FreeType
FreeType, տեքստերի կետանշային (bitmap) վերարտադրության համար ծրագրավորման գրադարան, առկա ելատեքստային և երկուական կոդավորված (binary) տարբերակներով՝ ունենալով տառատեսակների հետ առնչվող օժանդակ հնարավորություններ։ Որպես այդպիսին, այն հանդիսանում է տառատեսակների կետանշայնեցման ելատեքստային իրագործում։ Մի շարք տառատեսակների ձևաչափեր՝ ներառյալ TrueType֊ը, Type 1֊ը և OpenType֊ը, աջակցվում են գրադարանի կողմից[4]։ Ընթացիկ վարկածը նախագծված է այնպես, որ «լինի փոքր, արդյունավետ, խիստ կարգաբերելի և դյուրակիր՝ միևնույն ժամանակ ունակ լինելով տալ բարձր որակի արդյունք (գրանշանների պատկերներ)»[4]։
Տեսակ | font rasterization?, ծրագրային գրադարան և ազատ ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Դեյվիդ Թըրնր, Ռոբերտ Վիլհելմ, Վերներ Լեմբերգ[1][2] և FreeType֊ի կամավոր ներդնողներ |
Գրված է՝ | Սի (ծրագրավորման լեզու)[3] |
ՕՀ | բազմապլատֆորմ |
Լույս տեսավ՝ | 1996 |
Զարգացման կարգավիճակ | կայուն |
Արտոնագիր | GNU GPL և BSD արտոնագիր |
Սխալնելի հայտման էջ | gitlab.freedesktop.org/groups/freetype/-/issues |
Կայք | freetype.org(անգլ.) |
Ելակոդ | gitlab.freedesktop.org/freetype/freetype |
FreeType Վիքիպահեստում |
Հատկություններ
խմբագրելԿետաշտկում
խմբագրել- TrueType
- TrueType bytecode ինտերպրետատորը լռելյայն միացված է 2.4.0 տարբերակից ի վեր[5]։ TrueType subpixel֊ային կետաշտկման հնարավորությունը իրագործվել է 2.4.11 տարբերակում[6]։
- PostScript
- Նոր CFF վերլուծման և կետաշտկման գործիք ներկայացված Դեյվ Առնոլդի կողմից 2.4.12 տարբերակում[7]։ 2.5.0.1 տարբերակը լռելյայն միացված ունի այն։
- Ավտո֊կետաշտկիչ
- «Auto-hinter»֊ը FreeType 2.1.10֊ում փոխարինվեց «auto-fitter»֊ով[8]։ CJK տառատեսակների նոր ալգորիթմը ներկայացվել է FreeType 2.2-ում, որը հիմնված է Akito Hirai֊ի շտկման վրա[9]։
Նիշքի ձևաչափեր
խմբագրելAdobe֊ի նոր «SING Glyphlet» ձևաչափը ներկայացվել է FreeType 2.2֊ում[9]։ «Bit 1»֊ը՝ TrueType֊ի աղյուսակներում, աջակցվում է FreeType 2.2֊ից[9]։ Աջակցումը SFNT cmap 13 table ձևաչափի համար ավելացվել է 2.3.10֊ում[10]։ Աջակցումը Support for OpenType հավաքածուների և CFF տառատեսակների համար SFNT շրջանակներում ավելացվել են 2.4.11 տարբերակում[6]։
- PostScript
- tarck ծոցավորման աջակցությունն AFM նիշքի մեջ ավելացվել է FreeType 2.2[9]:
Կիրառություններ
խմբագրել- Անդրոիդ
- FreeType֊ն Անդրոիդում օգտագործվում է որպես տառատեսակների վերարտադրիչ[11]։
- Apple
- Apple֊ն օգտագործում է FreeType֊ը iOS֊ում[11] և OS X֊ում[12] Apple Advanced Typography֊ին զուգահեռ։
- Java
- 2007 թվականին Sun Microsystems֊ը սեփականտիրական տառատեսակների կետանշայնեցման ծրագրերից անցավ FreeType֊ի օգտագործելուն OpenJDK֊ում[13]։
- PlayStation
- Sony֊ի PlayStation 3֊ը[14], PlayStation 4֊ը[15], և PlayStation Vita֊ն[16] գալիս է FreeType֊ի ներառմամբ։
Տես նաև
խմբագրել- HarfBuzz, Յունիկոդի գծագրման ծրագրային գրադարան
- Pango, բազմալեզու գրվածքների վերարտադրման գործիք
- FontForge, տառատեսակի խմբագրման ծրագիր
- AltNETType Արխիվացված 2015-06-10 Wayback Machine, FreeType֊ի տեղափոխն է C#֊ում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Interview with David Turner of Freetype». OSNews. 2007 թ․ հունիսի 28. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ «The FreeType Project LICENSE» (text). FreeType. 2006 թ․ հունվարի 27. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ The freetype Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ 4,0 4,1 «FreeType 2 Overview». FreeType 2. SourceForge, Inc. 2010 թ․ հուլիսի 4. Features. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ «CHANGES BETWEEN 2.3.12 and 2.4.0». Sourceforge.net. 2010 թ․ հուլիսի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 6,0 6,1 «CHANGES BETWEEN 2.4.10 and 2.4.11». Sourceforge.net. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «CHANGES BETWEEN 2.4.11 and 2.4.12». Sourceforge.net. 2013 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Announcing FreeType 2.1.10». Lists.nongnu.org. 2005 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «FreeType version 2.2.1 released». Lists.nongnu.org. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «CHANGES BETWEEN 2.3.10 and 2.3.9». Sourceforge.net. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 11,0 11,1 «Got CFF?». Google Open Source Blog. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «About the security content of OS X Lion v10.7.3 and Security Update 2012-001». Support.apple.com. 2012 թ․ մայիսի 31. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Font Scaler». Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «PlayStation®3 License». Scei.co.jp. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Open Source Software used in PlayStation®4». Scei.co.jp. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Open Source Software used in PlayStation®Vita». Scei.co.jp. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- MacType Արխիվացված 2013-04-26 archive.today – FreeType under Windows