D.I.D, նախկինում հայտնի է որպես Dog is Dead, ինդի փոփ խումբ Նոթինգհեմի Ուեսթ Բրիդգորֆ քաղաքից, ով նկարագրել է իր երաժշտությունը որպես հարմոնիկ, ինդի-փոփ և դիսկո երաժշտությունների խառնուրդ[1]։ Խմբի անդամներն են Ռոբերտ Հոուի Միլթոնը (հիմնական վոկալ, կիթառ, բաս կիթառ), Ռոբ Ուայթը (վոկալ, կիթառ), Ջոս վան Ուայլդերը (վոկալ ստեղնաշարային գործիքներ, կիթառ, ակարդիոն), Լորենս Քոլը (վոկալ, սաքսաֆոն, բաս կիթառ) և Դանիել Հարվեյը (հարվածային գործիքներ)։

Dog Is Dead
DID
DID
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Ուեսթ Բրիդգֆորդ
Ժանրերինդի փոփ
Գործունեություն2008 (2008)-ցայսօր
Լեյբլ

Your Childhood Records,

Atlantic Records
ԿապվածOh Henry!, Zombie Queef, Clay Shaped Boy
Կայքdidnotts.com
Անդամներ
Ռոբերտ Հովի Միլթոն,
Ջոս վան Ուայլդեր,
Դենիել Հարվեյ,
Լորենս Քոլ,
Ռոբ Փոլ Ռոբերտս Ուայթ
Նախկին անդամներ
Լորենս Լիբոր

Խումբը հայտնի է իր հումորի զգացումով։ Դա երևում է նրանից, որ ստեղնաշարային գործիքներ նվագող Ջոսը ցուցադրել էր The Lad Bible էջը թվիթթերում, որից հետո նրա հեռախոսի համարը հայտնվել էր Gumtree-ում։

Պատմություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Ռոբերտ Միլթոնը, Ջես Վան Ուայլդերը և Լորենս Քոլը հանդիպեցին Ուեսթ Բրիջֆորդ դպրոցում։ Ռոբը և Ջոսը առաջին անգամ միասին երգել են, երբ 13 տարեկան էին։ Որպես Dog Is Dead խումբ նրանք Թրևի հետ միասին երգել են դպրոցի Bridgstock համերգում՝ վերցնելով իրենց անունը այդ ժամանակ հայտնի մի կատակից[2]։ Նրանք նաև այլընտրանքային բացատրություն են տվել, որ անունը գալիս է Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ»-ից[3]։ Խմբին միացել է Ռոբ Ուայթը, ում Թրևը ճանաչում էր դերասանակն խմբակից։ 2008 թվականին խումբը սկսեց կենդանի կատարումներ ունենալ Նոթինգամի շատ փողոցներում։

2009-2010 թվականներ. Childhood Records խմբագրել

2009 թվականին խումբը աջակցեց One Night Only և Cajun Dance Party-ին[4]։ Ապրիլին նրանք թողարկեցին իրենց առաջին Ep-ն Your Childhood Records սեփական լեյբլում[5]։

2011-2012 թվականներ. Հեռուստատեսություն, Atlantic Records և Եվրոպա խմբագրել

2011 թվականին DHP խումբը՝ Նոթինգամի Rock City ակումբի հիմնադիրը, դարձավ Dog Is Dead խմբի մենեջերը։ Մարտին նրանք հայտնվեցին բրիտանական հեռուստաընկերության Skins դրամայում, ինչից հետո սցենարիստը հանդիպեց նրանց Glastonbury-ում։ Սերիալի 5-րդ և վերջին սերիան ներառում էր խմբի "Glockenspiel Song" կատարումը։

  Մենք խառնաշփոթ ենք։ Մենք ձախողում ենք և մենք սիրում ենք դա։  

Այդ դրվագում, որ առաջին անգամ ցուցադրվել է E4 հեռուստաընկերությամբ 2011 թվականին, նաև ընդգրկված է Young երգը որպես ֆիլմի բեքգրաունդային երաժշտություն հարսանեկան տեսարանի ժամանակ։

Որոշ ժամանակ անց խումբը պայմանագիր է կնքում Atlantic Records-ի հետ, որից հետո խումբը թողարկում է երկու նոր սինգլներ՝ "River Jordan" և "Hands Down":

2011 թվականին խումբը կատարում է Մեծ Բրիտանիայի մի շարք փառատոններում (Bestival, Latitude Festival, Leeds Festival, Reading Festival, Isle of Wight Festival), նաև կատարում է Փարիզում և Ամստերդամում։

2012-2014. Two Devils, Glockenspiel- վերաթողարկումը, առաջին ալբոմը խմբագրել

Խմբի 3-րդ ալբոմը Atlantic Records-ի հետ՝ Two Devils-ը ուղեկցվում է շատ մութ տեսահոլովակով, որ համապատասխանում է երգի վերնագրին[6]։ Glockenspiel-ի ձայնագրված տարբերակը թողարկվել է հուլիսին։ Atlantic Records-ը թողարկեց իր առաջին առաջին All Our Favourite Stories ալբոմը հոկտեմբերի 8-ին։

2014-ցայսօր. Անվան փոփոխություն և նոր սինգլ խմբագրել

Խումբը թողարկեց նոր Hotel երգը նոյեմբերի 10-ին։ Այնուհետև խումբը Dog Is Dead անվանում է պաշտոնապես վերափոխեց D.I.D: Խումբը նաև հայտարարեց 2 համերգների մասին, որ տեղի ունեցան դեկտեմբերին Լոնդոնում[7]։

Սկավառակագրություն խմբագրել

  • All Our Favourite Stories (Your Childhood/Atlantic Records - հոկտեմբեր, 2012) Մեծ Բրիտանիայի ալբոմների վարկանշային աղյուսակի հորիզոնական - 45[8]

Extended Plays (EPs) խմբագրել

  • Dog Is Dead (գովազդային թողարկում՝ ապրիլ, 2009)
    • "The Zoo"
    • "Board Games"
    • "Clockwork"
  • Your Childhood (Atlantic Records՝ մայիս, 2011)
    • "Young"
    • "A Motel"
    • "River Jordan"
    • "Glockenspiel Song"
  • Confessions (գովազդային թողարկում՝ սեպտեմբեր, 2011)
    • "Young (ակուստիկ)"
    • "Head in Your Hands (ակուստիկ)"
    • "River Jordan (ակուստիկ)"

Սինգլներ խմբագրել

Տարի Վերնագիր Հորիզոնականը վարկանշային աղյուսակում Ալբոմ
UK
2010 "Glockenspiel Song (օրիգինալ թողարկում)"
"Young"
2011 "River Jordan" All Our Favourite Stories
"Hands Down"
2012 "Two Devils"
"Glockenspiel Song (վերաթողարկում)"
"Talk Through the Night"
"Teenage Daughter"
2014 "Hotel"
2015 "Fast Food"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BBC-ն խմբի մասին
  2. «JJ Natrass (2012-08-22)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Խմբի հարցազրույցը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «www.4ortherecord.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Հարցազրույց Dog Is Dead-ի հետ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  6. Dog Is Dead-ի առաջին ալբոմը
  7. D.I.D
  8. http://www.officialcharts.com/artist/_/dog%20is%20dead/

Արտաքին հղումներ խմբագրել