Pentium (արտասանվում է Պենտիում), մի քանի սերնդային պրոցեսոր x86 միկրոպրոցեսորային ընտանիքի հիման վրա՝ թողարկված Intel կորպորացիայի կողմից 1993 թվականի մարտի 22-ին. Pentium-ը Intel-ի հինգերորդ սերնդի պրոցեսոր է և եկել է փոխարինելու Intel 80486-ին (որը հաճախ անվանում են պարզապես 486)

Intel Pentium
Արտադրվել է1993-ից 1999
Common manufacturer(s)
  • Intel

Պատմությունը խմբագրել

1989 թվականի հունիսին Վինոդ Դհամի կողմից (անգլ.՝ Vinod Dham) կատարվել են պրոցեսորի առաջին էսքիզները կոդային P5 անվանումով։ Վինհոդ Դհամը լայնորեն հայտնի է Արևմուտքում, որպես Պենտիումի Հայր։ 1991 թվականի ավարտին արդեն ավարտվել էր պրոցեսորի մշակումը և դասավորումը, ինժեներները կարողացան սկսել դրա ծրագրային ապահովման գործընթացը։ Սկսվել է տոպոլոգիայի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման աշխատանքները։ 1992 թվականի փետրվարին նախագծերն հիմնականում ավարտվել են, սկսվել են փորձառու պրոցեսորի համապարփակ փորձարկումները։ 1992 թվականի ապրիլին որոշում է կայացվել արդյունաբերական արտադրության մասին, որպես հիմնական արդյունաբերական բազա ընտրվել է օրեգոնի № 5 ֆաբրիկան։ Սկսվել է արտադրության արդյունաբերական յուրացման և տեխնիկական բնութագրերի վերջնական մշակումը։

1992 թվականի հոկտեմբերին Intel-ը հայտարարել է, որ ավելի վաղ կոդային P5 անունը կրող հինգերորդ սերնդի պրոցեսորները կոչվելու են Pentium, այլ ոչ թե 586, ինչպես ենթադրում էին շատերը։ Դա պայմանավորված էր նրանով, որ շատ պրոցեսորներ արտադրող ֆիրմաներ ակտիվորեն տիրապետում էին 386 և 486 պրոցեսորների արտադրության կրկնօրինակմանը (և ոչ միայն) . Intel-ը պատրաստվում էր գրանցել է որպես ապրանքանիշ "586 անվանումը, որ այլևս ոչ ոք չկարողանա զբաղվել պրոցեսորների կրկնորինակմամբ, սակայն պարզվում է, որ թվեր գրանցել որպես ապրանքանիշ չի կարելի, ուստի որոշում է կայացվել անվանել նոր պրոցեսորները "Pentium" (հիմք էր վերցվել, հուն. πέντε "հինգ"), որը նաև ցույց էր տալիս տվյալ պրոցեսորի սերունդը. 1993 թվականի մարտի 22-ին տեղի ունեցավ նոր միկրոպրոցեսորների շնորհանդեսը, մի քանի ամիս անց հայտնվել են առաջին համակարգիչները Pentium-ի հիման վրա։

Հիմնական տարբերությունները 486-ի համեմատ խմբագրել

  • 64-բիտային տվյալների դողը թույլ է տալիս Pentium պրոցեսորին մեկ դողային ցիկլի ընթացքում կրկնակի մեծ ծավալի տվյալներ փոխանակել օպերատիվ հիշողության, քան 486-ը (նույն ժամանակային հաճախականության դեպքում)
  • Ճյուղավորվող հասցեների կանխատեսման մեխանիզմը. Կիրառվում է ընտրված ճուղավորվող հրահանգների ժամանակ փոխակրիչների ուշացուման հետեւանքով առաջացած պարապուրդի կրճատման համար։ Դրա համա այս պրոցեսորում օգտագործվում է բուֆերային հասցեները ճյուղավորվող BTB (Branch Target Buffer) համակարգը, օգտագործելով ճյուղավորվող հասցեների կանխատեսման ալգորիթմներ։
  • Միկրոպոդը կարող է օգտագործել երկու կոյնվենեռ, ինչի հաշվին REP MOVSW հրահանգների ժամանակ մեկ գործողությունը կատարվում է մեկ տակտային հատվածում մինչ դեռ 468-ը մեկ գործողության համար պահանջում է երեք տակտային հատված։
  • Ավելի արագ և ամբողջությամբ ապարատային բազմապատկիչը մի քանի անգամ կրճատում (և դարձնում է ավելի կանխատեսելի) MUL եւ IMUL հրահանգների կատարման ժամանակը՝ 80486-համեմատ։ Կատարման ժամանակը նվազում է 13-42 տակտից մինչև 10-11՝ 32-բիտային համակարգերում։
  • Վիրտուալացումը ընդհատվող է ինչի հաշվին հաջողվում է արագացնել 8086 վիրտուալ ռեժիմը

