«Classic Man», ամերիկացի երգիչ/ռեփեր Ջդենայի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգիչ Ռոման ՋանԱրթուրը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2015 թվականի փետրվարի 3-ին և ընդգրկվել է Wondaland Records ձայնագրման լեյբլի կողմից թողարկված «Wondaland Presents: The Eephus» մինի ալբոմում[1]։

«Classic Man»
«Classic Man» սինգլի շապիկը (Ջդենայի և Ռոման ՋանԱրթուր, )
Ջդենայի և Ռոման ՋանԱրթուրի սինգլը
ԹողարկվածՓետրվարի 3, 2015 (2015-02-03)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2015
ԺանրՀիփ հոփ, R&B
Տևողություն3:46
ԼեյբլWondaland Records, Epic Records
Ջդենայի սինգլների ժամանակագրություն
«Classic Man»
(2015)
«Yoga»
(2015)
Ռոման ՋանԱրթուրի սինգլների ժամանակագրություն
«Classic Man»
(2015)

Ռեմիքս խմբագրել

Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում Ռոման ՋանԱրթուրի փոխարեն իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը, ներկայացվել է 2015 թվականի հունիսի 21-ին[2]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի օրիգինալ տարբերակի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ալան Ֆերգյուսոնը, թողարկվել է 2015 թվականի փետրվարի 20-ին[3]։ Քենդրիկ Լամարի ռեմիքսի համար նույնպես տեսահոլովակ է նկարահանվել, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի հուլիսի 15-ին[4]։ Ռեմիքս տարբերակի տեսահոլովակում նկարահանվել են նաև Ժանել Մոնեն, Ty Dolla Sign-ը և Հիթ Բոյը[4]։

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
  Բելգիա (Ultratop Flanders) 44
  Ֆրանսիա (SNEP) 142
  Հարավային Կորեա (EMA) 7
  Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 174
  Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) 28
  ԱՄՆ (Billboard Hot 100) 22
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 9
  ԱՄՆ (Billboard Dance/Mix Show Airplay) 33
  ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) 29
  ԱՄՆ (Billboard Rhythmic) 2

Տարեվերջի հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 72
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 22
  ԱՄՆ (Billboard Rhythmic) 19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wondaland Presents: The Eephus - EP». iTunes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Jidenna feat. Kendrick Lamar – 'Classic Man (Remix)'». Rap-Up. 2015 թ․ հունիսի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Jidenna Premieres "Classic Man" Video». The Fader. 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Jidenna feat. Kendrick Lamar – 'Classic Man (Remix)'». Rap-Up. 2015 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել