Diamond DA50, ավստրիական Diamond Aircraft Industries ընկերության նախագծած մեկշարժիչանի թեթև բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ[1][2]։

Diamond DA50
ՏեսակԹեթև մարդատար
ՇարժիչՄիաշարժիչ
ԱրտադրողDiamond Aircraft Industries
Առաջին թռիչքԱպրիլի 5, 2007թ.
ԿարգավիճակՇահագործվում է
Արտադրման թվականներ2010 թվականից
Բազային մոդելDiamond DA40
 Diamond DA-50 Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ինքնաթիռը նախագծվել է ավստրիական Diamond Aircraft Industries ընկերության նախագծողների կողմից։ Ինքնաթիռը առաջին թռիչքը կատարել է 2007 թվականի ապրիլի 5-ին։ Սերիական արտադրությունը սկսվել է 2010 թվականին։ Հավաքված է հիմնականում կոմպոզիտային նյութերից, որոնք պատրաստված են պլաստմասայից[2]։

Ինքնաթիռը հաճախ օգտագործվում է օդաչուների սկզբնական պարապմունքների ժամանակ։ Սրահը անհրաժեշտության դեպքում կարող է տեղավորել երկու պատգարակ։

2008 թվականին Diamond Aircraft Industries ընկերությունը ներկայացրել է DA50-ի արդիականացված մոդելը՝ DA50 Magnum-ը։ Այն հագեցած էր Austro Engine AE 300-ի 170 լիտր/վրկ. հզորության դիզելային շարժիչով[2][3]։

Թռիչքատեխնիկական բնութագիրը խմբագրել

  • Մոդիֆիկացիա՝ DA-50 Superstar[1][2]
  • Թևի բացվածքը՝ 11.68 մ[1][2]
  • Ինքնաթիռի երկարությունը՝ 8.81 մ[1][2]
  • Ինքնաթիռի բարձրությունը՝ 2.21 մ[1][2]
  • Թևի մակերեսը՝ 13.70 մ²[1][2]
  • Կշիռը
    • դատարկ ինքնաթիռի՝ 998 կգ[1][2]
    • առավելագույնը՝ 1615 կգ[1][2]
  • Շարժիչի տեսակը՝ 1 ПД Teledyne Continental TSIOF-550J[4] կամ Իվչենկո АИ-450[1] (ուկրաինական արտադրության)[2][5][6]
  • Հզորություն՝ 1 х 350 լիտ./վրկ.[1][2]
  • Առավելագույն արագություն՝ 420 կմ/ժ[1][2]
  • Կրուիզային արագությունը՝ 370 կմ/ժ[1][2]
  • Անձնակազմ՝ 1 մարդ[1][2]
  • Օգտակար ծանրաբեռնվածությունը՝ 4 անձ[1][2]։

Ինքնաթիռի մոդիֆիկացիաներ խմբագրել

DA50 SuperStar
Այս ենթամոդելի վրա տեղադրված է Teledyne Continental TSIOF-550J շարժիչ։ Ինքնաթիռը նախատեսված է ԱՄՆ-ի սերտիֆիկացիայի համար 2012 թվականին[7][8]
DA50 Magnum
Չգրանցված տարբերակ է։ Ունի Austro Engine AE 300 դիզելային շարժիչ[7][9][10][11]
DA50-JP7
7 տեղանոց տարբերակ է։ Ունի Ivchenko-Progress Motor Sich AI-450S տուրբոէներգետիկ շարժիչ[12]։
DA50-IV
4 տեղանոց ինքնաթիռ է։ Ունի SMA SR305-230 դիզելային շարժիչ[13]
DA50-V
5 տեղանոց ինքնաթիռ է։ Ունի SMA Engines դիզելային շարժիչ[13]։
DA50-VII
7 տեղանոց ինքնաթիռ է։ Ունի SMA Engines SMA SR460 դիզելային շարժիչ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Diamond DA50 ինքնաթիռի նկարագիրը:(ռուս.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Diamond da50. технические характеристики.(ռուս.)
  3. Diamond Aircraft DA-50 | Уголок неба - Большая авиационная энциклопедия.(ռուս.)
  4. Новые самолеты DA-50: Super Star и Magnum.(ռուս.)
  5. Самолет DA50 с украинским двигателем впервые поднялся в воздух.(ռուս.)
  6. Состоялся первый полет самолета Diamond DA50-JP7 с украинским двигателем.(ռուս.)
  7. 7,0 7,1 Peppler, Graeme (April 2009). «Diesel DA50 Headed To U.S.». Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.(անգլ.)
  8. Diamond Aircraft (n.d.). «DA50 SuperStar Specifications». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.(անգլ.)
  9. Diamond Aircraft (n.d.). «DA50 Magnum Specs and Options». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.(անգլ.)
  10. Diamond Aircraft (n.d.). «DA50 Magnum (Future Project)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.(անգլ.)
  11. Alton K Marsh (March 2015). «Diamond DA50 turboprop enters flight testing». AOPA Pilot: 24.(անգլ.)
  12. «Maiden Flight of the DA50-JP7 with turbine». n.d. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.(անգլ.)
  13. 13,0 13,1 13,2 Niles, Russ (2017 թ․ ապրիլի 6). «Diamond Launches High-Performance Singles». AVweb. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել