HyperX, ամերիկյան Kingston Technology ընկերության ստորաբաժանում (և համանուն բրենդ), մասնագիտացված է բարձր կատարողականության կրիչների, DDR4 և DDR3 հիշողության, USB ֆլեշ կրիչների, ինչպես նաև խաղային պարագաների արտադրության մեջ։ HyperX բաղադրիչները բազմիցս օգտագործվել են համակարգչի արագացման համաշխարհային ռեկորդներ գրանցելու ժամանակ։ HyperX-ը նաև ֆինանսավորում է կիբեռսպորտի զարգացումը և պրոֆեսիոնալ խաղային թիմերին[1]։ HyperX ականջակալները համարվում են այնպիսի պրոֆեսիոնալ խաղային թիմերի պաշտոնական պարագաներ, ինչպիսիք են Alliance, CNB E-sports Club, SK-Gaming, Team Liquid, Renegades:

2002 թվականին Kingston Technology-ն ներկայացրեց բարձր կատարողականության HyperX հիշող սարքերը, հիմք հանդիսացած համանուն բրենդի համար. Նույն թվականին HyperX բրենդի աշխատանքի համար Kingston Technology-ն ձևավորվել էր առանձին ստորաբաժանում, որի կենտրոնակայանը գտնվում է ֆաունտին-Վելինում (Կալիֆոռնիա)։ 2014 թվականին Kingston Technology հայտարարել է, որ HyperX բրենդը կենտրոնացել է խաղային շուկայում ապրանքների արդադրության մեջ, սկսելով նախագծել նոր մոդելի սարքեր հաշվի առնելով խաղային ծրագրերի և հավելվածների ապարատային կարիքները և առանձնահատկությունները։ Նաև 2014 թ. HyperX սկսել է կիբեռսպորտի համար բարձր տեխնոլոգիական պարագաների և աքսեսուարների արտադրություն. 2016 թվականի սկզբին հայտարարվել էր HyperX խաղային պարագաների պաշտոնական լիցենզավորման մասին որպես Xbox կոնսոլների խաղային պարագաներ արտադրվող Microsoft կազմակերպության կողմից։

Պատմությունը խմբագրել

2002 թվականին Kingston Technology-ն շուկայում ներկայացրեց DDR1 տեսակի հիշողություն 370 Մհց տակտային հաճախականությամբ և մինչև 512MB տարողությամբ։ 2004 թվականին HyperX ապրանքանիշի ներքո արձակվել են DDR2 տեսակ հիշողության սարքեր՝ 533-675 Մհց հաճախականությամբ և 256 MB տարողությամբ։ 2007 թվականին HyperX ներկայացրեց առաջին DDR3 տեսակի հիշողությունը մինչև 1875 Մհց հաճխականությամբ և 2 ԳԲ տարողությամբ։ 2008 թվականին DDR2 տեսակի HyperX T1 հիշող սարքում ձեռք է բերվել 4 ԳԲ ծավալ , իսկ Գերմանիայի CeBIT ցուցահանդեսում ներկայացվել է առաջին SO-DIMM տեսակի հիշողության սարքը։

2010 թվականին HyperX ստորաբաժանումը ներկայացրել է առաջին ցածրավոլտ և բարձր արտադրողականությամբ DDR3 տեսակի LoVo հիշող սարքեր 1,35 Վոլտ աշխատանքային լարումով և մինչև 1600 Մհց հաճախականությամբ[2]։ Նույն տարվա Computex ցուցահանդեսին ներկայացվել է ամենաարագ DDR3 հիշողության սարքերի շարքը՝ HyperX blu 2544 Մհց հաճախությամբ[3]։ 2011 թվականին շուկայում ներկայացել է քանոն աշխարհում առաջին DDR3 տեսակի հիշողության սարքերը հաճախականության ավտոմատ բարձրացմամբ՝ HyperX PnP, մինչև 1600 Մհց հաճախականությանբ և մինչև 8 ԳԲ տարողությամբ։ Այդ տարում HyperX-ը սահմանել է միանգամից երկու համաշխարհային, երբ " Բուշին և Ժան Բատիստ ժեռառին հաջողվել է DDR3 HyperX մոդուլները արագացնել 2544 Մհց-ից մինչև 3082 Մհց[4]։

 
Kingston HyperX Predator SSD նախատիպը 480 ԳԲ տարողությամբ Guang Hua Digital Plaza առևտրի կենտրոնում (թայվան):

2012 թվականին Kingston Technology թողարկել է առաջին կոշտամարմին կուտակիչները (SSD) HyperX ապրանքանիշի ներքո, առաջին Windows to Go USB-կրիչները, աշխարհում առաջին USB կրիչները 1 ՏԲ տարողությամբ՝ HyperX Predator 3.0 USB, ինչպես նաև առավել արագ DDR3 հիշող սարք XMP սերտիֆիկացմամբ և 2800 Մհզ հաճախականությամբ։ HyperX Beast հիշողության սարքի ծավալը 2012 թվականին հասել է այդ ժամանակվա համար ռեկորդային 64 ԳԲ-ի[5][6][7]։