Մոդելները խմբագրել

Ի սկզբանե (1993 թվականի մարտի 22-ին) ներկայացվել են միայն երկու մոդելներ, որոնք հիմնված են P5 միջուկի վրա 60 եւ 66 Մհց հաճախականություններով։ Ավելի ուշ թողարկվել է և ավելի արդյունավետ պրոցեսոր Pentium-ի հիման վրա և կատարելագործված միջուկով. Բացի այդ, ներկայացվել են բջջային տարբերակի պրոցեսորները և պրոցեսոր Pentium OverDrive-ը

Pentium պրոցեսորները սեղանի համակարգիչների համար для (desktop)
Միջուկի կոդային անվանումը P5 P54C P54CS P55C
Տեխպրոցես, նմ 800 600 350
միջուկի տակտային հաճախականությունը, Մհց 60 66 75 90 100 120 133 150 166 200 166 200 233
Նախագծվել է 1993 թվականի մարտի 23 1993 թվականի հոկտեմբերի 10 1994 թվականի մարտի 7 1995 թվականի մարտի 27 1995 թվականի հունիսի 12 1996 թվականի հունվարի 4 1996 թվականի հունիսի 10 1997 թվականի հունվարի 8 1997 թվականի հունիսի 2

P5 խմբագրել

Pentium-ի միակ առաջին սերնդի պրոցեսորների երկու մոդելները նախագծվել են 1993 թվականի մարտի 23-ին։

Pentium-ի բոլոր պրոցեսորները SL դասի են՝ դա նշանակում է, որ դրանցում նախատեսված SMM համակարգը, որն ապահովում է էներգիայի սպառման նվազեցումը. Երկրորդ մակարդակի քէշը տեղավորված է մայրական պլատայում, եւ կարող է ունենալ մինչև 1 Մբ չափ

P5 միջուկի պրոցեսորները պատրաստվում են օգտագործելով 800-նանոմետրային տեխպրոցեսոր, երկբևեռային BiCMOS տեխնոլոգիայով. պրոցեսորները պարունակում է 3,1 մլն տրանզիստորների, իսկ բյուրեղի մակերեսը կազմում է 294 մմ2. Pentium 66-ը սպառում է 3,2 ամպեր հոսանք հետևաբար ունի 16 Վտ հզորությունը, որը պահանջել է տեղադրել լրացուցիչ հովացում։

P54C խմբագրել

1993-ի հոկտեմբերին, արդեն թողարկվել է երկրորդ սերնդի Pentium պրոցեսորները. Ի սկզբանե թողարկվել էր մոդել 75 Մհց տակտաին հաճախությամբ մոդել. Պրոցեսորները պատրաստվել են ըստ 600-նանոմետրային երկբևեռ BiCMOS-տեխնոլոգիաի, որը թույլ է տվել բյուրեղի չափը նվազեցնել մինչև 148 մմ2 (պրոցեսորը պարունակում է 3,2 մլն տրանզիստորներ) և նվազեցնել սպառվող հզորությունը մինչև 10,1։ Լարումը նույնպես կրճատվել է մինչև 3.3 վոլտ, ընթացիկ, սպառվող հոսանքը, կազմում է 3,25 ամպեր։ Պրոցեսորները թողարկվել են 296-կապայի իրանում CPGA ու տեղադրվել է Socket 5-ում կամ Socket 7-ում և համատեղելի չէ Socket 4-ի հետ։ Այդ պրոցեսորներում բարելավվել է SMM համակարգը և ավելացված է կատարելագործված ծրագրավորվող ընդհատումների վերահսկիչ APIC, որը հեշտացնում է մի քանի պրոցեսորների սիմետրիկ աշխատանքի իրականացումը

Pentium-ի երկրորդ սերնդի պրոցեսորների բազմապատկիչները
բազմապատկիչ պրոցեսոր
1,5 Pentium 75, Pentium 90, Pentium 100
2,0 Pentium 120, Pentium 133
2,5 Pentium 150, Pentium 166
3,0 Pentium 200