GHI Media (գործում է Devolver Digital բրենդի ներքո), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի հրապարակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին Օստինում (Տեխաս)։ Ընկերության հիմնադիրները համարվում են Մայք Ուիլսոնը, Գարրի Միլլերը և Ռիկ Ստալտսը, ովքեր ավելի վաղ ստեղծել էին՝ Gathering of Developers և Gamecock Media Group հրատարակությունները[1]։ Ընկերությունը գործունեություն է ծավալում թվային դիստրիբուտնների շուկայում և օգնում է անկախ մշակողներին գովազդով և ապահովում է նրանց ֆինանսական միջոցներով։

Devolver Digital
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ և կինոդիստրիբյուտոր
Հիմնադրված է2009
ՎայրՕստին, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն և ֆիլմարտադրություն
Աշխատողների թիվ172 մարդ (2021)
Դուստր ընկերություններCroteam?
Կայքdevolverdigital.com(անգլ.)
ԲորսաDEVO

Առաջին խաղը, որը հրապարակեց ընկկերությունը դարձավ Serious Sam HD: The First Encounter խաղը, որը մշակվել էր Croteam-ի կողմից, որի հետ հրատարակիչների թիմը համագործակցում էր դեռ Gathering of Developers ժամանակ։ Serious Sam HD: The Second Encounter խաղաշարքից մի քան խաղ թողարկելուց հետո, Devolver Digital կենտրոնացավ ինդի խաղերի հրապարակման վրա։ Այդպիսի կողմնակի խաղերից մեկն էլ դարձավ Hotline Miami խաղը, որը մշակվել էր Dennaton Games-ը, որին սպասվում էր մեծ հաջողություն[2]։

Hotline Miami-ի հրապարակումից հետո, Devolver Digital բացեց երկրորդ գրասենյակը Լոնդոնում, որը ղեկավարում էր Գրէմ Ստրազերը և Էնդրյու Պարսոնսը։ Լոնդոնյան ենթաբաժինը այն պատճառով, որպեսզի հեշտացնի եվրոպական շուկաի հետ կապը։

2013 թվականին Devolver Digital-ը բացեց նոր ենթաբաժին՝ Devolver Digital Films, որը զբաղվում էր անկախ ռեժիսորների ֆիլմերի հրապարակմամբ[3]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Devolver Digital-ը հիմնադրվել է 2009 թվականի հունիսի 25-ին Օստինում։ Հիմնադիրները համարվում են Մայք Ուիլսոնը, Գարրի Միլլերը և Ռիք Ստալստսը։ Այս թիմը արդեն փորձ ուներ ընկերություն հիմնելու․ նրանք 1998 թվականին հիմնադրել է Gathering of Developers ընկերությունը, որը իր գործունեությունը ծավալել է մինչև 2004 թվականը, և Gamecock Media Group, որը գործել է 2007-2008 թվականներին։ Devolver Digital-ի ստեղծումից շատ չանցած ընկերություը գնեց Serious Sam խաղաշարքի իրավունքները, որը նախկինում պատկանել էր Gathering of Developers։ Թիմը պայմանագիր կնքեց Croteam-ի հետ Serious Sam HD: The First Encounter խաղի HD-ռեմեյքը հրապարակելու համար և հայտարարեց Devolver Digital ընկերության ստեղծման մասին։

Անցում ինդի խաղերի թողարմանը խմբագրել

Serious Sam 3: BFE-ի ռելիզից շատ ցանկացած, Devolver Digital-ը և Croteam-ը որոշեցին սկսել հրապարակել ինդի խաղեր։ Օգտագործելով Serious Sam ֆրանշիզը, Devolver Digital պայմանագիր կնքեց Mommy's Best Games, Vlambeer և Be-Rad Entertainment ստուդիաների հետ, ըստ, որի ստուդիանները պետք է թողարկեին մեկ մյուսին ոչ նման խաղեր։ Այսպիսով նա շարունակեց իր փորձարկումները այնքան մինչև կարողացավ հասնել բազմաթիվ հաջողություներ գրանցած Hotline Miami խաղին[4]։ Hotline Miami-ին հայտնվեց 2012 թվակականի հաջողված խաղերի ցանկում, վաճառվեց շուրջ 1 700 000 օրինակ և ադապտացվել է macOS, Linux, PlayStation 3 և PlayStation Vita-ի համար։ Հայտնի է, որ մինչ այժմ ընկերությունը պայմանագիր է կնքել ավելի քան 20 ինդի խաղեր մշակողների հետ[5]։

Ֆիլմերի հրապարակում խմբագրել

SXSW 2013 կինոֆառատոնին, Devolver Digital-ը հայտարարեց իր նոր ենթաբաժնի բացման մասին։ Այն կրում էր Devolver Films, LLC անունը և զբաղվում էր անկախ ռեժիսորների ֆիլմերի հրապարակմամբ։ Ենթաբաժինը ղեկավարում էին Մայք Ուիլսոնը և Էնդի Գրեյսը։ Ընկերությունը հայտարարեց, որը պատրաստվում է ֆիլմերի արտադրության մոտենալ այն կրեատիվության, որը նրանք ցուցադրում են խաղերի հրապարակմամբ։

Ֆինանսական ղեկավար խմբագրել

Ֆորք Պարկերը, ով Devolver Digital-ի ֆինանսների ղեկավարն է, հորինված հերոս, որը սկզբնական շրջանում հայտնվեց Serious Sam HD: The First Encounter գովազդային տեսահոլովակում՝ 2009 թվականին օգոստոսի 19-ին[6]։ Մեծ ճանաչում ձեռք բերելուց հետո, ընկերությունը որոշեց օգտագործել այս հերոսին որպես գովազդային գործիչք։ Ֆինանսների ղեկավարի համար բացվեց առաջին թիվիթերյան հաշիվ, որտեղ հերոսը զբաղվում էր ընկերության խաղերի շարժով և տալիս է քննադատական գնահատականներ թրենդներին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christopher Grant. «Gamecock, Gathering of Developers founders re-emerge as Devolver Digital». Engadget. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  2. Robert Purchese. «The Hotline Miami sales story, and more». Eurogamer.net. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  3. Monty Cristo. «SXSW: Videogame Developer/Publisher Devolver Digital Adds a Film Distribution Arm!». Aint It Cool News. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  4. Kirk Hamilton. «Kirk's Top 11 Games Of 2012» (անգլերեն). Kotaku. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  5. Daniel Krupa. «Hotline Miami Coming to PS3 and PS Vita». IGN. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  6. DevolverDigital (2009 թ․ օգոստոսի 18). «Fork Parker - Serious Sam User». YouTube. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  7. Heather Newman. «A Very Special Holiday Interview with (fake) Devolver Digital CFO Fork Parker». VentureBeat. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել