Իզի Ի
Էրիկ Լին Ռայթ[2][3] (անգլ.՝ Eric Lynn Wright, սեպտեմբերի 7, 1964 - մարտի 26, 1995), առավել հայտնի Իզի-Ի (Eazy-E) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր։ Հայտնի ինչպես սոլո կարիերայի համար, այնպես էլ որպես «N.W.A.» հիփ հոփ համույթի անդամ։
Իզի Ի | |
---|---|
![]() Իզի Ի-ն 1993 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Eazy-E |
Ի ծնե անուն | Էրիկ Լին Ռայթ Eric Lynn Wright |
Նաև հայտնի է որպես | Eazy-E |
Ծնվել է | 1964 սեպտեմբերի 7[1]![]() |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 26, 1995 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ | (տարիքը 30)
Ժանրեր | Գենգստա ռեփ, ուեսթ քոսթ հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործունեություն | 1986–1995 |
Լեյբլ | |
Կրթություն | Ուիլյամ Հովարդ Թաֆթի անվան ավագ դպրոց և Քոմփթոնի ավագ դպրոց |
Անդամակցություն | N.W.A |
Կապված | |
Eazy-E Վիքիպահեստում |
Ծնվել է Քոմփթոն քաղաքում (Կալիֆորնիա նահանգ)։ Տասներորդ դասարանում դպրոցը լքելուց հետո, Ռայթն սկսում է ապրուստ վաստակել թմրանյութեր վաճառելով, որից հետո հիմնում է «Ruthless Records» ձայնագրման ստուդիան և սկսում ռեփով զբաղվել։ 1986 թվականին Արաբիան Փրինսի, Դոկտր Դրեի և Այս Քյուբի հետ հիմնում է «N.W.A.» խումբը։ Դի Ջեյ Յելայի և Էմ Սի Ռենի՝ թիմին միանալուց հետո, խումբը թողարկում է դեբյուտային «Straight Outta Compton» ալբոմը, որը մեծ աղմուկ է բարձրացնում հասարակության շրջանում։ Եվս երկու ալբոմ թողարկելուց հետո, խումբը լուծարվում է այն բանից հետո, երբ Իզին չեղյալ է հայտարարում Դոկտր Դրեի պայմանագիրը։
Համարվում է գենգստա ռեփի կնքահայրը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Էրիկ Լ. Ռայթ, ծ.՝ 09/07/1964, Կալիֆորնիա»։ Կալիֆորնիա բըրթ ինդեքս։ Վերցված է հոկտեմբերի 9, 2015
- ↑ «Թոփ 5 ամենափնտրվածները»։ Բիլբորդ: 38։ 2008-08-09
- ↑ «Հայտնիներ, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից» | Lifestyle|BET.com". Bet.com. 2007-11-19
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը IMDb.com կայքում(անգլ.)