Draw Something, համակարգչային խաղ մշակված OMGPop ընկերության կողմից, 2012 թվականի փետրվարի 6-ին[1]։ Խաղի համար հիմք է ծառայել առցանց Draw My Thing խաղը[2]։ 2012 թվականին խաղը արժանացավ Flurry App Spotlight Award մրցանակին[3]։ Թողարկումից 5 շաբաթվա ընթացքում խաղը ներբեռնվեց ավելի քան 20 միլլիոն անգամ[4]։ 2012 թվականի մարտի 21-ին, Draw Something խաղը և OMGPop ընկերությունը գնվեց Zynga ընկերության կողմից 180 միլլիոն դոլարով[2]։ Խաղը իր հայտնիության գագաթնակետին հասավ վաճառքի օրը[5], իսկ արդեն նույն տարվա մայիսին խաղը կորցրեց իր ակտիվ օգտատերերի 15 միլլոնից դառնալով 10 միլլիոն[6]։

Draw Something
ՄշակողOMGPop?
ՀրատարակիչOMGPop?
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Թողարկման թվական2012
ՊլատֆորմներiOS, Անդրոիդ և Windows Phone
Վերջին տարբերակ1.10.108 (հոկտեմբերի 1, 2012)
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ
🌐omgpop.com/drawsomething(անգլ.)

Խաղը հասանելի է անվճար տարբերակով, սակայն այն խաղերի ժամանակ ցուցադրում է գովազդ, ինչպես նաև ստանդարտ տարբերակում խաղացողները կարող են դիտել գովազդ և ստանալ ավելի ռումբեր խաղում օգտագործելու համար։ Ի տարբերություն այս տարբերակի, Pro տարբերակում ռումբերի քանակը անսահմանափակ է։

2013 թվականի ապրիլի 25-ին թողարկվեց խաղի տարբերակը, նախատեսված iOS օպերացիոն համակարգի համար։

Գեյմփլեյ խմբագրել

Երկու խաղացող սկսում են նկարել պատկեր ելնելով իրենց տրված բառից, իսկ մյուս խաղացողը պետք է գուշակի, թե ինչ բառ է բաժին հասել հակառակորդին։

Նկարող խաղացողը ունենում է 3 բառի ընտրության հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում են իրենց արժեքով, որը չափվում է աստղերով, որքան բարդ է նկարը այնքան ավելի մեծ է նկարի արժեքը։

Նկարի ավարտից հետո, գուշակող օգտատերը տեսնում է պատկերի նկարման գործընթացը՝ քայլ առ քայլ, առանց դադարի։ Գուշակողին տրվում է բաց դաշտ և խառը տառերի հավաքածու, որը իր մեջ պարունակում է գուշակվող բառի տառերը և մի քանի տառ, որոնք անհրաժեշտ չեն այդ բառի համար։ Գուշակողին տրվում է անսահմանափակ ժամանակ և գուշակման հնարավորություն։ Իսկ նկարողը այս ողջ ընթացքում հետևում է գուշակման ընթացքին։ Յուրաքանչյուր խաղացող ստանում է որոշակի քանակով ռումբեր։ Գուշակողը կարող է օգտագործել այդ ռումբերը, որպեսզի տրված տառերից բացառի ոչ անհրաժեշտ տառերը, կամ կարող է հանձնվել սեղմելով «Բաց թողնել» և այդպիսով պարտվել խաղը։

2022 թվականի դեկտեմբերի 15-ից Draw Something խաղը դարձել է անհասանելի App Store-ի համար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Poland, Steve (2014 թ․ մայիսի 27). «Draw Something Historical Timeline: February 6, 2012 launch to March 21, 2012 $183M sale». Stevepoland.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 Chen, Brian X.; Wortham, Jenna (2012 թ․ մարտի 25). «A Game Explodes and Changes Life Overnight at a Struggling Start-Up». The New York Times. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  3. «Red Stamp, Fooducate and Draw Something Win Flurry 2012 App Spotlight Awards». Bradenton Herald. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  4. «Draw Something app surges to 20 million downloads». BBC. 2012 թ․ ապրիլի 5.
  5. Kuitinnen, Tero (2012 թ․ մարտի 30). «Did Zynga Buy OMGPOP Literally the Day It Peaked?». Forbes.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Tassi, Paul (2012 թ․ մայիսի 4). «Draw Something Loses 5M Users a Month After Zynga Purchase». Forbes.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.