Google Fit, պլատֆորմ, որը նախատեսված օգտատիրոջ առողջության վիճակին հետևելու համար։ Մշակվել է Google ընկերության կողմից Android, Wear OS և iOS օպերացիոն համակարգերի համար։ Սա API-ի միակ հավաքածուն է, որը հավաքագրում է տվյալների մի քանի հավելվածներից մի սարքի մեջ[1]։ Google Fit օգտագործում է օգտատիրոջ ակտիվության թրեքերները կամ բջջային սարքերը ֆիզիկական վարժությունների գրանցման համար, համեմատում դրանք ֆինտես նպատակների հետ, որպեսզի ապահովի տեղեկություն օգտատիրոջ ֆիզիկական վիճակի մասին։

Изображение логотипа
Google-Fit-Screenshot-v1.0.png
Տեսակծրագրային ապահովում և Ֆիտնես թրեքեր
Նախագծումը՝Գուգլ
Լույս տեսավ՝հոկտեմբերի 28, 2014
Կայքgoogle.com/fit/

ՊատմութույնԽմբագրել

Google Fit-ը ներկայացվել է 2014 թվականի հուլիսի 25-ին Google I/O-ի ժամանակ։ Ծրագրավորողների համար նախատեսված տարբերակը թողարկվեց 2014 թվականի օգոստոսի 7-ին։ Իսկ հանրությանը Google Fit-ը հասանելի դարձավ նույն թվականի հոկտեմբերի 28-ին։

2018 թվականի օգոստոսին Google հայտարարեց փոփոխությունների մասին Android Fit տարբերակում, որը ավելացրել էր ֆիզիկական ակտիվության նպատակներ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների վրա[2]։ Թարմացումները նախատեսված էին, Google Fit-ում այլ գործունեությունների ցուցադրման համար, օրինակ՝ քայլքի համար, օգտատիրոջը մարզվելու մասին հիշեցնելու համար[3]։

2019 թվականի ապրիլին Google ընկերությունը ներկայացրեց Google Fit-ի տարբերակը նախատեսված iOS օպերացիոն համակարգի համար։ Google Fit-ը iOS տարբերակի համար օգտոգործում էր Apple Health, Nike Run Club, Headspace կամ այլ միացված սարք, ինչպիսին են օրինակ՝ Apple Watch կամ Waer OS օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցներ, որոնք միացված է սարքին[4][5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ghosh Angana (August 7, 2014)։ «Google Fit Preview SDK now available»։ Google Developers Blog։ Google։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին։ Վերցված է August 29, 2018 
  2. Hollendoner Margaret (August 21, 2018)։ «Introducing the new Google Fit»։ The Keyword։ Google։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է August 21, 2018 
  3. «Google Fit is getting redesigned with new health-tracking rings»։ The Verge։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-19-ին։ Վերցված է August 29, 2018 
  4. «Google Fit is now on iOS»։ Google (անգլերեն)։ 2019-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին։ Վերցված է 2019-04-25 
  5. «Google Fit comes to iOS»։ TechCrunch (en-US)։ Վերցված է 2019-04-25