Computex 2014 Ցուցահանդեսին HyperX-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել, արագացնելով 4 ԳԲ տարողությամբ HyperX DDR3 մոդուլը 2933 Մհց-ից մինչև 4500 Մհց։ DDR4 մոդուլը արագացրել են մինչև 4351 Մգց, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ 2014 թվականին շուկայում ներկայացված է առաջին HyperX ականջակալը մասնագիտական խաղացողների համար՝ HyperX Cloud, որը մշակվել է QPad-ի հետ համատեղ[8][9]։ Նույն թվականին HyperX ներկայացրել է աշխարհում ամենաարագ DDR4 հիշողությունը 3000 Մհց հաճախականությամբ և 128 ԳԲ տարողությամբ, ինչպես նաև թողարկել է առաջին մկնիկի համար նախատեսված գորգերի շարքը։

2015 թվականին HyperX-ը ներկայացրել է իր առաջին բարձր կատարողական կոշտամարմին կրիչները PCIe ինտերֆեյսով՝ HyperX SSD Predator[10], ինչպես նաև Savage DDR4 և Fury DDR4 շարքերը, ապահովված ցմահ երաշխիքով[11][12]։ Նույն թվականին Kingston Technology-ն հայտարարել է HyperX բրենդի լիակատար ինքնավարության և հայտարարել է նրա արտադրանքի վրա Kingston լոգոտիպի բացակայության մասին[13]։ Նաև 2015 թվականին HyperX-ին հաջողվել է ստեղծել աշխարհում ամենաարագ հիշողության կոմպլեկտը, 128 ԳԲ տարողությամբ։ Predator M. 2 PCIe SSD կոմպլեկտի մեջ մտնող սարքերի հաճախականությունը հասել է ռեկոռդային 3 000 Մհց-ի[14]։ 2016 թվականին հայտարարվել է HyperX պարագաների պաշտոնական լիցենզավորման մասին որպես Microsoft ընկերության կողմից արտադրվող Xbox կոնսոլների խաղային պարագաներ[15]։

Արտադրանքը խմբագրել

Խաղային համակարգիչների համար հիշողություն խմբագրել

DDR4: Fury, Savage, Predator, Impact; DDR3: Fury, Savage, Predator, Beast, Impact;

Կրիչներ խմբագրել

SSD (կոշտամարմին)։ Fury, Savage, Predator; Flash (USB): Savage, Predator;

Աքսեսուարներ խաղերի համար խմբագրել

Պարագաներ։ Cloud Core, Cloud, Cloud II, Cloud X, Cloud Revolvers; Մկնիկի գորգ։ Fury.

Կիբեռսպորտի աջակցումը խմբագրել

HyperX-ը համարվում է ավելի քան 20 խաղային թիմերի հովանավոր ամբողջ աշխարհում և Intel Extreme Masters և DreamHack խաղային փառատոների, ինչպես նաև տարբեր կիբերմրցաշարերի գլխավոր հովանավոր։

Հովանավորվող թիմերը խմբագրել

Alsen, AT Gaming, Cloud 9, Counter Logic Gaming, CNB e-Sports Club, Echo Fox, EnVyUs, eSuba, HWA Gaming, HyperX Girls, Infinity eSports, Isurus Gaming, K1ck, KaBuM!, LGD Gaming, Luminosity Gaming, Lyon Gaming, Machi Gaming, Team MILLENIUM, Natus Vincere, No Mercy, NRG eSports,Tengri,Team Liquid, Team Quetzal, SK-Gaming, Team Solomid, VG[16]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kingston moves from memory sticks to audio headsets as it chases hardcore gamers (англ.), VentureBeat (21 августа 2014)
  2. Недорогие комплекты памяти от Kingston: HyperX Red и HyperX LoVo, Overclockers.ua (11 января 2012)
  3. Kingston представляет новую серию бюджетной оперативной памяти HyperX Blu, Overclockers.ua (27 мая 2010)
  4. Родиться в кризис и всех победить, или история компании Kingston, Geektimes (16 марта 2016)
  5. Новая оперативная память HyperX Beast от Kingston, Overclockers.ua (13 ноября 2012)
  6. Kingston выпускает новые комплекты DDR3 HyperX Beast и HyperX black, Overclockers.ua (26 марта 2013)
  7. Обзор комплекта памяти Kingston HyperX Beast объемом 64 ГБ и частотой 2133 МГц, Overclockers.ua (27 марта 2013)
  8. Обзор игровой гарнитуры HyperX Cloud Core от Kingston Technology, Overclockers.ua (24 сентября 2015)
  9. My Favorite Sub-$100 Gaming Headphones: Meet The Kingston HyperX Cloud II (англ.), Forbes (14 марта 2015)
  10. Обзор и тестирование Kingston HyperX Predator PCIe SSD 480GB. Покоряя новые рубежи, Overclockers.ua (14 апреля 2015)
  11. HyperX предлагает свыше 30 модулей и комплектов памяти Savage DDR4, Overclockers.ua (15 сентября 2015)
  12. Обзор комплекта памяти HyperX Fury HX426C15FBK2/8 объемом 8 ГБ и частотой 2666 МГц, Overclockers.ua (7 октября 2015)
  13. Kingston Technology выделяет HyperX в отдельный бренд, ITC.ua (15 июля 2015)
  14. HyperX удалось создать самый быстрый в мире комплект оперативной памяти на 128 ГБ, 4PDA (12 мая 2015)
  15. E3 2016: HyperX Launches Official Xbox-Licensed CloudX Headset for Xbox One (англ.), High-Def Digest (13 июня 2016)
  16. HyperX eSports, HyperX

Արտաքին հղումներ խմբագրել

  • Официальный сайт
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HyperX» հոդվածին։