Index Anatolicus (հայերեն՝ Անատոլիական ցանկ), 2010 թվականին Սևան Նիշանյանի կողմից հիմնադրված նախագիծ՝ տեղանունների շտեմարան, որի նպատակն է ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում ընթացիկ և պատմական տեղանունների արձանագրումն ու փաստաթղթավորումը[1]։

Այժմ նախագծի տվյալների բազայում պահվում է տեղեկություն 43820 ընթացիկ և 52820 հին տեղանունների մասին։ Յուրաքանչյուր ոք կարող է գրանցվել կայքում և կատարել իր ներդրումը, ինչպես նաև ֆինանսապես օգնել նախագծին Patreon հարթակի միջոցով[1]։

Պատմություն խմբագրել

Նախագիծը հիմնադրվել է 2010 թվականին Սևան Նիշանյանի կողմից։ Index Anatolicus-ի շրջանակներում Նիշանյանը հրապարակել է Թուրքիայի ավելի քան 16,000 տեղանուններ, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում[1]։

2011 թվականին նախագիծը դարձավ առցանց։ Համացանցում տեղակայված կայքում որոնման արդյունքում կարելի է գտնել տեղանվան ընթացիկ և հին անվանումները ըստ ցանկացած նահանգի, ինչպես նաև կատարել նույն գործողությունները քարտեզի միջոցով[1]։

Նախագծի նպատակն է բոլոր տեղանունների փաստաթղթավորումն է։ 2020 թվականի մարտի 22-ի դրությամբ նախագծի տվյալների բազայում պահվում է տեղեկություն 43820 ընթացիկ և 52820 հին քարտեզագրված տեղանունների մասին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել