Ինտերնետ հանրություն (ISOC), ամերիկյան շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն, որը հիմնադրվել է 1992 թվականին և մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում։ Վերջինիս առաքելությունն է՝ «նպաստել ինտերնետի ազատ տարածմանը, զարգացմանը և օգտագործմանը՝ ի շահ աշխարհի բոլոր մարդկանց»: Ընկերությունն ունի գրասենյակներ Ռեստոնում (Վիրջինիա, ԱՄՆ) և Ժնևում (Շվեյցարիա):

ISOC
պատկերանիշ Խմբագրել Wikidata
ընկերություն, բարեգործական կազմակերպություն Խմբագրել Wikidata
Ստեղծում11 Դեկտեմբերի 1992 Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններՀամացանցի կառավարում, internet access, accessibility Խմբագրել Wikidata
ՀիմնադիրՎինթոն Գրեյ Սերֆ, Ռոբերտ Քան Խմբագրել Wikidata
Գլխավոր գործադիր տնօրենAndrew Sullivan Խմբագրել Wikidata
ՂեկավարGonzalo Camarillo Խմբագրել Wikidata
Գլխավոր քարտուղարJohn Levine Խմբագրել Wikidata
Պաշտոնական լեզուֆրանսերեն Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Member count84 000 Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձև501(c)(3) organization Խմբագրել Wikidata
ԱրժույթԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Ընդհանուր ակտիվներ55 915 141 ԱՄՆ դոլար, 66 935 347 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Total expen­di­tu­re45 104 865 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Total revenue56 762 624 ԱՄՆ դոլար, 42 547 621 ԱՄՆ դոլար, 44 092 152 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Դուստր ընկերությունInternet Society France, Public Interest Registry, Internet Society Ghana, Ինտերնետ ինժեներական խորհուրդ Խմբագրել Wikidata
ՀամագործակցությունՅՈՒՆԵՍԿՕ Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՌեսթոն Խմբագրել Wikidata
Աշխատակիցներ110 Խմբագրել Wikidata
Նպատակն էinternet standard Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքinternetsociety.org Խմբագրել Wikidata
Սպասարկման տարածքամբողջ աշխարհում Խմբագրել Wikidata
Պաշտոնական դիտորդի կարգավիճակ կազմակերպությունումՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն Խմբագրել Wikidata
Donations1 255 000 եվրո, 40 209 360 ԱՄՆ դոլար, 41 038 289 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Number of volun­teers4099 Խմբագրել Wikidata

Կազմակերպություն

խմբագրել

Ինտերնետ հանրությունն ունի տարածաշրջանային գրասենյակներ ամբողջ աշխարհում[1], որոնք կազմված են բաժանմունքներից, կազմակերպչական անդամներից[2] և 2020 թվականի հուլիսի դրությամբ՝ ավելի քան 70,000 անհատ անդամներից[3]: Այն ունի ավելի քան 100 աշխատակից և կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որի անդամները նշանակվում կամ ընտրվում են ընկերության մասնաճյուղերի, կազմակերպության անդամների և Ինտերնետի զարգացման աշխատանքային խմբի (IETF) կողմից[4][5]: IETF-ն ունի նաև առցանց համայնքի կամավորական բազա[6]: Այն ղեկավարում են հոգաբարձուների խորհրդի նախագահ Թեդ Հարդին և նախագահ և միաժամանակ գլխավոր գործադիր տնօրեն Սալի Ուենտվորթը[7][8]:

Ինտերնետ հանրությունը ստեղծել է Հանրային հետաքրքրությունների ռեգիստրը (PIR)[9], գործարկել է Ինտերնետի Փառքի սրահ[10] և ծառայել որպես IETF-ի կազմակերպչական հիմք[11]: Ինտերնետ հանրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ որպես անկախ բարեգործական ստորաբաժանում[12], որը դրամաշնորհներ է տրամադրել կազմակերպությունների[13]:

