«Faradenza», ռուսական Little Big ռոք խմբի երգը։ Այն թողարկվել է 2018 թվականի մայիսի 8-ին LB Family լեյբլում՝ «Antipositive, Pt. 1» ալբոմի կազմում[1]։ Երգի տեքստի և երաժշտության հեղինակներն են խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը, երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Սիբրինինը և «Хлеб» խմբի մեդիա-պրոդյուսեր Լյուբիմ Հոմչուկը[2]։ Երգը մեծ հաջողությունների է հասել 2018 թվականի օգոստոսի 9-ին թողարկված տեսահոլովակի շնորհիվ[3]։ 2019 թվականի հուլիսի 23-ին տեսահոլովակը ՅուԹյուբում հավաքել է ավելի քան 132 միլիոն դիտում[4]։

«Faradenza»
Little Bigսինգլը
«Antipositive, Pt. 1» ալբոմից
Թողարկված2018, մայիսի 8
Ֆորմատթվային ներբեռնում
Ձայնագրված2018
Ժանրռեյվ
ԼեյբլLittle Big Family
Little Big-ի սինգլների ժամանակագրություն
«Antipositive»
(2018)
«Faradenza»
(2018)
«Lolly Bomb»
(2018)

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Իլյիչը ժամանում է «Զարյա» տարեցների համար հանգստյան տուն, որտեղ հիացնում է բոլոր հանգստացող թոշակառուներին՝ «Faradenza» զուգարանի ջրի հատուկ թարմացնող բույրի շնորհիվ[5]։

Տեսահոլովակը լայն տարածում է ստացել Ռուսաստանում։ 2018 թվականի վերջին «Faradenza»-ն, ինչպես և «Skibidi»-ն, հայտնվել Է ՅուԹյունում Ռուսաստանի 10 ամենահայտնի երաժշտական տեսանյութերի ցանկում[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «‎Альбом «Antipositive, Pt. 1» (Little Big)» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  2. «Little Big – Faradenza» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Как получить побольше пюре и выиграть конкурс бодибилдеров: вышел клип Little Big «Faradenza»». Meduza. 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  4. Little Big. «LITTLE BIG – FARADENZA (official music video)». Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  5. Ася Алисултанова (2018 թ․ օգոստոսի 9). «Роскошный санаторный отдых в новом клипе Little Big на песню Faradenza». Собака.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Little Big «Faradenza» — клип о советском санатории вырвался в тренды YouTube». Пятый канал (Россия). 2018 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  7. «YouTube Rewind 2018: дочь Кайли Дженнер, «Цвет настроения синий», клипы Little Big и другие события года» (ռուսերեն). Официальный блог Google Россия. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.