Իրանի Իսլամական Հանրապետության լրատվական ցանց
(Վերահղված է IRINNից)
Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց (պարս.՝ شبکه خبر جمهوری اسلامی ایران, անգլ.՝ Islamic Republic of Iran News Network), իրանական միջազգային լրատվական հեռուստաընկերություն, պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն պետական հեռուստառադիոընկերությանը[1]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում։ Հեռուստաալիքը ներկայացնում է հիմնականում քաղաքական լրատվություն, կան նաև սպորտի, արվեստի, գիտության և բժշկության մասին թեմատիկ հաղորդումներ։ Հատուկ ժամերին ներկայացվում են անգլերեն և արաբերեն լեզուներով լուրերի թողարկումներ։
Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց | |
---|---|
Երկիր | Իրան Թեհրան |
Հեռարձակման գոտի | ողջ աշխարհ |
Հեռարձակման լեզու | պարսկերեն |
Հիմնադիր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
Սեփականատեր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
🌐 | irinn.ir |
Հեռուստաալիքը հասանելի է Եվրոպայում (Hot Bird), Ասիայում (AsiaSat 3S), Հյուսիսային Ամերիկայում (Galaxy 19), Արաբական երկրներում (Badr 5) և Աֆրիկայում (Intelsat 902)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ IRIB - About Us(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-09-23 Wayback Machine (պարսկերեն)
- ԻԻՀՁ պաշտոնական կայք