Che vuoi? («Ի՞նչ ես ուզում») կամ ma che vuoi?, ma che dici? / ma che stai dicendo? («Ինչի՞ մասին ես խոսում»), կամ պարզապես che? («ի՞նչ»), Իտալիայի ամենահայտնի ժեստերից մեկն է[1][2][3]։ Անգլերենում կոչվում է «մատերի սեղմում» կամ «քսակ մատների համար» (իտալ. mano a borsa[4]։

Ամերիկացի դերասան Մայքլ Պենյան Lucca Comics & Games կոնվենտում, 2018

Ժեստը նախատեսված է դիմացինի ասածների վերաբերյալ անվստահություն հայտնելու և/կամ նրանց կարծիքը ծաղրելու համար։

Ժեստը ձևավորվում է, երբ մի ձեռքի բոլոր մատների ծայրերը միանում են իրար՝ ձևավորելով «դեպի վեր ուղղված կոն», այնուհետև ձեռքը շարժվում է վեր ու վար՝ կամ դաստակից, կամ նախաբազուկից սկսած[5]։ Այս ժեստը կատարելիս ձեռքը կարող է անշարժ լինել, կամ այնկարող է վեր ու վար շարժվել, եթե մարդը լրացուցիչ ցանկանում է արտահայտել անհամբերություն[5]. Ուղղահայաց շարժման հաճախականությունն ու արագությունը ցույց են տալիս բանախոսի հիասթափության մակարդակը։ Չնայած ժեստը հատկապես տարածված է երկրի հարավում, այն լայնորեն օգտագործվում է ամբողջ Իտալիայում[6].

Այս ժեստը լայնորեն օգտագործվում է նաև Ուրուգվայում և Արգենտինայում՝ նմանատիպ ենթատեքստերով[7][8]։ Արգենտինայի բնակչության ավելի քան 60 %-ը, ծայրահեղ դեպքում՝ մասամբ, ունեն իտալական ծագում։

Ժեստի էմոջին (🤌) առաջարկվել է 2019 թվականին՝որպես L2/19-159[3], հավանության է արժանացել որպես Unicode 13.0 տարր 2020 թվականին[9] և նույն թվականին ավելացվել է որպես U+1F90C[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marchetti, Silvia (2015 թ․ մայիսի 29). «Italian hand gestures everyone should know». CNN Travel (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Cassone, Alberto. «Gesti italiani». Italiana - Lingua e Cultura (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 Farano, Adriano (2019 թ․ ապրիլի 17). «"What do you want?" Pinched Fingers Emoji Proposal» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին.
  4. 4,0 4,1 «🤌 Pinched Fingers Emoji». Emojipedia (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  5. 5,0 5,1 Supplemento al dizionario italiano (իտալերեն). ISBN 978-88-86250-91-7.
  6. «Esempi ed interpretazioni di tipici gesti napoletani». www.portanapoli.com (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «"Qué te pasa" el popular gesto en Argentina e Italia se convierte en emoji». El Tribuno (իսպաներեն). 2020 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «"Qué te pasa": llega el emoji de un gesto típico de Argentina e Italia». Telefe Noticias (իսպաներեն). 2020 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  9. «Emoji Recently Added, v13.0». Unicode (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.