.հայ
վերին մակարդակի դոմեն
.հայ, վերին մակարդակի ազգային դոմեն է։ .հայ տիրույթում դոմեն կարող է գրանցել ցանկացած անձ՝ անկախ իր քաղաքացիությունից։ .հայ տիրույթում դոմեն գրանցելիս կարելի է կիրառել լատինական կոդով 0-9 թվերը, «-» (գծիկը), ինչպես նաև յունիկոդով հայերեն բոլոր տառերը, բացառությամբ «և» տառի։ .հայ տիրույթում կարող է գրանցվել Հայաստանում գրանցված ապրանքանիշ ունեցող անձը, Հայաստանում գրանցված ֆիրմային անվանում ունեցող անձը, Հայաստանում մտավոր սեփականության այլ օբյեկտներ ունեցող անձը
.հայ | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեն |
Երկիր | ![]() |
TLD տիպ | վերին մակարդակի ազգային դոմեն |
Կարգավիճակ | գործող |
Մատենավար | AMNIC |
Կազմակերպիչ | ISOC-AM |
Նշանակում | Հայաստանի հետ կապված օբյեկտներ |
Օգտագործում | 2016 թվականից |
Կառուցվածք | Թույլատրվում է գրանցումը անմիջապես երկրորդ (վերին) մակարդակին |
Փաստաթղթեր | քաղաքականություն |
Վեճերի լուծում | UDRP |
Whois-սերվեր | whois.amnic.net |
Թվաքանակ | 932[1] |
Կայք | ինտերնետհանրություն.հայ |
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն
- .հայ դոմենում գրանցված էջերի ընտրանի
- IANA .հայ whois տեղեկություն
- .հայ տիրույթում դոմենների գրանցում
- .հայ դոմենի կայքերը Գուգլ որոնողական համակարգում