iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max, Apple ընկերության արտադրության սմարթֆոններ, որոնք աշխատում են IOS 17 օպերացիոն համակարգով և Apple A17 Pro մշակիչով։ Սարքավորումները ներկայացվել են 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Կուպերտինոյի Apple Park-ում Apple Wonderlust («Հրաշքների ցանկություն») հատուկ միջոցառման ժամանակ Iphone 15-ի և Iphone 15 Plus-ի հետ միասին։ Նախավաճառքը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին[1], իսկ սմարթֆոնների ազատ վաճառքը՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։

iPhone 15 Pro
iPhone 15 Pro Max
ԿարգախոսTitanium. So strong. So light. So Pro.
ԱրտադրողApple
ՊրոցեսորApple A17 Pro
Մշտական
հիշողություն
iPhone 15 Pro․ 128 ԳԲ, 256ԳԲ, 512 ԳԲ և 1 ՏԲ iPhone 15 Pro Max․ 256ԳԲ, 512 ԳԲ և 1 ՏԲ
ՔաշiPhone 15 Pro․ 187 գրամ iPhone 15 Pro Max․ 221 գրամ
Կորպուսի տեսակՏիտան
Սկզբնական գինiPhone 15 Pro․

128 ԳԲ-$999 256 ԳԲ-$1099 512 ԳԲ-$1299 1 ՏԲ-$1499 iPhone 15 Pro Max․ 256 ԳԲ-$1199 512 ԳԲժ$1399

1 ՏԲ-$1599

Բնութագրեր խմբագրել

Դիզայն խմբագրել

iPhone 15 Pro-ը և iPhone 15 Pro Max-ը հասանելի են բնական տիտանի, կապույտ տիտանի, սպիտակ տիտանի և սև տիտանի պատյաններով[1]։

Գույն Անվանում
Բնական տիտանի
Կապույտ տիտան
Սպիտակ տիտան
Սև տիտան

Լիցքավորման և տվյալներ փոխանցման արագություն խմբագրել

iPhone 15 Pro-ը և iPhone 15 Pro Max-ը օգտագործում են USB-C՝ տվյալների փոխանցման USB 3.1 (միջինում մինչև 10 Գբիթ/վ / 1,25 Գբ/վ) արագությամբ, որը, համեմատած iPhone 14 Pro и iPhone 15/15 Plus բազային մոդելների հետ, որոնց տվյալների փոխանցումը կատարվում է USB 2.0 արագությամբ (միջինում մինչև 480 Մբիթ/վ / 60 Մբիթ/վ), համարվում է բարելավված մոդել[2][3]։

Սակայն USB 3.0 արագության համար անհրաժեշտ է հավելյալ գնել 69 դոլլար արժողությամբ ֆիրմային Thunderbolt 4 մալուխը, որը հավաքածուի մեջ ներառված չէ։

Տեսանյութի ելք խմբագրել

iPhone 15-ի բոլոր մոդելներն ունեն DisplayPort այլընտրանքային ռեժիմ USB-C վիդեո ելքի միջոցով HDR-ից մինչև 4K լուծաչափով[4][5]։

Նախորդ iPhone մոդելները (iPhone 5-ից մինչև iPhone 14 Pro) Lightning միակցիչի տեխնիկական սահմանափակումների պատճառով ունեին 1600x900 առավելագույն լուծաչափ (գրեթե 1080p) Lightning թվային AV ադապտերով։

Գործողությունների կոճակ խմբագրել

iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի մեջ օգտագործվում է գործողությունների կոճակ, որը փոխարինում է ձայնի անջատման-միացման կոճակին։ Գործողությունների կոճակը օգտատիրոջ կողմից կարող է կարգավորվել տեսախցիկը բացելու, լապտերը միացնելու և այլնի համար։ Սակայն նոր կոճակը դեռևս կատարում է զանգի անջատիչի դերը[1]։

Մարտկոց խմբագրել

Օգտագործում Ժամանակ, ժ
Վիդեոյի վերարտադրություն մինչև 23 (15 Pro) և 29 (15 Pro Max)
Վիդեոյի դիտում սթրիմինգի ժամանակ մինչև 20 (15 Pro) և 25 (15 Pro Max)
Երաժշտության վերարտադրություն մինչև 75 (15 Pro) և 95 (15 Pro Max)

Ծրագրային ապահովում խմբագրել

Ինչպես iPhone 15-ում և 15 Plus-ում, iPhone 15 Pro-ում և Pro Max-ում նախապես տեղադրված համակարգն է iOS 17-ը, որը անցած սերնդի iPhone-ների համար թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերի 18-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Лазарчук, Александр (Сентябрь 12, 2023). «Представлены iPhone 15 Pro и 15 Pro Max – титановый корпус, USB Type-C и поддержка рейтрейсинга» (русский). MobiDevices. Վերցված է Сентябрь 12, 2023-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «The iPhone 15 Is Finally Getting USB-C. Here's What That Means - WIRED». 2023 թ․ սեպտեմբերի 13.
  3. «Apple announces iPhone 15 with USB-C, a camera upgrade, and the Dynamic Island». 2023 թ․ սեպտեմբերի 12.
  4. «iPhone 15 and iPhone 15 Plus - Technical Specifications - Apple». 2023 թ․ սեպտեմբերի 13.
  5. «iPhone 15 Pro and 15 Pro Max - Technical Specifications - Apple». 2023 թ․ սեպտեմբերի 13.

Արտաքին հղումներ խմբագրել