INFJ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
INFJ, Մայերս-Բրիգս տիպաբանության (MBTI) 16 բնավորության տեսակներից մեկն է։ Այն հանդիպում է միայն մարդկության 1 տոկոսի մոտ և համարվում է 16 տեսակներից ամենաքիչ հանդիպողը։ Ընդունված է համարել, որ INFJ տիպի մարդիկ ունեն 130-ից բարձր IQ, գերզարգացած են և տաղանդավոր։
INFJ տառերը նշանակում են՝
- I (Introversion) - ինտրովերսիա
- N (iNtuition) - ինտուիցիա
- F (Feeling) - զգացողություն
- J (Judging) - դատողություն
Կոգնիտիվ ֆունկցիաներ
խմբագրելINFJ-ը, ինչպես նաև մյուս տիպերը, ունի չորս հիմնական կոգնիտիվ ֆունկցիա, որոնք բնութագրվում են իրենց ինտրովերտ կամ էքստրովերտ բնույթով։ Դրանք են՝
- Ինտրովերտ ինտուիցիա. INFJ-ի առաջին և հիմնական կոգնիտիվ ֆունկցիան։ Այն իրենից ներկայացնում է սիմվոլիկ և տիեզերական մտածելակերպ, ապագայի մասին որոշ պատկերացում և ունիվերսալ ճշմարտության որոնում։
- Էքստրովերտ զգացողություն. երկրորդ ֆունկցիայում արտահայտվում է INFJ-ի մշտական ցանկությունը օգտակար լինել մարդկանց և անել ամեն հնարավորը կողքինների բարեկեցության համար։
- Ինտրովերտ մտածելակերպ. արտահայտում է INFJ-ի ինչ որ չափով տրամաբանական մտածելակերպը։ Այս ֆունկցիան օգտագործելիս INFJ-ը որոնում է խնդրի բոլոր հնարավոր լուծումները՝ հնարավորին չափով կրճատելով վտանգները և խոչընդոտները։
- Էքստրովերտ ողջախոհություն. INFJ-ի ամենաթույլ ֆունկցիան, բնորոշում է տվյալ տիպի ընդունակությունը ապրել իրական ժամանակում և օգտվել ներկա պահի հնարավորություններից։ Քիչ զարգացած ողջախոհությունը կարող է այս տիպի մարդուն ստիպել կտրվել իրականությունից։
Բնութագիր
խմբագրելINFJ տիպի մարդիկ շատ նպատակասլաց են և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել։ Նրանք սիրում են ունենալ խորը հարաբերություններ և խոսափում են կարճ և անիմաստ խոսակցություններից։ Ինչպես մյուս ինտրովերտ տիպերը, նրանք սիրում են շփվել քիչ մարդկանց հետ և երկար խոսել մեկ կամ երկու հոգու հետ` խուսափելով մեծ խմբերից։ Սակայն երբեմն այս տիպը կարող է իրեն շատ բնական դրսևորել նաև մեծ խմբերում և նույնիսկ թողնել էքստրովերտի տպավորություն։ Նրանք սիրում են երկար ժամանակ անցկացնել միայնակ, բնության գրկում։ Այս տիպի անձնավորությունները ունեն գրելու հիանալի տաղանդ և շատ ժամանակ իրենց ասելիքը արտահայտում են գրավոր։ INFJ տիպի մարդկանց երբեմն դժվար է հասկանալ, քանի որ նրանք խնդիրների լուծման այլ մոտեցում ունեն։ Կոնֆլիկտից խոսափելու նպատակով նրանք կարող են հեռվանալ իրենց ընկերներից և վերջիններիս թողնել զարմանքի մեջ։ INFJ-ները նաև շատ են սիրում օգնել մարդկանց խնդիրների լուծման հարցում։ Այս տիպը պերֆեքսիոնիստ է և իդեալիստ։ Նրանց մոտ նաև գերզարգացած է երևակայությունը։
Մասնագիտություն
խմբագրելԸստ տարբեր ստատիստիկաների INFJ տիպի մոտ հիմնականում հանդիպում են հետևյալ մասնագիտությունները՝ հոգեբան, հոգեբույժ, խորհրդատու, սոցիալական աշխատող, երաժիշտ, դերասան-դերասանուհի, բժիշկ, երեխաների բժիշկ, լուսանկարիչ, ուսուցիչ, գրադարանավար։
Հայտնի INFJ-ներ
խմբագրելՀանրահայտ INFJ-ի շարքին դասվում են՝
- Կարլ Գուստավ Յունգ
- Պլատոն
- Նիլս Բոր
- Մահաթմա Գանդի
- Լյուդվիգ Վիթթգնշթայն
- Դանթե Ալիգիերի
- Ֆյոդոր Դոստոևսկի
- Լև Տոլստոյ
- Արթուր Շոպենհաուեր
- Սիմոնե դե Բովուար
- Ագաթա Քրիսթի
- Քեյթ Բլանշեթ
- Դանիել Դեյ-Լուիս
- Բենեդիկտ Քամբրբաչ
- Ադրիեն Բրոդի
- Ալ Պաչինո
- Ջորջ Հարրիսոն
- Միշել Փֆայֆեր
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «INFJ» հոդվածին։ |