«Cheers (Drink to That)», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը նրա «Loud» (2010) հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը ստեղծվել է «The Runners» հիփ-հոփ խմբի կողմից և հիմնված է «I’m with You» երգի օրինակի վրա, որը հայտնվել է կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի (2002 թվական) «Let Go» առաջնաելույթային ալբոմում։ Երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնց մեծ մասը գովաբանել է «I’m with You» երգի հետ հաջող համադրումը՝ նշելով, որ ակումբային երգերի շարքում այն մեծ հաջողություն կարող է գրանցել իր համապատասխան լիրիկայի շնորհիվ։ Երգը ներառվել է «Loud Tour» համերգային շրջագայության երգերի ցանկում[1][2]։ 2011 թվականի օգոստոսի 2-ին սինգլը ուղարկվել է ԱՄՆ-ի գլխավոր ռադիոհաճախականության ալիք[3]։

«Cheers (Drink to That)»
Ռիհաննայի սինգլը
«Loud» ալբոմից
Թողարկված2 օգոստոսի, 2011
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:22
ԼեյբլDef Jam, SRP
ՊրոդյուսերThe Runners, Մաքեբա Ռիդիկ
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն
«California King Bed»
(2011)
«Cheers (Drink to That)»
(2011)
«Fly&M»
(2011)

Ստեղծման պատմություն, թողարկում և կառուցվածք խմբագրել

Ռիհաննան «Loud» ալբոմի նոր սինգլի՝ «Cheers (Drink to That)» երգի թողարկման մասին առաջին անգամ հայտարարել է Twitter-ում, երբ պատասխանել է հայտնի ինտերնետ բլոգեր Պերես Հիլթոնին, որ ալբոմի իր սիրած երգը կլինի հաջորդ սինգլը[4][5][6]։ «Cheers (Drink to That)» երգն Ամերիկայի Միացյալ Նահանգների ռադիոկայաններ է ուղարկվել 2011 թվականի օգոստոսի 2-ին[7]։ Երգն ունի մի քանի հեղինակ, որոնցից մեկը հենց Ռիհաննան է[6], որպես պրոդյուսերներ հանդես են եկել «The Runners» հիփ-հոփ խմբի անդամները[8]։ Ստեղծագործությունը համադրված է երգչուհի Ավրիլ Լավինի «Let Go» ալբոմի առաջնաելույթային «I’m with You» երգի հետ[8] և իր կառուցվածքում ներառում է փոփ ռոքի երաժշտական տարրեր[9]։

Քննադատների արձագանքներ խմբագրել

«BBC Music»-ից Մարկ Սեվեջը նկարագրել է այս երգը որպես ժողովրդական, թռվռացող կիթառային ռիթմ՝ նախատեսված քաղաքային երեկույթների համար, որը Ռիհաննան նվիրել է «աշխարհի բոլոր կիսահարբեցողներին»[8]։ Ռոբերտ Կոպսին «Digital Spy»-ից գովաբանել է Ավրիլ Լավինի երգի սեմփլի հաջողված օգտագործումը երգում, անվանելով այն «անհավանական աչքի ընկնող»։ Նա նաև հայտնել է այն կարծիքը, որ երգն ապագայում հաջողություն է ունենալու բարերում և ակումբներում՝ ի շնորհիվ երգի տեքստի, որը հղում է անում խմիչքին և միջոցառումներին[10]։ «PopCrush» խմբից Էմի Սկիարետոն մեկնաբանել է ստեղծագործության երաժշտական ոճը՝ ասելով․ «Երգը լի է արևադարձային, կղզային, ճոճվող ռիթմով, որը բացահայտվում է ամբողջ «Loud» ալբոմում և վերադարձնում է երգչուհուն իր բարբադոսյան արմատներին»[11]։ Սկիարետոն նաև նշել է, որ երգն իր լիրիկական ոճով կարող է դառնալ շատ հայտնի բարերում և ակումբներում[11]։

Չարտեր խմբագրել

Չարտ (2011) Բարձրագույն դիրք
ԱՄՆ (Billboard Pop Songs)[12] 35

Թողարկման ժամանակագրություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
ԱՄՆ 2011 թվականի օգոստոսի 2[7][13] Mainstream և Rhythmic ռադիոկայաններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Serpick, Evan (2011 թ․ հունիսի 5). «Bikinis, Handcuffs and a Prince Cover: Rihanna Kicks Off Over-the-Top Summer Tour». Rolling Stone. Wenner Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  2. Stevenson, Jane (2011 թ․ հունիսի 7). «Rihanna is loud, sexy and larger than life». Toronto Sun. Sun Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  3. «August 8/2 Mainstream». FMQB Thinking Ahead!. 2011 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Rihanna Confirms New Single». The Capital FM Network. Global Radio. 2011 թ․ հուլիսի 25. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  5. Renshaw, David (2011 թ․ հուլիսի 25). «Rihanna To Release 'Cheers' As Sixth Single». Popdash. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  6. 6,0 6,1 Corner, Lewis (2011 թ․ հուլիսի 25). «Rihanna announces new single 'Cheers'». DigitalSpy. Hachette Filipacchi (UK) Ltd. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  7. 7,0 7,1 «Future Releases». Allaccess.com. All Access Music Group. 2011 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  8. 8,0 8,1 8,2 Savage, Mark (2010 թ․ հոկտեմբերի 6). «Rihanna premieres fifth album, Loud, in London». BBC News. BBC. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  9. Mackay, Emily (2010 թ․ նոյեմբերի 3). «Rihanna, 'Loud' - Album First Listen». New Musical Express (NME). IPC Media (Time Inc.). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  10. Copsey, Robert (2010 թ․ սեպտեմբերի 30). «Rihanna 'samples Avril Lavigne on LP'». Digital Spy. Hachette Filipacchi (UK) Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  11. 11,0 11,1 Sciarretto, Amy (2011 թ․ հուլիսի 28). «Rihanna, 'Cheers (Drink to That)' – Song Review». PopCrush. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  12. «Chart Highlights: Rock, Country Songs & More». Billboard. Prometheus Global Media. 2011 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  13. «Rhythmic Future Releases August 2, 2011». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.