Պատմություն

խմբագրել

1991 թվականին շահագործման է հանձնվել Ինտերնետի ճարտարագիտական աշխատանքային խումբը (IETF) Ազգային գիտական հիմնադրամի (NSF) և Ազգային հետազոտական նախաձեռնությունների կորպորացիայի (CNRI) պայմանագրի ժամկետը գործարկելու համար: Այն ժամանակ Ինտերնետային գործունեության խորհուրդը (IAB) ձգտել է ստեղծել շահույթ չհետապնդող հաստատություն, որը կարող էր ստանձնել այդ դերը: 1992 թվականին Վինթոն Սերֆը, Ռոբերտ Քանը և Լայման Չապինը հայտարարել են Ինտերնետ Հասարակության ձևավորման մասին՝ որպես «պրոֆեսիոնալ հասարակություն, որը կօժանդակի, կաջակցի և կխրախուսի ինտերնետի զարգացումը և աճը որպես գլոբալ հետազոտական հաղորդակցության ենթակառուցվածք», որը ներառելու է նաև IAB, IETF-ը և Համացանցի հետազոտական աշխատանքային խումբը (IRTF), նաև INET տարեկան հանդիպումների կազմակերպումը[14]: Այս պայմանավորվածությունը պաշտոնականացվել է RFC 1602-ում՝ 1993 թվականին[15]:

1999 թվականին Ջոն Փոսթելի մահից հետո՝ ISOC-ը հիմնել է Jonathan B. Postel Service Award-ը: 1999 թվականից սկսած մրցանակը շնորհվում է ամեն տարի Ինտերնետ Հանրության կողմից՝ «Ի պատիվ այն մարդու, որը նշանակալի ներդրում է ունեցել տվյալների փոխանցման համայնքի զարգացման գործում»:

2000 թվականի կեսերին Ինտերնետ հանրության ֆինանսական վիճակը դարձել է անկայուն և մի քանի անհատներ և կազմակերպություններ քայլեր են ձեռնարկել այդ բացը լրացնելու համար: Մինչև 2001 թվականը գործել են նաև ինտերնետ հանրության առանձին անդամների կողմից ընտրված հոգաբարձուներ։ Այս ընտրությունները «կասեցվել են» 2001 թվականին: Դա իբր արվել է որպես հարկաբյուջետային միջոց՝ պայմանավորված այն ընկալմամբ, որ ընտրությունները չափազանց թանկ են եղել կազմակերպության անկայուն ֆինանսական վիճակի համար։ Ավելի ուշ կանոնակարգի վերանայումներում անհատների կողմից ընտրված հոգաբարձուների հասկացության կարգավիճակը «կասեցվածից» դարձել է «ջնջված»:

2001 թվականի վերջին Afilias-ի ղեկավարները (դոմենային անունների գրանցամատյան) դիմել են Ինտերնետ Հանրության գործադիր տնօրեն Լին Սենտ Ամուրին՝ առաջարկելով նոր գործընկերություն՝ .org ռեգիստրի համատեղ հայտ ներկայացնելու համար: Այս մոդելում Ինտերնետ Հանրությունը կարող է դառնալ .org-ի նոր օգտագործող և բոլոր տեխնիկական և սպասարկման գործառույթները կարող են կառավարվել Afilias-ի կողմից: Afilias-ը պետք է վճարի հայտի բոլոր ծախսերը և նպաստի Ինտերնետ Հանրության աշխատավարձերի հաշվառմանը, մինչ այն պահը, երբ հայտը քննարկվել է ICANN-ի կողմից: Ինտերնետ հանրության խորհուրդը հաստատել է այս առաջարկը 2001 թվականին իրենց խորհրդի նիստում:

2002 թվականին ISOC-ը հաջողությամբ հայտ է ներկայացրել .org ռեգիստրի համար և ձևավորել է Հանրային շահերի ռեգիստրը (PIR)՝ այն կառավարելու և գործարկելու համար:

2010 թվականին ISOC-ը մեկնարկել է իր առաջին համայնքային ցանցի նախաձեռնությունը՝ Հնդկաստանի գյուղական վայրերում հինգ անլար տարբերակի վրա հիմնված ցանցեր տեղակայելու համար[16]:

2012 թվականին ISOC-ի 20-ամյակի օրը, այն հիմնել է «Ինտերնետ Փառքի սրահ» մրցանակը, որը «հրապարակայնորեն շնորհվում է տեսլականների, առաջնորդների և լուսավորիչների նշանավոր և ընտրյալ այն խմբին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել համաշխարհային ինտերնետի զարգացման և առաջխաղացման գործում»:

2011 թվականի հունիսի 8-ին ISOC-ը ստեղծել է IPv6 համաշխարհային օրը՝ IPv6-ի տեղակայումը փորձարկելու համար:

2012 թվականին ISOC-ը գործարկել է Deploy360 պորտալը և ուսուցման ծրագիր՝ IPv6-ը և DNSSEC-ը խթանելու համար[17]:

2012 թվականի հունիսի 6-ին ISOC-ը կազմակերպել է IPv6 համաշխարհային մեկնարկը, այս անգամ նպատակ ունենալով IPv6-ը մշտապես միացնել բոլոր մասնակից կայքերում:

2016 թվականին Deploy 360-ն ընդլայնել է իր արշավները՝ ներառելով փոխհամաձայնեցված երթուղղման անվտանգության ստանդարտներ (MANRS) և DNS-ի վրա հիմնված անվանված օբյեկտների վավերացում (DANE):

2017 թվականին Հյուսիսային Ամերիկայի ISOC տարածաշրջանը կազմակերպել է բնիկ ժողովուրդների հետ կապերի ամենամյա գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո)[18]: Հետագա տարիներին միջոցառումն անցկացվել է Ինուվիկեում (Հյուսիսային Կարոլինա)[19] և Հիլոյում (Հավայան Կղզիներ)[20]:

2017 թվականի դեկտեմբերին ISOC-ը գնել է առցանց վստահության դաշինքի (OTA) ստանդարտացման մարմինը, որն իրականացնում է ամենամյա առցանց վստահության աուդիտ՝ կիբերհանցագործությունների արձագանքման ուղեցույց և բանացանցի (IoT) վստահության շրջանակ[21]:

2018 թվականի օգոստոսին Ինտերնետ հանրությունը IETF-ն անվանափոխել է որպես IETF Administration LLC (IETF LLC)[22]: IETF-ն շարունակում է սերտորեն կապված լինել ISOC-ի հետ և զգալիորեն ֆինանսավորվում է ISOC-ի կողմից:

ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման նախաձեռնության աջակցություն

խմբագրել

Համացանցի տարածվածությունը ժամանակակից հասարակության մեջ ստիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հրավիրել պրոֆեսիոնալ փորձագետների խումբ՝ ինտերնետի ապագան և դերը գլոբալացված թվային համագործակցության մեջ թեման քննարկելու համար: Քննարկումների մի քանի փուլերից հետո առաջարկվել է երեք մոդել՝ Digital Commons Architecture (DCA), Distributed Co-Governance Architecture (CoGov) և Բարեփոխված Ինտերնետ կառավարման ֆորում (IGF+): 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ ISOC-ը ղեկավարում և օժանդակում է շահագրգիռ կողմերի երկխոսության բազմափուլ հանդիպումները՝ համաշխարհային մասնագետների հավաքելու և համացանցի ապագա կառավարման մեջ փորձագետների մուտքերը ներկայացնելու համար[23]:

Գործունեություն

խմբագրել

1990-ականների վերջին Ինտերնետ հանրությունը հիմնել է Ջոնաթան Բ. Փոսթել ծառայության մրցանակը[24]: Այն ներկայացվել է ամեն տարի՝ ի պատիվ այն մարդու, որն ակնառու ներդրում է ունեցել տվյալների հաղորդակցման համայնքին ծառայելու գործում:

Ինտերնետային համայնքի գործունեությունը ներառել է նաև MANRS-ը (փոխհամաձայնեցված երթուղղման անվտանգության ուղեցույցներ), որը գործարկվել է 2014 թվականին՝ ինտերնետի երթուղղման ենթակառուցվածքի ամենատարածված սպառնալիքները նվազեցնելու համար[25]:

Հասարակությունը կազմակերպել է Աֆրիկայի գործընկերների և փոխկապակցման ֆորումը (AfPIF)՝ Աֆրիկայում ինտերնետ ենթակառուցվածքի զարգացմանը նպաստելու համար, այն նաև անցկացնում է զարգացող շուկաներում Ինտերնետի զարգացման համաժողովներ[26][27]:

Հասարակությունն առաջարկել է Deploy360, տեղեկատվական կենտրոն, պորտալ և ուսուցողական ծրագիր՝ IPv6 և DNSSEC նախաձեռնությունները խթանելու համար[28]:

2017 թվականին մեկնարկել է բնիկ ժողովուրդների հետ կապերի ամենամյա գագաթնաժողովը, որի նպատակն է միավորել ցեղային համայնքները՝ սկսած Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆե քաղաքում տեղի ունեցած միջոցառմամբ: Հետագա տարիներին միջոցառումն անցկացվել է Ինուվիկում և Հիլոյում (Հավայան կղզիներ)[29][30]:

Հասարակությունը նաև զեկույցներ է հրապարակում Ինտերնետի գլոբալ խնդիրների վերաբերյալ[31] և ստեղծում է գործիքներ, հարցումներ, ծածկագրեր և քաղաքականության ուղեցույցներ՝ ինտերնետի օգտագործումը բարելավելու համար[32][33][34]: Հասարակությունն աջակցում է հանրային ցանցերի և ենթակառուցվածքների անվտանգ երթուղայնացման արձանագրությունների ստեղծման նախագծերին և կողմ է սկզբից մինչև վերջ գաղտնագրմանը[35][36][37]:

Հակասություններ

խմբագրել

Հանրային շահերի ռեգիստրի վաճառք

խմբագրել

2019 թվականին Ինտերնետ հանրությունը համաձայնել է Հանրային շահերի ռեգիստրը վաճառել Ethos Capital-ին 1,135 միլիարդ դոլարով, գործարքն ի սկզբանե նախատեսվել է ավարտին հասցնել 2020 թվականի սկզբին: Ինտերնետ հանրությունն ասել է, որ նախատեսում է այդ հասույթն օգտագործել ֆոնդը ֆինանսավորելու համար[38]: Հանրային հետաքրքրությունների ռեգիստրը Ինտերնետ հանրության շահույթ չհետապնդող դուստր ձեռնարկությունն է, որը գործում է երեք բարձր մակարդակի տիրույթի անուններով (.ORG, .NGO և .ONG), որոնցից յուրաքանչյուրն ավանդաբար կենտրոնացած է շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպությունների համայնքների սպասարկման վրա:

Վաճառքը հանդիպել է զգալի հակազդեցության՝ կապված մասնավոր կապիտալի ներդրումային ընկերությանը դիտվող պետական ակտիվի փոխանցման հետ[39]: 2020 թվականի հունվարի վերջին ICANN-ը դադարեցրել է վաճառքի իր վերջնական հաստատումը այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը բոլոր կողմերից պահանջել է մանրամասն փաստաթղթեր՝ պատճառաբանելով այն մտավախությունները, որ ինչպես ICANN-ը, այնպես էլ Ինտերնետ հանրությունը հնարավոր է, որ խախտել են իրենց հանրային շահերի առաքելությունները որպես գրանցված բարեգործական կազմակերպություններ[40]: Փետրվարին Ինտերնետ հանրության բաժանմունքի խորհուրդը (որը ներկայացնում է նրա անդամությունը) սկսել է վաճառքը մերժող միջնորդություն ընդունելու գործընթացը՝ որոշակի պայմանների չիրագործման դեպքում[41]: 2020 թվականի ապրիլի 30-ին ICANN-ը մերժել է ՀՀՌ-ն Ethos Capital-ին վաճառելու առաջարկը[42][43]:

Իրանցիների գործունեությանը մասնակցելու մերժումը

խմբագրել

2016 թվականի սեպտեմբերին Ինտերնետ հանրությունը նշել է, որ չի ցանկանում ԱՄՆ Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակից (OFAC) լիցենզիա ստանալ՝ Իրանի քաղաքացիների գործունեությունը ֆինանսավորելու համար[44]: Սա զգալի անհանգստություն է պատճառել Իրանում ISOC-ի անդամներին, որոնք, այդ կերպ չեն կարողացել Իրանում բացել Ինտերնետ հանրության մասնաճյուղը, որոշ ժամանակ անց Ինտերնետ հանրությունը չեղարկել է իր իսկ կողմից տրամադրած կրթաթոշակը, որը Ինտերնետ հանրությունը շնորհել էր իրանցի մի ուսանողի՝ Մեքսիկայում Ինտերնետ կառավարման ֆորում կատարած այցը ֆինանսավորելու համար :

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Duffy Marsan, Carolyn (March 26, 2012). «Internet Society celebrates 20 years of standards, advocacy». Network World. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  2. Higgins, Kelly Jackson (June 1, 2017). «Internet Society Takes On IoT, Website Security, Incident Response via OTA Merger». Dark Reading. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  3. «Internet Society». Արխիվացված օրիգինալից November 12, 2019-ին. Վերցված է August 18, 2021-ին.
  4. «Meet the Team». Արխիվացված օրիգինալից July 27, 2020-ին. Վերցված է July 30, 2020-ին.
  5. «Board of Trustees». Արխիվացված օրիգինալից October 2, 2020-ին. Վերցված է Oct 4, 2020-ին.
  6. «Internet Society Form 990: Frequently Asked Questions (FAQ)». Internet Society. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է August 14, 2020-ին.
  7. «Domain Wars: Nonprofit .Org Addresses Could Soon Belong To A For-Profit Company». On Point by WBUR-FM. January 21, 2020. Արխիվացված օրիգինալից January 22, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  8. Finley, Klint (February 4, 2020). «Who Should Control the Internet's .Org Addresses?». Wired. Արխիվացված օրիգինալից February 10, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  9. McCarthy, Kieran (November 29, 2019). «Internet Society CEO: Most people don't care about the .org sell-off – and nothing short of a court order will stop it». The Register. Արխիվացված օրիգինալից February 9, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  10. Asmelash, Leah (September 27, 2019). «Larry Irving is the first African American inducted into the Internet Hall of Fame». CNN. Արխիվացված օրիգինալից February 3, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  11. Higgins, Kelly Jackson (June 1, 2017). «Internet Society Takes On IoT, Website Security, Incident Response via OTA Merger». Dark Reading. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  12. McCarthy, Kieren (December 3, 2019). «Internet Society says opportunity to sell .org to private equity biz for $1.14bn came out of the blue. Wow, really?». The Register. Արխիվացված օրիգինալից March 6, 2020-ին. Վերցված է March 17, 2020-ին.
  13. «A Grant Will Help a Tribal-Owned and Managed ISP Better Bridge the Digital Divide». Gizmodo (ամերիկյան անգլերեն). 24 November 2020. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2021-11-07-ին.
  14. Vint Cerf, Bob Kahn, Lyman Chapin (1992). «Announcing the Internet Society». Արխիվացված օրիգինալից 29 July 2020-ին. Վերցված է 15 December 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Internet Engineering Steering Group; Internet Architecture Board (March 1994). «The Internet Standards Process – Revision 2». Արխիվացված օրիգինալից October 18, 2020-ին. Վերցված է Oct 4, 2020-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «Internet Society and Digital Empowerment Foundation Launch Initiative To Bring the Next Billion Online». PR Newswire. 1 November 2010. Արխիվացված օրիգինալից 1 August 2020-ին. Վերցված է 7 January 2020-ին.
  17. Jackson, William (February 6, 2012). «Internet Society launches info hub for DNSSEC, IPv6». Cybereye. GCN. Արխիվացված է օրիգինալից 1 August 2020-ին. Վերցված է 15 December 2019-ին.
  18. «Indigenous Connectivity Summit 2017». Արխիվացված օրիգինալից 15 December 2019-ին. Վերցված է 15 December 2019-ին.
  19. «Indigenous Connectivity Summit 2018». Արխիվացված օրիգինալից 15 December 2019-ին. Վերցված է 15 December 2019-ին.
  20. «Indigenous Connectivity Summit 2019». Արխիվացված օրիգինալից 15 December 2019-ին. Վերցված է 15 December 2019-ին.
  21. Leyden, John (5 April 2017). «Online Trust Alliance merges with Internet Society». The Register. Արխիվացված օրիգինալից 15 December 2019-ին. Վերցված է 15 December 2019-ին.
  22. «Limited Liability Company Agreement of IETF Administration LLC» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 29 June 2021-ին. Վերցված է 14 August 2020-ին.
  23. «IGF 2020». Արխիվացված օրիգինալից October 28, 2020-ին. Վերցված է October 4, 2020-ին.
  24. Vint Cerf (October 1998). «I remember IANA». RFC 2468. Արխիվացված օրիգինալից October 20, 2020-ին. Վերցված է July 30, 2020-ին.
