Բացել գլխավոր ցանկը

Hack, PHP-ի նմանօրինակ ծրագրավորման լեզու, որը ստեղծել է Ֆեյսբուք ընկերությունը և ներկայացրել է 2014 թվականի մարտի 21-ին։ Համարվում է ազատ ծրագրային ապահովում և թողարկված է BSD License արտոնագրով[1][2]։

Hack
Webysther 20160330 - Hack (language).svg
Տեսակծրագրավորման լեզու
Առաջացել է2014
ՍտեղծողFacebook, Inc.
Ներշնչվել էPHP, Ջավա, C Sharp, OCaml?, Scala? և Haskell?
ԱրտոնագիրBSD արտոնագիր
ՆախորդPHP
Կայքhacklang.org

Hack֊ը ծրագրավորողներին թույլ է տալիս օգտագործել դինամիկ և ստատիկ մուտքագրում, որը կոչվում է աստիճանական մուտքագրում։ Այն օգտագործվում է նաև ծրագրավորման այլ լեզուներում, ինչպիսին է ActionScript[3]։

Լեզվի ստեղծման նպատակը PHP-ի մշակումների արագ ցիկլի համատեղումն էր հուսալիությանը և կատարողականությանը, որն ապահովում է ստատիկ մուտքագրում[4]։

ՇարահյուսությունԽմբագրել

Hack լեզվի կոդի հիմնական կառուցվածքը նման է PHP կոդին՝ որոշակի տարբերությամբ։ Hack ֆայլն սկսվում է « <?hh »-ով՝ « <?php »-ի փոխարեն։

<?hh
echo 'Hello World';

PHP֊ի օրինակով վերևի կոդը բրաուզերին ելքային տվայլ հաղորդում է․

Hello World

Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ի տարբերություն PHP-ի, Hack և HTML կոդերը չեն միախառնվում։ Սովորաբար հնարավոր է մեկ ֆայլում միախառնել PHP և HTML կոդերն, օրինակ․

<html>
    <head>
        <title>PHP Test</title>
    </head>
    <body>
        <!-- hh և html չեն միախառնվում -->
        <?php echo '<p>Hello World</p>'; ?> 
    </body>
</html>

Կոդի մուտքագրման այս եղանակը չի աջակցում Hack-ը։

ՖունկցիաԽմբագրել

Ֆունկցիան Fack-ում ունի նման կառուցվածք․

<?hh
// Hack functions are annotated with types.
function negate(bool $x): bool {
    return !$x;
}

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Josh Lockhart (2014-04-03)։ «Facebook’s Hack, HHVM, and the future of PHP»։ O'Reilly Media։ Վերցված է 2014-08-02 
  2. Cade Metz (2014-03-20)։ «Facebook Introduces 'Hack,' the Programming Language of the Future»։ Wired։ Վերցված է 2014-04-15 
  3. Aseem Rastogi, Avik Chaudhuri, Basil Hosmer (January 2012)։ «The Ins and Outs of Gradual Type Inference» (PDF)։ Association for Computing Machinery (ACM)։ Վերցված է 2014-09-23 
  4. Facebook Introduces ‘Hack,’ the Programming Language of the Future

Արտաքին հղումներԽմբագրել