Esperanza (երգ)

Շառլ Ազնավուրի երգերից

«Esperanza», Շառլ Ազնավուրի 1961 թվականի հիթային երգը։

«Esperanza»
Շառլ Ազնավուրի երգը
Թողարկված1961
ՀեղինակՌամոն Կաբրերա Արգոտե, Շառլ Ազնավուր

Երգի ֆրանսերեն տեքստի հեղինակը Շառլ Ազնավուրն է, երաժշտությանը՝ Ռամոն Կաբրերա Արգոտեն[1]։ Երգի ազնավուրյան տարբերակն սկսվում է "Esperanza, esperanza, le bonheur en nos coeurs..." բառերով։

Իսպաներեն բնօրինակը՝ Նինո դե Մուրսիայի կատարմամբ, նույնպես ժողովրդականություն է վայելում, առանձնապես՝ իսպանալեզու երկրներում, սակայն Ազնավուրի ֆրանսերեն տարբերակը ավելի ու ավելի շատ երաժշտասերների սրտեր է նվաճել ու նվաճում, և դա՝ մինչև անգամ իսպանալեզու երկրներում[2]։

Ստորև ազատ շարադրանքով ներկայացված է երգի ազնավուրյան տարբերակի բովանդակությունը։

«Esperanza, Esperanza, երջանկությունը մեր սրտերում շարունակում է ապրել։ Esperanza, Esperanza, և հույսն է մեր սրտերում ապրում, սե՛ր իմ։ Սերը ծնվում է փոքրիկ բաներից, մինչև իսկ՝ աննշան մի ժեստից, կերպավորվում է՝ թեկուզև մեր կամքին հակառակ, մեր սրտերում հյուսում է բույնն իր, ծաղկում է մեր խենթավուն երազների մեջ։ Եվ փոխանակ գովերգես նախախնամությունն ու բախտը, դու, ժամանակից առաջ ընկնելով, ուզում ես իմանալ՝ ապագայում ես կլինե՝մ նույնը, թե՝ ոչ։ Բայց, սիրելի՛ս, քանի դեռ սիրում եմ քեզ, մոռացի՛ր ամեն ինչ, ապրի՛ր այս պահը և մի՛ վախեցիր գալիք օրերից։ Հոգ չէ, թե մեզ հետ ինչ կպատահի, վերջ տուր ինքդ քեզ տանջել-չարչարելուն. ինչո՝ւ ես տանջվում...իզո՜ւր ես տանջվում, քանզի մտքերն այն, որ քեզ ցավ են բերում, անբնական են, անբնակա՛ն։ Հավատա՛ ինձ և մոռացի՛ր ընդմիշտ թե՛ հոգս, թե՛ տագնապ, քանզի ժամանակն անցնում է, անցնո՜ւմ։ Եվ լրիվ անգետ, թե վաղվա օրն ինչ նոր բան կբերի, ես վերցնում եմ օրն այս՝ քո սրտի լույսով ճաճանչված և վստահում եմ ճակատագիրս հենց ա՛յս մի բառին՝ Esperanza, այսինքն՝ հույս»։

Տարբերակներ, երգիչներ խմբագրել

  • António Machin
  • Digno Garcia - 1970 թ.
  • Enrique Montoya - 1959 թ.
  • Nino de Murcia - 1961 թ.
  • Johnny Forsell, Ֆինլանդիա - 1962 թ.
  • Los Machucambos - 1962 թ.
  • Los Matecoco - 1962 թ.
  • Ralf Carsten, Լոոզեի գերմաներեն թարգմանությամբ - 1962 թ.
  • Manuel de Gomez, Tipica նվագախմբի հետ - 1963 թ.
  • Ping Ping (Al Verlane և նրա Montebello's-ը) - 1962 թ.
  • Orchestre Des Champs Elysées - 1966 թ.
  • Les Scarlet
  • Charlie Level և Les Carnaval's
  • Didier Boland-ը և L'Orchestre Des Rois Avec Les "Gilles Choeurs" PBM France

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Library of Congress Catalog of Copyright Entries 1962 p.1780 "Cabrera Argotes, Ramon - ESPERANZA"
  2. Ramo Fernandez-Larrea Kabiosiles - Los musicos de Cuba 2006 "..inolvidable de Cabrera "Esperanza". Es la nostalgia parisina de Charles Aznavour que me trae ahora..."