Eisenberg Paris, կոսմետիկայի և օծանելիքի բրենդ, որն արտադրանքը ներկայացնում է «լյուքս» սեգմենտում: Հիմնադրել է Ժոզե Այզենբերգը 2000 թվականին։ Eisenberg Paris-ի հիմնարար հիմքը Trio-Moléculaire® արտոնագրված բանաձևն է, որը մտնում է ապրանքանիշի բոլոր կոսմետիկ արտադրանքի կազմի մեջ: Բանաձևը բացվել և մշակվել է բրենդի հիմնադիր Ժոզե Այզենբերգի կողմից[1]:

Eisenberg Paris
Eisenberg Paris Logo.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2000
ՀիմնադիրԺոզե Այզենբերգ
ԱրդյունաբերությունԿոսմետիկա
Կայքeisenberg.com

Բացի այդ, Ժոզե Այզենբերգը L'Art du Parfum հավաքածուի յուրաքանչյուր բույրի միակ հեղինակն է, որի հիմքում դրված է բարձր արվեստի և օծանելիքի միավորման հայեցակարգը:

ՊատմությունԽմբագրել

1985 թվականին Ժոզե Այզենբերգը որոշում է կայացրել ստեղծել կոսմետիկ բրենդ։ Տասներեք տարիների գիտական հետազոտությունների և երկու տարիների բժշկական և կլինիկական փորձարկումների արդյունքը դարձավ Trio-Moléculaire® եզակի բանաձևի բացահայտումը[2][3]: 2000 թվականին Ժոզեն հիմնադրել է Jose Eisenberg ապրանքանիշը, իսկ մեկ տարի անց անունը կրճատվել է և դարձել Eisenberg[4]:

Էդմոն Այզենբերգը, Ժոզեյի որդին, պատասխանատու է բրենդի ռազմավարական պլանավորման և միջազգային զարգացման համար[3]:

ԱրտադրանքԽմբագրել

2001 թվականին ընկերությունը գործարկել է մաշկի խնամքի առաջին գիծը, որի հիմքում ընկած է Trio-Moléculaire®-ի բանաձևը: Արտոնագրված բանաձևը պարունակում է երեք բնական մոլեկուլներ, որոնք միաժամանակ աշխատելով, վերականգնում են մաշկը, լիցքավորում են այն էներգիայով և հագեցնում թթվածնով[5][6]:

«J’OSE»-ի (ֆրանսերեն թարգմանությամբ «Ես համարձակվում եմ») առաջին բույրը ստեղծվել է 2002 թվականին[7]: Հետագայում մշակվել են այլ մաշկի խնամքի միջոցներ՝ 2007 թվականին տղամարդկանց գիծը, 2008 թվականին Excellence գիծը և Sublime Tan sunscreen գիծը 2009 թվականին[8]:

2011 թվականին Ժոզեն թողարկել է L’Art Du Parfum բույրերի հավաքածու, որն աշխարհում առաջին հեղափոխական կոնցեպտն է, որը միավորում է բարձր արվեստն ու օծանելիքը:

Խուարես Մաչադոնը բրազիլացի հայտնի նկարիչ է, որը նկարներում մարմնավորել է Ժոզե Այզենբերգի բույրերի փիլիսոփայությունը։ Ժոզեյի զգայուն ղեկավարության ներքո Մաչադոն յուրաքանչյուր L’Art du Parfum բույրի համար առանձին նկար է ստեղծել։

L’Art du Parfum հավաքածուն բաղկացած է 10 կանացի և 5 տղամարդու բույրերից, որոնցից յուրաքանչյուրն ունի ուժեղ բնավորություն և ստեղծման յուրահատուկ պատմություն։ Հավաքածուի թողարկումը ջերմ ընդունվեծ ԶԼՄ-ների կողմից[9][10]:

2012 թվականին Eisenberg-ը գործարկել է Fond de Teint տոնային հիմքը, դնելով դեկորատիվ կոսմետիկայի գծի սկիզբը[11]:

2014 թվականին մեկնարկեց Pure White-ի գիծը՝ պիգմենտացիայի դեմ պայքարելու համար[12]:

2016 թվականի ապրիլին՝ Sensitive Skin-ը նոր ապրանքատեսակ է թողարկում զգայուն մաշկի համար․ ապրանքատեսակը բաղկացած է 3 միջոցներից՝ վերականգնող հալեցնող դիմակ, հանգստացնող վերականգնող շիճուկ, հանգստացնող վերականգնող քսուք[13]:

2017 թվականի դեկտեմբերին Ժոզե Այզենբերգը ներկայացրել է երկար սպասված LES ORIENTAUX LATINS հավաքածուն, որը բաղկացած է կանացի 6 և տղամարդու 6 բույրերից:

ՄրցանակներԽմբագրել

  • BAZAAR — Cryoform՝ 2011 թվականին տղամարդկանց խնամքի կոսմետիկայի մրցանակ[14]
  • Cosmopolitan — մոդելավորող դիմակն (Masque Tenseur Remodelant) ճանաչվել է 2011 թվականի ընտրողական մաշկի խնամքի միջոցների լավագույն դիմակը[15]
  • Cosmopolitan — Eau Fraiche՝ տղամարդկանց համար, ճանաչվել է 2011 թվականի տղամարդկանց համար ամենաօրիգինալ բույրը[15]
  • Cosmopolitan՝ երանգային հիմք (Fond de Teint), 2012 թվականին ճանաչվել է լավագույն ընտրողական երանգային հիմք[16]
  • InStyle Magazine՝ 2013 թվականի լավագույն բյութի-գնումներ, շիճուկ, որն ընդգծում է դեմքի օվալը[17]
  • Men’s Health — ինտեգրալ սնուցող խնամք (Soin Nourrissant Integral), ճանաչվել է 2013 թվականի Տարվա արտադրանք ըստ Men’s Healt-ի[18]
  • 2014 թվական Máxima Beleza & Perfumes[19]
  • FIFI Awards Russia՝ 2017 թվականի Orientaux Latins բույրերի նոր հավաքածուն հաղթող է ճանաչվել Prestige Collection 2017 անվանակարգում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Profumi Eisenberg Paris, come opere d’arte»։ Beauty Dea։ Վերցված է մայիսի 10, 2014 
  2. «WYWIAD Z JOSÉ EISENBERGIEM - O SZTUCE TWORZENIA KOSMETYKÓW»։ iBeauty։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է մայիսի 10, 2014 
  3. 3,0 3,1 «Il lusso della bellezza (Colazione con Eisenberg)»։ Milano Finanza։ Վերցված է մայիսի 9, 2014 
  4. «Alta tecnologia, estetica e ricerca le carte di Eisenberg per la bellezza»։ La Republica։ Վերցված է մայիսի 9, 2014 
  5. «Ultra Hydrating Biphasic Care von Eisenberg Paris»։ Model Vita։ Վերցված է մայիսի 10, 2014 
  6. «Eisenberg Paris Sérum Affinant Visage - serum modelujące twarz»։ Glow.pl։ Վերցված է մայիսի 10, 2014 
  7. «Eisenberg Paris… La mia wishlist!»։ Style.it։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է մայիսի 10, 2014 
  8. «Wyniki konkursu Eisenberg Sublime Tan!»։ Wizaz։ Վերցված է մայիսի 10, 2014 
  9. «JOSÉ EISENBERG: L’ART DU PARFUM»։ Elle։ Վերցված է ապրիլի 19, 2014 
  10. «Sephora lancia una minicollezione a regola d'arte»։ La Republica։ Վերցված է ապրիլի 19, 2014 
  11. «Negozi Monomarca nie piani di Eisenberg»։ Il Sole 24 Ore։ մարտի 28, 2014։ էջ 11 
  12. «Три новинки Eisenberg. Coming soon»։ Beauty Insider։ Վերցված է մայիսի 15, 2014 
  13. «Как рукой сняло: линия ухода за чувствительной кожей EISENBERG»։ Woman.ru 
  14. «Eisenberg»։ Bazaar։ December 2011։ էջ 270 
  15. 15,0 15,1 «Noskaidro Cosmopolitan Beauty Awards 2011 uzvarētājus!»։ Cosmopolitan Latvia։ Վերցված է մայիսի 16, 2014 
  16. «Eisenberg Invisible Corrective Make-Up»։ Cosmopolitan։ June 2012։ էջ 62 
  17. «Best Beauty Buys 2013»։ InStyle Magazine։ 2013։ էջ 100 
  18. «Swiezy Jak Poranek»։ Men's Health։ 2013։ էջ 32 
  19. «PRÉMIOS MÁXIMA BELEZA & PERFUMES 2014»։ Máxima։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-20-ին։ Վերցված է մայիսի 20, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել