DoReDos
DoReDos, մոլդովական եռյակ Ռիբնիցա քաղաքից։ Խմբի անդամներն են Մարինա Ջունդիեթը, Եվգենի Անդրիանովը և Սերգեյ Միցաը։ Նրանք ներկայացրել են Մոլդովան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում իրենց «My Lucky Day» երգով, որտեղ եզրափակչում գրավել են 10-րդ հորիզոնականը։ Նախկինում խումբը փորձել էր ներկայացնել Մոլդովան Եվրատեսիլ 2015 և 2016 երգի մրցույթում։ 2017 թվականին նրանք ներկայացրել են Մոլդովան Նոր Ալիք մրցույթում և գրավել առաջին հորիզոնականը[1]։ Խմբի պրոդյուսերը Վալերի Դժունդյետն է։
DoReDos | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փոփ֊ֆոլք և պարային երաժշտություն |
Գործունեություն | սեպտեմբեր 2011 |
Կայք | doredos.com |
Անդամներ | |
Մարինա Ջունդիեթ Եվգենի Անդրիանով Սերգեյ Միցա | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
DoReDos խումբը հիմնադրվել է 2011 թվականին Ռիբնիցա քաղաքում[2]։ 2017 թվականին Նոր Ալիք մրցույթում նրանց հաղթանակից հետո խմբի երեք անդամներն էլ ստացել են Մոլդովայի վաստակավոր արտիստի կոչում[3][4]։ 2018 թվականի մարտից խումբը սկսել է ելույթ ունենալ Bis Music երաժշտական լեյբլի ներքո։ Ֆիլիպ Կիրկորովը[5], որը նաև «My Lucky Day» երգի կոմպոզիտորն է[6], ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրատեսիլ 2018-ի նախապատրաստական աշխատանքների և խմբի շրջագայության մեջ[6][7]։ Մրցույթի եզրափակչում DoReDos-ը վաստակել է 209 միավոր և գրավել 10-րդ հորիզոնականը։
Խմբի անդամներԽմբագրել
- Մարինա Ջունդիեթ
- Եվգենի Անդրիանով
- Սերգեյ Միցա
ՍկավառակագրությունԽմբագրել
ՍինգլներԽմբագրել
Վերնագիր | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Maricica» | 2015 | Ոչ ալբոմային |
«FunnyFolk» | 2016 | |
«My Lucky Day» | 2018 | |
«Write Your Number On My Hand» | ||
«Constantine» |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Группа из Молдовы "DoReDoS" заняла первое место на Новой волне»։ sputnik.md։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-16-ին։ Վերցված է 2018-03-15
- ↑ «Молдова выбрала DoReDos: пока в стране спорят из-за их победы и сотрудничества с Киркоровым, группа покоряет Румынию!»։ kp.md։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-19-ին։ Վերցված է 2018-03-19
- ↑ «Солисты группы "DoReDoS" стали заслуженными артистами»։ sputnik.md։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-19-ին։ Վերցված է 2018-03-19
- ↑ «Киркоров рассказал, почему написал песню "DoReDoS" для Евровидения»։ sputnik.md։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-19-ին։ Վերցված է 2018-03-19
- ↑ «Филипп Киркоров прилетел в Молдову, чтобы поддержать DoReDos»։ aif.md։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին։ Վերցված է 2018-03-19
- ↑ 6,0 6,1 «Киркоров подготовит молдавскую группу Doredos к Евровидению»։ РИА Новости։ 2018-01-16։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-19-ին։ Վերցված է 2018-03-19
- ↑ «Вместе в Филиппом Киркоровым в тур по странам Балтии отправились победители "Новой волны-2017" группа DoReDoS»։ jauns.lv։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին։ Վերցված է 2018-03-20
Արտաքին հղումներԽմբագրել
- DoReDos խմբի պաշտոնական կայք(անգլ.)