Haber7.com, թուրքական առցանց լրատվական, որը հիմնադրվել է 2003 թվականի հունվարի 8-ին՝ որպես համացանցային ամենօրյա լրատու կայք։ Առցանց լրատվականի լրագրողներից են Մեհմեթ Աջեթը, Էրսան Շենը, Թահա Դաղլըն, Օմեր Վեհբի Հաթիփօղլուն, Մուսթաֆա Յուրեքլին[1]։ Սեփականատերն է «Nokta Elektronik Medya»-ն, իսկ թողարկողը՝ «Yeni Dünya medya grubu»-ն։ Յենի Դունյա մեդիահոլդինգը Թուրքիայի մեդիա ընկերություններից մեկն է։

Haber7.com
Տեսակառցանց լրատվամիջոց
Լեզութուրքերեն
ՀիմնադիրՀաշիմ Բայրամ
Հրատարակիչ«Yeni Dünya medya grubu»
Սեփականատեր«Nokta Elektronik Medya»
Երկիր{{{2}}} Թուրքիա
Կայքhaber7.com

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1993 թվականին ութ համասեփականատերերի կողմից։ Իսլամական մեդիա ստեղծելու գաղափարը քննարկվել էր Նեջմեթթին Էրբաքանի և Քոմբասան հոլդինգի ղեկավար Հաշիմ Բայրամի միջև։ Ութ համասեփանատերերից էին Հաշիմ Բայրամը, Ռեջայի Քութան և Զեքերիա Քարամանը։ Ընկերությամն հիմնադրումից անմիջապես հետո ֆինանսական աղբյուրների որոնման համար Հաշիմ Բայրամը և Ռեջայի Քութան մեկնել են Գերմանիա։ Թուրքիայում ազգային-կրոնական շարժումը՝ Միլլի Գյորուշի (Milli Görüş) կենտրոնը, Քյոլնում և այլ քաղաքներում կազմակերպել է դրամահավաք։ Այստեղ հատկապես աչքի է ընկել Հաշիմ Բայրամը, որը մզկիթներում ևս սրտառուչ կոչեր էր հնչեցնում և գումար հավաքում։

Հաշիմ Բայրամը նշում էր, որ կստեղծեն այնպիսի հեռուստաալիք, որը հնարավոր կլինի դիտել առանց ամաչելու։ Բայրամը նույն ժամանակահատվածում վաճառում է նաև Քոմբասանի բաժնեմասերը։ Եվրոպայում հավաքված գումարը նստում է Բարօրություն կուսակցության անդամ Սյուլեյման Մերջյումեքի հաշվին։ Այնուհետև գումարների հավաքմամբ սկսել է զբաղվել Զեքերիա Քարամանը, որն էլ այժմ հանդիսանում է մեդիախմբի նախագահը[2]։ Այժմ այս մեդիախմբին են պատկանում Kanal 7, Ülke TV, Kanal 7 Avrupa հեռուստաալիքները, İzle7 և Haber7.com ինտերնետային կայքերը, Radyo 7 ռադիոն[1]։

Haber 7-ի գլխավոր խմբագիրն է Իբրահիմ Էրդողանը։ Սովորել է Ռիզեի իմամ հաթիփ դպրոցում։ Լրագրողական կրթությունն ավարտելուց հետո, զբաղվել է ակտիվ լրագրությամբ։ Աշխատել է TRT-ում, Samanyolu հեռուստալիքում։ 12 տարի եղել է Kanal 7 TV-ի լրատվական տնօրեն։ 2012 թվականից Haber 7-ի գլխավոր խմբագիրն է։ ԱԶԿ անդամ է[3]։

Կայքում ի թիվս այլ բաժինների կա Ռազմազան բաժինը, որտեղ ներկայացվում են ռազմական կյանքին առչվող լուրեր, պատմություններ, Ղուրանից հատվածներ, առկա են նաև նամազի ժամերը, Մեքքա, Մադինա ուղիղ հեռարձակումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://tr.wikipedia.org/wiki/Haber7.com. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. http://www.gazetevatan.com/kanal-7-nasil-kuruldu--201116-ekstra/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. http://www.haber7.com/partiler/haber/1089779-haber-7-genel-yayin-yonetmeni-resmen-aday-adayi. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)