At 2K Australia» (անգլերեն). IGN. 15 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 14 июня 2010-ին.
  2. 2,0 2,1 «2K Marin не занимается XCOM» (ռուսերեն). CNews. 15 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 1 июня 2010-ին.
  3. 3,0 3,1 «2K Games: XCOM делает не главная команда 2K Marin» (ռուսերեն). CNews. 15 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 1 июня 2010-ին.
  4. «Take-Two Interactive Software, Inc. Acquires Irrational Games» (անգլերեն). 9 января 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 4 марта 2010-ին.
  5. «Irrational Games Renamed 2K Boston and 2K Australia Standout development studio behind BioShock changes names of US and Australian offices» (անգլերեն). BusinessWire. 10 августа 2007 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 4 марта 2010-ին.
  6. «Q&A: Ken Levine talks BioShock, reminisces about X-Com». GameSpot. 20 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 4 марта 2010-ին.
  7. «Take-Two confirms 2K Marin». GameSpot. 17 декабря 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 4 марта 2010-ին.
  8. «Возвращение Irrational Games» (ռուսերեն). Absolute Games — новость. 9 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 4 марта 2010-ին.
  9. Hall, Charlie (2017 թ․ փետրվարի 23). «Irrational is now called Ghost Story Games». Polygon. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել