IAI Harpy ("հարպիա"), ռադիոլոկացիոն կայանների հետ պայքարի համար նախատեսված ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից։ Առաջին թռիչքը իրականացվել է 1989 թվականին։ ԱԹՍ-ն վաճառվել է նաև հետևյալ երկրներին՝ Հարավային Կորեա, Թուրքիա, Հնդկաստան և Չինաստան։

IAI Harpy
IAI Harpy ԱԹՍ-ն Փարիզի ավիա-ցուցահանդեսում 2007 թվական
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհարվածային
ԱրտադրողԻսրայել Israel Aerospace Industries
Առաջին թռիչք1989
ՇահագործողներԻսրայել
 IAI Harpy Վիքիպահեստում
IAI Harpy ԱԹՍ-ն

Իրենից ներկայացնում է ինքնակառավարվող և ինքնաուղղորդվող ռումբ-ինքնաթիռ։ Ռադիոլոկացիոն կայանի ազդանշանների հայտնաբերման դեպքում որոշում է կայանի տեղը ընկնում է նրա վրա և պայթեցնում բեկորային պայթուցիկ մարտագլխիկը։

Արձակվում է շարժական արձակման կայանից, պինդ վառելիքային արձակման արագացուցիչների միջոցով։

Պատմություն խմբագրել

2004 թվականին Harpy ԱԹՍ-ները դարձան Չինաստանին վաճառվող սպառազինությունների մատակարարման ԱՄՆ-ի նախաձեռնած արգելման պատճառը։ Սարքերը վաճառվել էին Չինաստանին 1994 թվականին մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլար գնով, և վերադարձվել էին Իսրայել պայմանագրով նախատեսված վերազինման համար։ Միացյալ Նահանգների մտավախությունն այն էր, որ այս ԱԹՍ-ները կարող էին լուրջ վտանգ ներկայացնել Թայվանական և ամերիկյան ուժերի համար Չինաստանի հետ պատերազմի դեպքում[1], և ԱՄՆ-ն պահանջում էր Իսրայելին կասեցնել պայմանագիրը։ Այս խնդրի հետ կապված Իսրայելը հակադարձրեց, որ այս ԱԹՍ-ները ամբողջությամբ նախագծված և արտադրված էին տեղական հումքի օգտագործմամբ, և չէին պարունակում ԱՄՆ-ում արտադրված մասեր կամ համակարգեր[2]։ 2005 թվականին ԱԹՍ-ները վերադարձվեցին Չինաստանին, առանց վերազինման։ Այս միջադեպը սառեցրեց ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները, և Իսրայելը դուրս մնաց F-35 Համատեղ Կորածանիչի նախագծման ծրագրից։ Չնայած դրան, 2005 թվականի նոյեմբերի 6-ին Իսրայելը դիմեց այս ծրագրում ներգրավվելու համար[3]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

  • Երկարությունը՝ 2,7 մ
  • Թևերի բացվածքը՝ 2,1 մ
  • Բարձրությունը՝ 0,36 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 135 կգ
  • Շարժիչը՝ 1 × UEL AR731 (1 х 28 կՎտ)

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 3 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3000 մ
  • Գործնական թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 500 մ

Կիրառվում է այս պահին խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Federman, Josef (2005 թ․ հունիսի 12). «Report: U.S. imposes sanctions against Israeli arms». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին. (անգլ.)
  2. USA and Israel in crisis over China Harpy deal (անգլ.)
  3. Don't Return Drones to China, U.S. Tells Israel (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել