indiePub Entertainment, ամերիկյան ընկերություն, որը մասնագիտացված համակարգչային խաղերի հրապարակմամբ։ Հիմնադրվել է 2007 թվականին GreenScreen Interactive Software անունով, Take-Two Interactive-ից հեռացած մշակողների կողմից։ 2008 թվականից մինչև 2012 թվականը ընկերությունը կրել է Zoo Entertainment անվանումը։

IndiePub Entertainment
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2007
ՎայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունհամակարգչային խաղ
Կայքindiepubentertainment.com(անգլ.)
 IndiePub Entertainment, Inc. Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին GreenScreen Interactive Software անունով, Take-Two Interactive-ից հեռացած Ռայան Բրէնթի, Մարկ Սերեմեթի և Սյուզան Կամմինգսի կողմից, ովքեր զբաղվել են 2K բրեդնդի զարգացմամբ։ Ընկերության առաջին տնօրենը դարձավ GT Interactive-ի հիմնադիր Ռոն Հայմովիցը։ Սրանից մեկ տարի առաջ, Բրէնտը ստիպված էր լքել Take-Two ընկերությունը, այն բանի հետո երբ մեղավոր ճանաչվեց ակցիաների հետ կապված մախինացիաների գործում։ Հայմովիցը հավատացրեց Newsweek հրատարակությանը, որ Բրէնտը նոր ընկերությունում չի զբաղվելու ֆինանսական հարցերով և չի ընդգրկի տնօրենների խորհուրդում[1][2][3]։

2008 թվականի ապրիլին GreenScreen Interactive Software հայտարարեց երկու նոր ընկերությունների գնման մասին՝ Destination Software և Zoo Digital Publishing, ինչպես նաև նշվեց, որ ընկերությունը արդեն ունի նոր ենթաբաժին՝ Zoo Games, որը զբաղվելու էր պատահական խաղերի մշակմամբ[3]։ Նույն թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Mandalay Media ընկերությունը պատրասվում է գնել GreenScreen Interactive-ը, սակայն մեկ ամիս անց հայտարարվեց, որ գործարքը չեղարկվել է[4][5]։

2008 թվականին ընկերությունը վերանվանվե դառնալով՝ Zoo Entertainment, Inc։ Ընկերության բրիտանական մասնաճյուղը, որը հայտնի էր ինչպես Zoo Digital Publishing հետ գնվեց նախկին տերերի կողմից և դարձավ Zushi Games անկախ ընկերություն[6]։ Այդ ժամանակ ստուդիային էր պատկանում նաև SuperVillain Studios-ը, որը նույնպես գնվեց նախկին տերերի կողմից[7]։

2009 թվականի փետրվարին ընկերությունը ստեղծեց վեբ կայք՝ 2Bee Games, որը թույլ էր տալիս ինդի խաղերի մշակողներին տեղադրել իրենց նախագծերը կայքում և մասնակցել մրցույթին, որտեղ հաղթող ստանում էր ընկերության հետ գործարք կնքելու հնարավորություն[8][9]։ 2009 թվականի մայիսին Zoo-ն ստացավ բրիտանական Empire Interactive ընկերության մտավոր սեփականության օգտագործման ամբողջական իրավունք[10]։

2010 թվականի մայիսին 2Bee Games նախագիծը վերաթողարկվեց indiePub անունով[11][12]։ 2011 թվականի վերջին indiePub թողարկեց նոր նախագիծ, որն իրենից ներկայացնում էր սոցալիական ցանց և առցանց խանութ, որ թույլ էր տալիս անհայտ մշակողներին վաճառել իրենց նախագծերը[13]։ Նույն ժամանակ ըներությունը հեռացվեց NASDAQ բորսաից, որի համար պատճառ հանդիսացավ մեծ կորուստները։ Սրանից հետո ընկերության բաժնետոմսերը ընկան 70%-ով[14][15]։ 2012 թվականի մայիսի 25-ին ընկերությունը փոխարինեց անվանումը դառնալով ndiePub Entertainment[16]։

Ընկերությունը դադրեցրեց իր գործունեությունը 2013 թվականի վերջին[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roddy Boyd (2008 թ․ հունիսի 3). «'Grand Theft Auto' mogul takes two». CNNMoney (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Staff (2008 թ․ ապրիլի 24). «Disgraced Former Take-Two CEO Working at New Publishing Start-Up. CEO not too worried». Spong (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 Gamespot Staff (2008 թ․ ապրիլի 24). «New publisher GreenScreen announces acquisitions». GameSpot (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  4. MCV Staff (2008 թ․ մայիսի 27). «Mandalay to buy Zoo Games». MCV (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Brandon Boyer (2008 թ․ հունիսի 19). «Mandalay, Green Screen Acquisition Deal Terminated». Game Developer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  6. MCV Staff (2009 թ․ մարտի 20). «Zoo becomes Zushi Games». MCV UK (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  7. Andy Goergen (2012 թ․ մայիսի 12). «Interview with Supervillain Studios». Nintendo World Report (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Welcome to the hive». 2Bee Games (անգլերեն). 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 2. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  9. MCV Staff (2010 թ․ մայիսի 18). «2Bee Games launches dev competition». MCV UK (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  10. Stephany Nunneley (2009 թ․ մայիսի 7). «Zoo Publishing snatches up rights to Empire Interactive IPs». vg247 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  11. Neil Tekamp (2010 թ․ մայիսի 1). «Who? What? Where Did indiePub Come From?». indiePub Games (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 3. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  12. Neil Tekamp (2010 թ․ մայիսի 2). «New Site Features». indiePub Games (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 3. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  13. PJ (2011 թ․ սեպտեմբերի 28). «indiePub announces new indies-only publishing platform, Beta signup». indiePub Games (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  14. Tom Curtis (2011 թ․ դեկտեմբերի 2). «Zoo Entertainment Delisted From NASDAQ Stock Exchange». Game Developer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  15. Dan Pearson (2011 թ․ դեկտեմբերի 5). «Zoo Entertainment delisted from NASDAQ». GamesIndustry.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Zoo Entertainment, Inc will Change its Name to indiePub Entertainment, Inc». Market Screener (անգլերեն). 2012 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  17. «indiePub Games». indiePub Games (անգլերեն). 2014. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)