Crimesterdam
Crimesterdam, հայկական ռոք-խումբ Երևանից։ Հայտնի է իրենց ռոքնռոլյան և փսիխոդելիկ հնչողությամբ, որի ձևավորման վրա ազդել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Oasis, Blur, The Beatles և այլն։
Crimesterdam | |
---|---|
![]() Crimesterdam˗ը 2011-ին։ (ձախից-աջ) Յուրա Խաչատրյան, Դեյվ Գեոդակյան, Վլադիմիր Հովհաննիսյան և Արթուր Սոլախյան | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Երևան, Հայաստան |
Ժանրեր | Բրիթփոփ, Փսիխոդելիկ ռոք, Ռոքնռոլ |
Գործունեություն | 2010 - 2014, 2017-մինչ հիմա |
Լեյբլ | Indie Libertines Records, Rekwired Rekords |
Կապված | The North Avenues |
Կայք | crimesterd.am |
Անդամներ | |
Արթուր Սոլախյան Դեյվ Գեոդակյան Յուրա Խաչատրյան Վլադիմիր Հովհաննիսյան | |
Նախկին անդամներ | |
Սարգիս Շիրինյան Ջորջ Հովհաննիսյան Դավիթ Օլիզարենկո Արամ Ավագյան Վահե Ահարոնյան |
ԿազմավորումըԽմբագրել
Crimesterdam-ը կազմավորվել է 2010 թվականին վոկալիստ Արթուր Սոլախյանի, կիթառահարներ Սարգիս Շիրինյանի ու Ջորջ Հովհաննիսյանի կողմից։ Խումբը մի քանի համերգներ է տվել երևանյան ակումբներում, որոնց ժամանակ նրանց աջակցել են նախկին The North Avenues-ի բասիստ Դեյվ Գեոդակյանը (ով 2010 թվականի նոյեմբերին միացավ խմբին) և այլ երաժիշտներ։ 2011 թվականի մարտին խմբին է միանում կիթառահար Յուրա Խաչատրյանը։ Crimesterdam˗ի վերջնական կազմը ձևավորվում է 2011 թվականի հունիսին, երբ խմբին է միանում Վլադիմիր Հովհաննիսյանը Scream Of Silence-ից[1]։
Առաջին մինի-ալբոմներըԽմբագրել
2010 թվականի դեկտեմբերին Crimesterdam-ը միանում է հայկական Indie Libertines Records լեյբլին։ Indie Libertines Records-ի միջոցով դեկտեմբերի 14-ին խումբը թողարկում է իր դեբյուտային երգը՝ Yeah Pappa I’m Smoking, իսկ 2011 թվականի հունվարի 31-ին՝ Acoustic for Indie Libertines ակուստիկ մինի-ալբոմը՝ բաղկացած 3 երգերից, որոնցից 2-ը հետո տեղ գտան Mary Wants To Marry EP-ում։
2011 թվականի ապրիլի 28-ին խումբը թողարկեց իր դեբյուտային ստուդիական մինի˗ալբոմը՝ Mary Wants To Marry-ն[2][3][4][5]։ Մինի ալբոմը ձայնագրվել և միքսվել է Դեյվ Գեոդակյանի տան ստուդիայում[6]։
Սեպտեմբերի 3-ին թողարկվեց Your Russian Wife EP-ն[7][8], որին նախորդեց համանուն երգի հիման վրա տեսահոլովակի հրապարակումը[9]։
Դեբյուտային ալբոմը (2011-2012)Խմբագրել
Crimesterdam-ը 2011 թվականի հոկտեմբերից աշխատում էր դեբյուտային լիամետրաժ ալբոմի վրա։ «Obsolete Modern Retro»-ն լույս տեսավ 2012 թվականի հունիսի 18-ին։
ՍկավառակագրությունԽմբագրել
ԱլբոմներԽմբագրել
- Obsolete Modern Retro (հունիսի 18, 2012)
Մինի-ալբոմներԽմբագրել
- Mary Wants To Marry (ապրիլի 28, 2011)
- Your Russian Wife (սեպտեմբերի 3, 2011)
ԱյլԽմբագրել
- Acoustic For Indie Libertines (հունվարի 31, 2011)
Հղումներ աղբյուրներինԽմբագրել
- ↑ «Խումբը»։ Crimesterdam։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1
- ↑ «Indie Libertines»։ Bravo.am։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1
- ↑ «Հայկական 3 ռոք խումբ կներկայացնեն իրենց առաջին սկավառակները»։ Lragir.am։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1(չաշխատող հղում)
- ↑ «3 հայկական ռոք խումբ 1 օրում ներկայացնելու են իրենց առաջին ձայնագրությունները»։ Asekose.am։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1
- ↑ «Սկսնակ ռոք խմբերը կներկայացնեն իրենց առաջին ձայնագրությունները»։ Haynews.am։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1
- ↑ «Crimesterdam to release debut EP Mary Wants To Marry»։ Rekwired.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1
- ↑ «Crimesterdam to release Your Russian Wife EP on September 3»։ Rekwired.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1
- ↑ «Crimesterdam ռոք խումբը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը»։ Lragir.am։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1
- ↑ «Crimesterdam – HTC Desire experiment»։ Rekwired.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1