Change the World
«Change the World», Թոմի Սիմսի, Գորդոն Քենեդիի ու Ուեյն Կիրկպատրիկի երգը, որն առավել հայտնի է Էրիկ Քլեփթոնի կատարմամբ՝ «Ֆենոմեն» ֆիլմից։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Լավագույն տղամարդկային վոկալով փոփ կատարում» անվանակարգերում։ Բացի այդ, երգը RIAA-ի կողմից դասվել է «Դարի երգեր» շարքում՝ ցանկում գրավելով 270-րդ հորիզոնականը։ «Change the World» երգի մեջ երաժիշտը ցանկություն է հայտնում պատմել «վերացական» կնոջ հանդեպ իր սիրո մասին (նրա ինքնությունը գաղտնի է մնում)։ Բայց նա վախենում է, որ այդ սերը կարող է անպատասխան լինել և դա ոչինչ չի փոխի իր կյանքում։
«Change the World» Change the World | ||||
---|---|---|---|---|
Էրիկ Կլեպտոնի երգը | ||||
Թողարկված | 1996 հուլիսի 7 | |||
Ֆորմատ | CD, Ձայնապնակ | |||
Ժանր | Սոֆթ ռոք, սոուլ | |||
Տևողություն | 3։57 | |||
Լեյբլ | Reprise Records | |||
Հեղինակ | Թոմի Սայմս, Ջորդոն Քենեդի, Ուեյն Կիրկպատրիկ | |||
Պրոդյուսեր | Բեյբիֆեյս | |||
Ժամանակագրություն | ||||
|
Երգի մասին
խմբագրելՍինգլը 1996 թվականի ամռանը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Ինչպես նաև, այն 13 շաբաթ գլխավորել է Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթ ու այդ հիթ-շքերթում եղել է մոտավորապես կես տարի (80 շաբաթ), որն այդ ժամանակների համար բացառիկ արդյունք էր[1]։ Հետագայում շատ երգեր են հասել այդ արդյունքին. դա առիթ է հանդիսացել Adult Contemporary Tracks-ի ստեղծման համար, որտեղ հիշատակվում են երգեր, որոնք երկար ժամանակ ընդգրկվել են հիթ-շքերթներում։
Թեև զանգվածային հաջողություն ստացել է երգի ակուստիկ տարբերակը, Քլեփթոնն այն կատարեց նաև էլեկտրական տարբերակով. դրանցից մեկը տեղ է գտել Բեյբիֆեյսի Babyface MTV Unplugged NYC համերգային ալբոմում։ Քլեփթոնը զուգերգ է կատարել Բեյբիֆեյսի հետ ու նվագել երգը էլեկտրական կիթառով։
Քլեփթոնի ձայնագրումից հետո երգը ձայնագրել է նաև քանթրի երգիչ Վայնոննա Ջադդը՝ իր Revelations ալբոմի համար։
Կոմպոզիցիաների ցուցակ
խմբագրել- «Change the World» (LP Version) (3:57)
- «Danny Boy» (Non-LP Track) (4:14)
- «Change the World» (Instrumental) (3:57)
Հիթ-շքերթ և հավաստագրում
խմբագրել
Շաբաթական չարթերխմբագրել
|
Ամենամյա չարթերխմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hyatt, Wesley (1999). The Billboard Book of #1 Adult Contemporary Hits (Billboard Publications)
- ↑ Australian-charts.com — Eric Clapton — Change the World. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Eric Clapton — Change the World Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Eric Clapton — Change the World (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ «RPM 100 Hit Tracks» (PHP). RPM. 63 (25). 1996 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ «RPM Adult Contemporary Tracks» (PHP). RPM. 63 (24). 1996 թ․ հուլիսի 29. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ Lescharts.com — Eric Clapton — Change the World (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Clapton, Eric — Change the World (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ Dutchcharts.nl — Eric Clapton — Change the World (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ Charts.org.nz — Eric Clapton — Change the World. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ Norwegiancharts.com — Eric Clapton — Change the World. VG-lista. Hung Medien.
- ↑ Swedishcharts.com — Eric Clapton — Change the World. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Eric Clapton Album & Song Chart History Billboard Hot 100 for Eric Clapton.
- ↑ Eric Clapton Album & Song Chart History Billboard Pop Songs for Eric Clapton.
- ↑ Eric Clapton Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Eric Clapton.
- ↑ Eric Clapton Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Eric Clapton.
- ↑ «Billboard Top 100 - 1996». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Billboard Top 100 - 1997». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.