Elvis Costello & the Attractions, բրիտանական երաժշտական խումբ, որի վոկալիստը եղել է Էլվիս Կոստելոն։

Elvis Costello & the Attractions
Ժանրերնոր ալիք
Գործունեություն1977
ԼեյբլF-Beat Records?
Պարգևներ

Խումբը հիմնադրվել է 1977 թվականի հունիսին, երբ Էլվիս Կոստելոն (որը նույն թվականին թողարկեց իր դեբյուտային ալբոմը) հավաքեց մի քանի մարդու՝ ստեղծելով Attractions անվամբ խումբը։ Նա խումբ ընդունեց երեք երաժիշտների՝ ստեղնաշարային գործիքներին տիրապետող Սթիվ Նաիվին (իրական անունը՝ Սթիվ Նեյսոն), բասիստ Սթիվ Թոմասին և թմբկահար Փիթ Թմասյին[1]։

1986 թվականին խումբը սկսեց իր առաջին ալբոմի ձայնագրական աշխատանքները։ Ալբոմը թողարկվեց՝ ունենալով King of America անվանումը[1]։

Ավելի ուշ՝ 1986 թվականին, թողարկվեց ևս մեկ ալբոմ, որից հետո Էլվիսը բաժանվեց իր իսկ ստեղծած խմբից։ Նա բաժանվեց ամերիկական Columbia Records լեյբլից և պայմանագիր ստորագրեց Warner Bros․-ի հետ[1]։

Շատ տարիներ անց Կոստելոն նորից սկսեց աշխատել հօգուտ Attractions-ի և թողարկել Brutal Youth ալբոմը (1994), իսկ որոշ ժամանակ անց ձայնագրեց ևս մեկ ալբոմ, որը ստացավ All This Useless Beauty անվանումը (1996 թվական)[1]։

2003 թվականին Elvis Costello & the Attractions խումբը ընդունվել է ռոքնռոլի փառքի սրահ[2]։ Բացի այդ, նրանց «What’s So Funny ’Bout) Peace Love and Understanding» երգը ընդգրկվել է ռոքնռոլի փառքի սրահի կազմած թոփ 500 լավագույն երգերի ցանկում՝ 500 Songs That Shaped Rock and Roll[3]:

Կազմ խմբագրել

  • Էլվիս Կոստելո (անգլ.՝ Elvis Costello) - վոկալ, կիթառ
  • Սթիվ Նաիվ (անգլ.՝ Steve Nieve, իրական անունը՝ Սթիվ Նեյսոն Steve Nason; ծնվել է 1960 թվականի փետրվարի 19-ին), նա նվագում է ստեղնաշարավոր գործիքներ։
  • Բրյուս Թոմաս (անգլ.՝ Bruce Thomas; ծնվել է 1948 թվականի օգոստոսի 14-ին), բաս կիթառ
  • Փիթ Թոմաս (անգլ.՝ Pete Thomas; ծնվել է 1954 թվականի օգոստոսին), թմբկահար[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Elvis Costello & the Attractions Biography». Зал славы рок-н-ролла. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015-01=29-ին.
  2. «Elvis Costello & the Attractions: inducted in 2003». Зал славы рок-н-ролла. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.