«I Can’t Stand It», Էրիկ Կլեպտոնի առաջին սինգլն իր 1981 թվականի «Another Ticket» ալբոմից։ Վինիլային ձայնագրության վրա որպես կատարող նշվել է՝ Eric Clapton and His Band։ Այն օգտագործվել է նաև Բիլլի Օ’Ռեյլիի The Radio Factor ռադիոհաղորդման ընդմիջումների ժամանակ։

«I Can't Stand It»
Էրիկ Կլեպտոնի սինգլը
«Another Ticket» ալբոմից
Թողարկված11 փետրվարի 1981
Ֆորմատ7"
Ձայնագրված1980
Ժանրռոք
Տևողություն4:08
ԼեյբլRSO
ՊրոդյուսերTom Dowd
Էրիկ Կլեպտոնի սինգլների ժամանակագրություն
«Blues Power (Live)»
(1980)
«I Can't Stand It»
()
«Another Ticket»
(1981)

Արձագանքներ խմբագրել

AllMusic երաժշտական ամսագրի քննադատ Մեթյու Գրինվալդը երգը անվանել է «1980-ականների սկզբի Կլեպտոնի գլխավոր հիթերից մեկը» և հավելել, որ «այս երգում նա շարունակում է, իր խոսքով, ավելի շատ երաժշտագետ լինել, քան երաժիշտ»։ Գրինվալդը պնդում էր, որ «երգի տեքստում թունավոր խանդ կա, և որ այն այդ ժամանակաշրջանի Կլեպտոնի ամենագրագետ երգերից մեկն է»։ Նա իր գրախոսությունն ավարտել է այն պնդմամբ, որ «երաժշտական առումով ակորդների որոշ դասական փոփոխություններ, գրեթե Booker T. & the M.G.’s ոճով, ընդգծում են տեմպի դինամիկությունը՝ Կլեպտոնի համար ապահովելով հսկայական հիթ»[1]։

Բացի այն, որ երգն ինքնին փոփ հիթ է դարձել՝ հասնելով Billboard Hot 100-ի 10-րդ հորիզոնականին, այն նաև դարձել է Կլեպտոնի առաջին երգը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard's Top Trackss ռոք երգերի հիթ շքերթում, որի դեբյուտը տեղի է ունեցել 1981 թվականի մարտին։ Այն պահպանել է դիրքերը հիթ-շքերթում երկու շաբաթ[2]։ Երգը հասել է 15-րդ հորիզոնականին Կանադայում։ Մինչև 1980 թվականը Broadcast Music, Inc.-ը հաշվել է երգի հեռարձակման ավելի քան մեկ միլիոն դեպք, ինչը Կլեպտոնին թույլ է տվել ստանալ հատուկ վկայական[3]։

Հի-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1981) Ամենաբարձր
հորիզոնական
Կանադա (CHUM)[4] 7
Կանադա (RPM)[5] 15
Ֆրանսիա (IFOP)[6] 62
Իսրայել (IBA)[7] 1
Իտալիա (AFI)[8] 99
Ճապոնիա (Oricon)[9] 84
US Billboard Hot 100[10] 10
US Top Rock Tracks (Billboard)[11] 1
Տարեկան հիթ-շքերթ (1981) Հորիզոնական
US Top Pop Singles (Billboard)[12] 67

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Greenwald, Matthew. «I Can't Stand It – Eric Clapton | Listen, Appearances, Song Review | AllMusic». AllMusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Whitburn, Joel The Billboard Book of Top 40 Hits. — 8. — United States of America: Billboard, 2004. — С. 128.
  3. «A BMI Citation Of Achievement for 'I Can't Stand It' by Eric Clapton, 1981». Bonhams. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  4. «1050 Chum Charts > Clapton, Eric». Chum Charts. Chum Limited. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «RPM Canada Top 50 Singles». RPM Magazine. Library and Archives Canada. 34 (25). 1981 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «InfoDisc : Tous les Titres par Artiste». Institut français d'opinion publique (ֆրանսերեն). InfoDisc.fr. Select "Eric Clapton" from the artist drop-down menu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. Gimmel, Reshet (1981 թ․ մայիսի 2). «Billboard Hits of the World > Israel > Singles» (PDF). Billboard Magazine. Nielsen Business Media, Inc. 93 (17): 92. ISSN 0006-2510. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «M&D: Classifiche > Eric Clapton». Musica e dischi (իտալերեն). musicaedischi.it. Look for collaboration efforts also. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. Tatsaku, Ren (December 2011). The Oricon Sales Report (ճապոներեն). Tokyo, Japan: Oricon Style – Recording Industry Association of Japan.
  10. «Eric Clapton Chart History (Hot 100)». Billboard. 1981 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  11. «Eric Clapton Chart History (Mainstream Rock Songs)». Billboard. 1981 թ․ մարտի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  12. «Number One Awards – Billboard's 1981 Year-End Charts : Pop Singles». Billboard. Vol. 93, no. 51. 1981 թ․ դեկտեմբերի 26. էջ YE-9. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.