  25. Higgins, Kelly Jackson (August 13, 2019). «Internet Routing Security Initiative Launches Online 'Observatory'». Dark Reading. Արխիվացված օրիգինալից April 6, 2020-ին. Վերցված է March 17, 2020-ին.
  26. Batambuze III, Ephraime (March 30, 2016). «The Internet Society brings African Peering and Interconnection Forum to Tanzania for first time». PC Tech Magazine. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է March 17, 2020-ին.
  27. «Forum to propose how to build the internet ecosystem in Ethiopia». Aptantech. February 29, 2020. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է March 18, 2020-ին.
  28. Jackson, William (February 6, 2012). «Internet Society launches info hub for DNSSEC, IPv6». Cybereye. GCN. Արխիվացված է օրիգինալից 1 August 2020-ին. Վերցված է 15 December 2019-ին.
  29. Scott, Mackenzie (October 12, 2018). «'Inuvik is a community the world can learn from': Rural internet hot topic at summit». CBC News. Արխիվացված օրիգինալից April 7, 2022-ին. Վերցված է March 3, 2020-ին.
  30. Valleau, Natalie (November 27, 2019). «Calgary grad student helps bring internet to remote Hawaiian community». CBC News. Արխիվացված օրիգինալից January 7, 2020-ին. Վերցված է March 3, 2020-ին.
  31. Deb, Sandipan (April 2, 2019). «The Internet @ 30: Big hope to big bother». Mint. Արխիվացված օրիգինալից January 29, 2020-ին. Վերցված է March 17, 2020-ին.
  32. Feldstein, Steven (June 13, 2019). «To end mass protests, Sudan has cut off Internet access nationwide. Here's why». The Washington Post. Արխիվացված օրիգինալից November 8, 2019-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  33. Molla, Rani (May 13, 2019). «People say they care about privacy but they continue to buy devices that can spy on them». Vox Media. Արխիվացված օրիգինալից March 13, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  34. Zurier, Steve (January 25, 2019). «Internet Society to Issue Privacy Code of Conduct». Dark Reading. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  35. Gilbert, David (January 24, 2020). «3 Billionaire Republican Families Are About to Buy the Dot-Org Domain. That's Terrifying Nonprofits». Vice Media. Արխիվացված օրիգինալից January 25, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  36. Higgins, Kelly Jackson (June 1, 2017). «Internet Society Takes On IoT, Website Security, Incident Response via OTA Merger». Dark Reading. Արխիվացված օրիգինալից June 3, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  37. Singh, Manish (January 9, 2020). «Over two dozen encryption experts call on India to rethink changes to its intermediary liability rules». TechCrunch. Արխիվացված օրիգինալից February 10, 2020-ին. Վերցված է February 19, 2020-ին.
  38. Andrew Sullivan (29 November 2019). «Advancing the Internet Society's Mission Into the Future». Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին.
  39. Kieren McCarthy. «As pressure builds over .org sell-off, internet governance bodies fall back into familiar pattern: Silence». The Register. Արխիվացված օրիգինալից 2019-11-28-ին. Վերցված է 2019-11-29-ին.
  40. at 21:24, Thomas Claburn in San Francisco 31 Jan 2020. «ICANN't approve the sale of .org to private equity – because California's Attorney General has... concerns». www.theregister.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-02-11-ին. Վերցված է 2020-02-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  41. at 07:12, Kieren McCarthy in San Francisco 19 Feb 2020. «Now Internet Society told to halt controversial .org sale… by its own advisory council: 'You misread the community mindset around dot-org'». www.theregister.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-02-21-ին. Վերցված է 2020-02-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. «ICANN Board Withholds Consent for a Change of Control of the Public Interest Registry (PIR)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-05-01-ին. Վերցված է 2020-04-30-ին.
  43. "ICANN rejects sale of .org to for-profit investor group" Արխիվացված 2020-05-02 Wayback Machine, Joseph Menn, Reuters, May 1, 2020.
  44. Hill, Richard (16 September 2016). «FW: [Internet Policy] Internet Society is denying Iranians for participation in Internet Governance Forum». Chapter-delegates (Mailing list).(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել